«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Ботаника փոփոխում է․: tg:Гиёҳшиносӣ
Տող 63. Տող 63.
{{Link FA|lmo}}
{{Link FA|lmo}}
{{Link GA|en}}
{{Link GA|en}}

[[als:Botanik]]
[[als:Botanik]]
[[an:Botanica]]
[[an:Botanica]]
Տող 157. Տող 158.
[[qu:Butanika]]
[[qu:Butanika]]
[[ro:Botanică]]
[[ro:Botanică]]
[[ru:Ботаника]]
[[rue:Ботаніка]]
[[rue:Ботаніка]]
[[sa:वनस्पतिविज्ञानम्]]
[[sa:वनस्पतिविज्ञानम्]]
Տող 175. Տող 177.
[[ta:தாவரவியல்]]
[[ta:தாவரவியல்]]
[[te:వృక్షశాస్త్రం]]
[[te:వృక్షశాస్త్రం]]
[[tg:Ботаника]]
[[tg:Гиёҳшиносӣ]]
[[th:พฤกษศาสตร์]]
[[th:พฤกษศาสตร์]]
[[tl:Botanika]]
[[tl:Botanika]]

15:21, 1 հունվարի 2013-ի տարբերակ

Բուսաբանություն ( հին հունարեն՝ βοτανικός - «բույսերին վերաբերող» և βοτάνη - «խոտ, բույս»), կենսաբանության մի բաժին, գիտություն բույսերի մասին:

Ուսումնասիրության առարկան

Հիբիկուս

Բուսաբանությունը ընգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ` բույսերի արտաքին և ներքին կառուցվածքի օրինաչափությունները (մորֆոլոգիա և անատոմիա), բույսերի դասակարգումը և սիստեմատիկան, բուսատեսակների պատմական զարգացումը (էվոլյուցիա), ազգակցական կապերը (ֆիլոգենեզ), տարածումը` տարածական բաշխումը Երկրի մակերեսին (բույսերի աշխարհագրություն), բուսածածկի կառուցվածքը (ֆիտոցենոլոգիա կամ երկրաբուսաբանություն), բույսերի հնարավոր մշակումը արտադրության մեջ (տնտեսական բուսաբանություն): Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանության մեջ առանձնացնում են`

Բուսական աշխարհի միաբջիջ օրգանիզմների ուսումնասիրությունը կատարում է միկրոբիոլոգիա գիտությունը: Բույսերի հիվանդություններով զբաղվում է բուսախտաբանությունը (ֆիտոպաթոլոգիան): Բուսաբանական հիմնական սկզբունքը դա բույսերի սիստեմատիկան է, որով բուսական աշխարհի բազմաթիվ տեսակները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ տաքսոնների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց անվանակարգումը (նոմենկլատուրա), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները (ֆիլոգենետիկա):
Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է ֆլորա, իսկ դրանով զբաղվող գիտությունը` ֆլորիստիկա: Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների արեալները որոշող գիտությունը` ֆիտոխորոլոգիա: Ծառերը և թփերը ուսումնասիրող գիտությունը անվանվում է ծառագիտություն (դենդրոլոգիա):
Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև բույսերի մորֆոլոգիան, որը ուսումնասիրում է բույսերի ձևաբանությունը, նրանց անհատական (օնտոգենեզ) և պատմական զարգացումը (ֆիլոգենեզ): Նեղ իմաստով` մորֆոլոգիան ուսումնասիում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկում է բույսերի անատոմիան, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, սաղմնաբանությունը (էմբրիոլոգիան) և բջջաբանությունը (ցիտոլոգիան), որը ուսումնասիրում է բուսական բջիջը: Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ` օրգանոգաֆիա` բույսերի օրգանների նկարագրություն, պալինտոլոգիա` բույսերի փոշեհատիկների և սպորների ուսումնասիրություն, կարպոլոգիա` պտուղների տեսակների նկարագրում և դասակարգում, տերատոլոգիա`բույսերի կառուցվածքային շեղումները և անոմալիաները: Առանձնացնում են բույսերի համեմատական, էվոլյուցիոն, էկոլոգիական մորֆոլոգիաներ:
Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է բույսերի էկոլոգիան: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը: Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի համակեցություններ կամ ֆիտոցենոզներ (անտառներ, տափաստաններ, սավաննաներ և այլն): Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է երկրաբուսաբանություն կամ ֆիտոցենոլոգիա (որոշ երկրներում նաև` ֆիտոսոցիոլոգիա): Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է` անտառագիտություն, ճահճաբանություն և այլն: Առանձնացվում է նաև բիոգեոցենոլոգիան, որը ուսումնասիրում է բուսածածկի, կենդանական աշխարհի, հողի և հողառաջացնող ապարների միջև եղած փոխհարաբերությունները: Այս համակարգը անվանվում է կենսաերկրացենոզ:
Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է բույսերի աշխարհագրությունը: Բույսերի բրածոների ուսումնասիրմամբ զբաղվում է պալեոբուսաբանությունը կամ ֆիտոպալեոնտոլոգիան, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար:
Բույսերի տնտեսական դերը ուսումնասիրում է տնտեսական բուսաբանությունը: Սրա հետ սերտորեն կապված է էթնոբուսաբանությունը, որը ուսումնասիրում է տարբեր էթնիկական խմբերի կողմից բուսատեսակների օգտագործումը:

Ավիցեննայի «Բշկագիտության կանոն»

Բույսերի ֆիզիոլոգիան և բույսերի կենսաքիմիան ոչ միշտ են համարում բուսաբանության բաժիններ, քանի որ բուսական օրգանիզմում կատարվող պրոցեսները շատ դեպքերում համընկնում են կենդանիների օրգանիզմում կատարվող պրոցեսների հետ և ուսումնասիրվում են նույն մեթոդներով: Սակայն բույսերի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան առանձնանում են որոշակի հատկանիշներով, որոնք պայմանավորված են միայն բուսական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով:
Բույսերի գենետիկան հաճախ համարում են հենց գենետիկայի մի բաժինը, չնայած որ, նրա որոշ ուսումնասիրությունները կապված են բիոսիստեմատիկայի, բույսերի էկոլոգիայի և երկրաբուսաբանության հետ:
Վերը նշված բուսաբանության բաժինների միջև սահմանները, որոշակի առումով պայմանական են, քանի որ նրանց մեթոդները, տվյալները, ուսումնասիրման առարկաները հաճախ համընկնում են:

Բուսաբանական անվանակարգում

Բացի կենսաբանության մեջ ընդունված անվանակարգման, բուսաբանությունը, ինչպես կենսաբանության բոլոր ենթաբաժինները, լրացուցիչ կերպով տեսակը բաժանում է տարատեսակի, ենթատեսակի և ձևի: Ընդունված է բուսաբանական անվանակարգումը անվանել` բինար նոմենկլատուրա, իսկ կենդանաբանական անվանակարգումը` բինոմինալ նոմենկլատուրա:

Բուսաբանության պատմությունը

Բուսաբանի ավանդական գործիքներ
Թեոֆրաստի արձանը

Վաղ բուսաբանություն

Բուսաբանության պատմությունը սկսվում հնագույն աղբյուրներում առկա բույսերի նկարագրությամբ և դասակարգմամբ: Բուսաբանական աշխատությունների օրինակներ գտնվել են Հին Հնդկաստանում, Միջագետքում, Զրադաշտական և Հին Չինական ձեռագրերում:
Առաջին աշխատությունները , որոնք չեն նկարագրել բույսերը ըստ իրենց սննդային կամ բուժական նշանակության համարվում են`

Միջնադարյան մուսուլմանական աշխարհից հայտնի է Աբու Հանիֆա Դինավարիի (828-896) «Բույսերի գիրք»-ը, Իբն Բասսալի «Հողերի դասակարգում»-ը և այլն: 13-րդ դարի սկզբում Աբու-ալ-Աբբաս ալ-Նաբաթին և Իբն ալ-Բայթարը նույնպես գրել են բուսաբանության մասին:

Վաղ Ժամանակակից բուսաբանություն

Լեոնարդ Ֆուքսը (1501–1566), Օտտո Բրունֆելսը (1489-1534) և Հիերոնիմ Բոկը (1498–1554) համարվում են ժամանակակից բուսաբանական գիտության հիմնադիրները:

Ժամանակակից բուսաբանություն

Բուսաբանությունը, որպես գիտություն, ձևավորվել է XVII–XVIII դարերում: Ստեղծվեցին առաջին «չոր այգիները»՝ հերբարիումները, ապա կազմվեցին բուսաբանական այգիներ: Իտալացի բժիշկ-բուսաբան Ա. Ցեզալպինոն «Բույսերի մասին» իր գրքում դասակարգեց բույսերը: Շվեյցարացի բուսաբան Կ. Բաուհինը ստեղծեց երկանուն անվանակարգություն՝ յուրաքանչյուր բույս անվանելով 2 բառով, որոնցից մեկը ցույց է տալիս բույսի ցեղը, մյուսը՝ տեսակը: Այդ անվանակարգը հետագայում օրինականացրեց Կ. Լիննեյը, որը գործում է մինչև օրս: Բույսերի կարգաբանության վրա որոշիչ նշանակություն ունեցավ Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը:

Բուսաբանական գիտությունը Հայաստանում

Մեր օրերում Հայաստանի հարուստ ու հետաքրքիր բուսական աշխարհով զբաղվում են դեռևս 1939 թ-ին բացված Բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու գիտնականներն ու մասնագետները: Հայտնի բուսաբաններ են Ա. Թախտաջյանը, Հ. Մաղաքյանը, Դ. Բաբայան-Տետերևնիկովան, Պ. Ղանդիլյանը, Գ. Դավթյանը, Լ. Օսիպյանը և ուրիշներ:

Հայտնի բուսաբաններ

  • Իբն ալ-Բայթար (մ. 1248), արաբ գիտնական, բուսաբան, բժիշկ, դեղաբան, ամենամեծ բուսաբանական հանրագիտարաններից մեկի հեղինակը
  • Աբու ալ-Աբբաս ալ-Նամաբի (1200), արաբ բուսաբան և գյուղատնտես, փորձարարական բուսաբանության հիմնադիրներից
  • Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլ (1778–1841), տվել է գոյության կռվի գաղափարը
  • Աբու Հանիֆա Դինավարի (828-896), պարսիկ բուսաբան, պատմաբան, աշխարհագրագետ, աստղագետ, մաթեմատիկ
  • Թեոֆրաստ (371 – 287 ՔԱ), բուսաբանության հայրը
  • Լեոնարդո դա Վինչի (1452–1519), իտալացի գիտնական, ինժեներ, անատոմ, նկարիչ, քանդակագործ, բուսաբան, երաժիշտ, գրող
  • Արմեն Թախտաջյան (1910-2009), հայ աշխարհահռչակ գիտնական, 20-րդ դարի էվոլյուցիոն բուսաբանության, բույսերի սիստեմատիկայի ամենանշանավոր դեմքերից մեկը, բույսերի դասակարգման «Թախտաջյանական համակարգի» ստեղծողը:

Օգտագործված աղբյուրներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA