«Կոլիզեում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: mt:Kolossew
չ r2.7.3) (Ռոբոտ․ xmf:კოლიზეუმი փոփոխվել է xmf:კოლოსეუმიով
Տող 112. Տող 112.
[[vi:Đấu trường La Mã]]
[[vi:Đấu trường La Mã]]
[[war:Coliseo]]
[[war:Coliseo]]
[[xmf:კოლიზეუმი]]
[[xmf:კოლოსეუმი]]
[[yi:קאלאסעום]]
[[yi:קאלאסעום]]
[[zh:罗马斗兽场]]
[[zh:罗马斗兽场]]

21:03, 29 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Կոլիզեյ (լատին․՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին:

Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատին․՝ Amphitheatrum Flavium): Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է` հսկա, մեծ: Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին:

Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես:

Կոլիզեյը գտնվում է Հռոմում` Էսկվիլինյան խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը:

Կոլիզեյը հին Հռոմում

Քրիստոնյա նահատակների վերջին աղոթքը: Նկար` Ժան Ռեոն Ժերոմի

Կոլիզեյի շինարարությունը սկսվել է կայսր Վեսպիանոսի օրոք` Իզրայելում հաղթանակներ տանելուց հետո: Այդ մասին տեղեկացնում է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել... ամֆիթատրոն քաղաքի մեջտեղում, որն ինչպես նա տեղեկացավ դեռ պլանավորել էր կառուցել Օգոստոսը»: Շինարարությունն ավարտվել է 80 թ.-ին` Վեսպիանոսի որդու` Տիտոսի օրոք: Կոլիզեյի բացումը նշանավորվեց խաղերով, որի կապակցությամբ Սվետոնին գրել է. «Ամֆիթատրոնի և նրա մոտակայքում գտնվող բաղնիքների բացման կապակցությամբ նա (Տիտոսը) կազմակերպեց գլադիատորական մարտեր` շատ հարուստ և ճոխ, կազմակերպեց նաև ծովամարտեր, որից հետո կրկին նույն վայրում դուրս բերեց հինգ հազար գլադիատորներ և տարբեր կենդանիներ»:

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA