«Լայպցիգ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: diq:Leipzig |
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: kk:Лейпциг |
||
Տող 63. | Տող 63. | ||
[[jv:Leipzig]] |
[[jv:Leipzig]] |
||
[[ka:ლაიფციგი]] |
[[ka:ლაიფციგი]] |
||
[[kk:Лейпциг]] |
|||
[[ko:라이프치히]] |
[[ko:라이프치히]] |
||
[[la:Lipsia]] |
[[la:Lipsia]] |
14:52, 27 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ
Լայպցիգ (գերմաներեն` Leipzig) Գերմանական Սակսոնիա մարզի մեծագույն քաղաքն է:
Լայպցիգի մասին առաջին գրավոր արձանագրությանը հանդիպում ենք 1015 թվականին, գերմանացի պատմիչ Տիտմար Մարզենբուրգի (գերմ. Thietmar von Merseburg) գրություններում: 1165 թվականին Մայսենի մարզպետ Օտտոն II Հարուստը (գերմ. Otto der Reiche) շնորհում է քաղաքի կարգավիճակ: Գտնվելով Թագավորական (Via Regia) և Կայսրական (Via Imperii) ճանապարհների խաչմերուկում, քաղաքը աստիճանաբար դառնում է առևտրական խոշոր կենտրոն: Լայպցիգում կազմակերպվող առևտրային տոնավաճառները կարևոր նշանակություն ունեիր Արևելյան Եվրոպայի հետ տնտեսական հարաբերություններում: 1409 թվականին հիմնվում է համալսարանը, ինչը նպաստում է քաղաքում արդարադատության, տպագրության զարգացմանը:
Քաղաքի տեսարժան վայրերից է Սուրբ Թովմաս եկեղեցին (գերմ. Thomaskirche, XIV դար), որը հայտնի է 1212 թվականին հիմնված տղաների երգչախմբով (գերմ. Thomanerchor): 1723 - 1750 թվականներին երգչախումբը գլխավորել է կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը: Եկեղեցու բակում կանգնեցվել է Բախի արձանը, իսկ եկեղեցու հարևանությամբ` Բախի թանգարանն է: Կաղապար:Link FA Կաղապար:Link FA