«Կենսաբանական դասակարգում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.5.4) (Ռոբոտը փոփոխում է․: ar:تصنيف حيوي
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: gn:Tekovekuaaty ñemohenda
Տող 166. Տող 166.
[[ga:Aicmiú eolaíoch]]
[[ga:Aicmiú eolaíoch]]
[[gl:Clasificación científica]]
[[gl:Clasificación científica]]
[[gn:Tekovekuaaty ñemohenda]]
[[got:𐍄𐌴𐍅𐌰𐌽𐍉𐌼𐌾𐌰]]
[[got:𐍄𐌴𐍅𐌰𐌽𐍉𐌼𐌾𐌰]]
[[he:מיון עולם הטבע]]
[[he:מיון עולם הטבע]]

22:48, 24 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Կենդանի օրգանիզմները դասակարման մի քանի տարբերակներ կան: Կարլ Վյոզեն 1990թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 կայսրությունների՝

Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ նախակենդանիներ ու կորիզավորներ:

Պատկեր:Phylogenetic tree.ru.svg
Այս պատկերում ցույց է տրված կենդանական աշխարհի դասակարգումն ըստ 3 կայսրությունների

Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ կորիզավորներ (Eukaryota) և նախակորիզավորներ (Prokaryota): Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները: Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություններ. նախակորիզավորներ, միաբջիջներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia):

2004թ.-ին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.

  • Նախակորիզավորների կայսրություն
    • Բակտերիաների թագավորություն
      • Negibacteria ենթաթագավորություն
      • Unibacteria ենթաթագավորություն
  • Կորիզավորների կայսրություն
    • Միաբջիջների թագավորություն
    • Կենդանիների թագավորություն
    • Սնկերի թագավորություն
    • Բույսերի թագավորություն
    • Քրոմիստների թագավորություն

Էուկարիոտների մեջ են մտնում (այլ դասակարգման համաձայն).

  • Կենդանիների թագավորություն (Kingdom Animalia)
  • Բույսերի թագավորություն (Kingdom Plantae կամ Archaeplastida )
  • Սնկերի թագավորություն (Kingdom Fungi)
  • Ցածրակարգ միաբջիջների թագավորություն (Kingdom Protista (Protoctista))

2007 թ.-ին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.

  • բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
  • Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
  • Excavates - նախկինում միաբջիջների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
  • SAR - Stramenophiles, Alveolates и Rhizaria

Կենդանիների թագավորություն

Կենդանիների դասակարգման տարբեր մոտեցումներ կան:Դրանցից մեկի համաձայն այն հետևյալ տեսքը ունի.

  • Իսկական բազմաբջիջների կամ էումետազոյների ենթաթագավորություն (Eumetazoa)
    • Աղեխորշավորներ (Coelenterata) կամ Ճառագայթային համաչափներ (Radiata) բաժին
      • Կատարավորներ (Ctenophora) unranked
      • հիդրաներ Cnidaria
    • Երկկողմ համաչափների (Bilateria) բաժին
      • Առաջնաբերանայիններ (Protostomia)
        • Acoelomorpha տիպ
        • Օրտոնեկտիդներ (Orthonectida)
        • Դիցիեմիդներ (Dicyemida կամ Rhombozoa)
        • Տափակ որդեր (Plathelmintes)
        • Նեմերտիններ (Nemertina կամ Nemertini)
        • Փորաթարթիչավոր որդեր կամ գաստրոտրիխներ (Gastrotricha)
        • Գնատոստոմուլիդներ (Gnathostomulida)
        • Micrognathozoa
        • Անվակիրներ (Rotatoria կամ Rotifera)
        • Գլանաճիճուներ կամ կարթաճիճուներ կամ ականտոցեֆալներ (Acanthocephala)
        • Գլխակնճիթավորներ (Cephalorhyncha)
        • Entoprocta
        • Կլոր որդեր (Nematoda)
        • Թելորդներ (Gordiacea կամ Nematomorpha)
        • Ցիկլիոֆորներ (Cycliophora)
        • Փափկամարմիններ, կակղամորթներ կամ մոլյուսկներ (Mollusca)
        • Սիպունկուլիդներ (Sipunculida)
        • Օղակավոր որդեր (Annelida)
        • Էխիուրիդներ (Echiura)
        • Tardigrada
        • Օնիխոֆորներ (Onichophora)
        • Հոդվածոտանիներ (Arthropoda), սարդակերպեր, խեցգետնակերպեր, միջատներ և այլն
        • Ֆորոնիդներ (Phoronida)
        • Bryozoa (Ectoprocta)
        • Ուսոտանիներ (Brachiopoda)
      • Երկրորդաբերանայիններ (Deuterostomia)
        • Փշամորթներ (Echinodermata)
        • Խոզանածնոտավորներ կամ շոշափուկածնոտավորներ (Chaetognatha)
        • Կիսաքորդավորներ (Hemichordata)
        • Քորդավորներ (Chordata)
  • Պրոմետազոյների ենթաթագավորություն (Prometazoa)
    • Սպունգանմաններ (Spongia կամ Porifera)
    • Թերթավորներ (Placozoa կամ Mesenchymia)

Բույսերի թագավորություն

Պատկեր:Diversity of plants image version 3.png
  • Կանաչ ջրիմուռների ենթաթագավորություն (Green algae)
        • Կանաչ ջրիմուռների բաժին (Chlorophyta)
        • Charophyta բաժին
  • Ցամաքային բույսերի կամ բարձրագույն բույսերի ենթաթագավորություն ((Land plants (embryophytes))
    • Մամռանմաններ ((Non-vascular land plants (bryophytes)) unranked
        • Լերդամամուռների բաժին (Marchantiophyta)
        • Անտոցերոտային մամուռներ (Anthocerotophyta) բաժին
        • Իսկական ջրիմուռներ (Bryophyta) բաժին
    • Անոթավոր բույսեր ((Vascular plants (tracheophytes)) unranked
        • Գետնամուշկեր կամ գետնամուշկանմանների (Lycopodiophyta) բաժին
        • Պտերանմաներ (Pteridophyta) բաժին
        • Ձիաձետեր կամ ձիաձետանմաններ (Equisetopsida) բաժին
      • Սերմավոր բույսերի վերնաբաժին (Spermatophyta)
        • Ծածկասերմեր կամ ծաղկավոր բույսեր (Magnoliophyta) բաժին
        • Մերկասերմեր (Pinophyta) բաժին
        • Գինգոնմաններ (Ginkgophyta) բաժին
        • Գնետոնմաններ (Gnetophyta) բաժին
        • Սագոյենինմաններ կամ ցիկադայիններ (Cycadophyta) բաժին

Դասակարգման այլ տարբերակներ կան, որոնց համաձայն անոթավոր բույսերը դիտարկվում են, որպես ենթաթագավորություն, իսկ վերջին 4 բաժինները միավորվում են մերկասերմների վերնաբաժնի մեջ, այդ պարագայում մերկասերմների բաժինը կթարգմավի որպես փշատերև բույսեր: Դասակարգման մեջ նշված չեն բրածո բույսերի խմբերը:

Սնկերի թագավորություն

Սնկերի թագավարությունը պաշտոնապես ճանաչվեց 1970-ական թվականներին, թեև Է. Ֆրիսը դեռևս 1831 թ.-ին էր առաջարկել սնկերը առանձնացնել առանձին թագավորության մեջ, իսկ Կարլ Լիննեյը ընդհակառակը սնկերը դիտարկում էր բույսերի թագավորության մեջ:

2007-2010թ.-ի դասակարգումների ընդհանրական պատկերը հետևյալն է.

  • Սնկերի թագավորություն (Fungi kingdom)
      • Միկրոսպորիդների (Microsporidia) բաժին
      • Խիտրիդիոմիցետներ (Chytridiomycota) բաժին
      • Բլաստոկլադիոմիցետներ (Blastocladiomycota) բաժին
      • Գլոմերոմիցետներ (Glomeromycota) բաժին
      • Նեոկալլիմաստիգոմիցետներ (Neocallimastigomycota) բաժին
      • Զիգոմիցետներ Zygomycota բաժին
    • Բարձրագույն սնկերի (Dikarya) ենթաթագավորություն
      • Ասկոմիցետներ կամ պարկավոր սնկեր (Ascomycota) բաժին
      • Բազիդիոմիցետներ (Basidiomycota) բաժին
        • Entomophthoromycotina (unranked) ենթաբաժին
        • Kickxellomycotina (unranked)
        • Mucoromycotina (unranked)
        • Zoopagomycotina (unranked)

Այս դասակարգման մեջ բաժին տերմինի փոխարեն կարելի է օգտագործել նաև տիպ տերմինը:

Արտաքին հղումներ