«Ալիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: oc:Onda
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: pms:Onda
Տող 69. Տող 69.
[[pa:ਛੱਲ]]
[[pa:ਛੱਲ]]
[[pl:Fala]]
[[pl:Fala]]
[[pms:Onda]]
[[pt:Onda]]
[[pt:Onda]]
[[qu:Pillunya]]
[[qu:Pillunya]]

22:14, 24 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Պատկեր:Image 29.jpg

«Ալիք» բառը լսելիս դուք, հավանաբար, անմիջապես մտածում եք ձեզ ծանոթ ծովային ալիքների մասին. սակայն գոյություն ունեն ալիքների բազմաթիվ այլ տեսակներ ևս: Ձայները մեր ականջին են հասնում ալիքների ձևով, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերը մեր տներն են մտնում նույնպես ալիքների տեսքով, թեև դրանք մեզ համար անտեսանելի են: Որոշ ալիքներ առաջանում են այն ժամանակ, երբ որևէ առարկա (օրինակ՝ կամերտոնի թևիկները կամ կիթառի լարը) սկսում է ճոճվել: Այսպիսի ճոճումներն անվանում են թրթռում կամ տատանում: Երբ տատանվող առարկան առաջ է բերում շրջապատող օդի տատանումներ, մենք լսում ենք ձայն: Կամերտոնի թևիկները, թրթռալով, հաջորդաբար սեղմում ու ընդարձակում են օդը, և այդ սեղմումները տարածվում են որպես ալիքներ: Աղմուկը, ձայնը ալիքներ են և տարածվում են օդում: Տիեզերական տարածությունում օդ չկա, չկան և տատանվող մասնիկներ, ուստի ձայնային ալիքներն այդտեղ չեն կարող տարածվել: Տիեզերանավից բաց տարածություն դուրս եկած տիեզերագնացները միմյանց հետ խոսում են միայն ռադիոյով: Էլեկտրական հոսանքն իր շուրջն առաջացնում է էլեկտրական և մագնիսական անտեսանելի դաշտեր: Երբ էլեկտրական հոսանքը տատանվում է, այդ դաշտերը նույնպես տատանվում են և տարածվում էլեկտրամագնիսկան կոչվող ալիքների տեսքով: Լույսը նույնպես իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք առաջանում են ատոմներում էլեկտրոնների տատանումներից: Լույսին նման են նաև ռադիոալիքները, որոնք նույնպես առաջանում են ռադիոհաղորդչի անտենաներում էլեկտրական լիցքերի տատանումներից: Ալիքները կարող են տարածվել նաև պինդ մարմիններում: Ականջը երկաթուղագծին հպելիս դեռ հեռվից կարելի է լսել մոտեցող գնացքի աղմուկը: Երկրաշարժերն առաջ են բերում գետնի տատանումներ, որոնք տարածվում են Երկրի մակերևույթով:


Ծովի ալիքները Ծովում ալիքներ առաջացնում է քամին, որը, հարվածելով թեթև ալեծփանքին, ուժեղացնում է այն և վերածում ալիքի: Ալիքում ջուրը չի տեղաշարժվում տեղից տեղ, այլ շարժվում է միևնույն տեղում՝ սկզբում վեր և առաջ՝ դեպի ալիքի կատարը, ապա՝ ցած և հետ, երբ ալիքը իջնում է: Այլ է պատկերը ափի մոտ, որտեղ ալիքը, խփվելով հատակին, փշրվում է, իսկ վերին մասը շառաչյունով նետվում ու զարնվում է ժայռերին՝ ժամանակի ընթացքում քայքայելով դրանք: Ալիքներն իրարից տարբերվում են տարածման արագությամբ: Ծովի ալիքները համեմատաբար «դանդաղաշարժ» են: Օդում ձայնային ալիքները 1 վայրկյանում անցնում են 330 մ: Նրանք մոտ 30 անգամ ավելի արագ են «վազում», քան կարճ տարածության վազքի աշխարհի ռեկորդակիրը: Բայց ամենաարագաշարժը լուսային և ռադիոալիքներն են, որոնց արագությունը վայրկյանում 300 հզ. կմ է: Ալիքները միմյանցից տարբերվում են նաև իրենց տատանման հաճախությամբ: Որքան հաճախ են տատանվում օդի մասնիկները ձայնային ալիքում, այնքան ավելի սուր, բարձր է ձայնը: Երբ կովը բառաչում է, օդի մասնիկները վայրկյանում տատանվում են 20–30 անգամ, երբ մոծակն է տզզում՝ 10 հզ. անգամ: Ալիքները տարբերվում են նաև իրենց երկարությամբ: Դուք գիտեք, որ ռադիոընդունիչներն ունեն երկար, միջին և կարճ ալիքների սանդղակներ: Բայց լուսային և ռադիոալիքների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են տարածվել նաև դատարկության մեջ: Հենց այդ պատճառով է, որ մենք կարող ենք տեսնել աստղերը և ռադիոկապ հաստատել ու պահպանել դեպի հեռավոր մոլորակներ թռչող տիեզերանավերի հետ: Տես նաև Լույս, Ձայն,

Արտաքին հղումներ