«Քորդավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: diq:Xordayıni
չ r2.6.2) (Ռոբոտ․ li:Chordata փոփոխվել է li:Chordabiesteով
Տող 78. Տող 78.
[[la:Chordata]]
[[la:Chordata]]
[[lb:Chordadéieren]]
[[lb:Chordadéieren]]
[[li:Chordata]]
[[li:Chordabieste]]
[[lij:Chordata]]
[[lij:Chordata]]
[[lt:Chordiniai]]
[[lt:Chordiniai]]

23:23, 22 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Քորդավորների (տիպ) Chordata

Ընդհանուր բնութագիրը

Քորդավորները տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, տեսակների թիվը 43 հազար: Մարմնի երկարությունը տատանվում է 2-3սմ մինչև 35մ սահմաններում: Խիստ բազմազան, բազմաձև կենդանիներ են: Ցածրակարգերի մեջ կան նստակյաց տեսակներ, բարձրակարգերը ակտիվ տեղափոխվում են: Ունեն հետևյալ ընդհանուր հատկանիշները.

  1. Բոլորին բնորոշ է քորդան: Ցածրակարգերի մոտ այն պահպանվում է նույնիսկ հասուն շրջանում, իսկ բարձրակարգերի մոտ այն փոխարինվում է ողնաշարով: Քորդան ունի էնդոդերմային ծագում և առաջանում է սաղմնային աղիքից, իսկ ողնաշարը` մեզոդերմային: Քորդայի փոխարինվելը հատվածավորված ողնաշարի ունի կարևոր էվոլուցիոն նշանակություն, դրա շնորհիվ մեծանում է ճկունությունը:
  2. Քորդայի վերևով ձգվում է նյարդային խողովակը, այն առաջանում է էկտոդերմից: Նրա խոռոչը (նևրոցել) դիՖերենցված է երկու բաժնի` գլխային և մեջքային: Սրանց մոտ ուժեղ արտահայտված է ցեֆալիզացիան:
  3. Բոլոր քորդավորներն ունեն գլխուղեղ:
  4. Ունեն խռիկային ճեղքեր: Ջրային ձևերի խռիկային ճեղքերի միջնապատերի վրա զարգանում են խռիկները: Ցամաքային ողնաշարավորների մոտ խռիկային ճեղքերը դիտվում են սաղմնային փուլում: Թոքերը զարգանում են ըմպանի հետին մասի զույգ արտափքումներից:
  5. Սիրտը տեղադրված է մարմնի փորային կողմում` քորդայի և մարսողական խողովակի տակ:
  6. Քորդավորները երկրորդաբերանային կենդանիներ են, սաղմնային շրջանում գաստրոպորը կամ անհետանում է կամ վեր է ածվում անալ անցքի, իսկ նրա դիմաց բացվում է բերանային անցքը:
  7. Երկսիմետրիկ կենդանիներ են:
  8. Օրգանների դասավորությունը մետամեր է:

Դասակարգումը

Քորդավորները բաժանվում են հետևյալ ենթատիպերի`

  1. Անգանգներ Acrania
  2. Պարեգոտավորներ կամ թրթուրաքորդավորներ Tunicata, Urochordata
  3. Գանգավորներ կամ ողնաշարավորներ Craniata, Vertebrata

Առաջինը և երկրորդը` ստորակարգ, իսկ երրորդը` բարձրակարգ ողնաշարավորներ են: