«Ուրմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: eu:Urmia
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: sr:Orumijeh
Տող 51. Տող 51.
[[ru:Урмия (город)]]
[[ru:Урмия (город)]]
[[sco:Urmia]]
[[sco:Urmia]]
[[sr:Orumijeh]]
[[sv:Urmia]]
[[sv:Urmia]]
[[tg:Урумия]]
[[tg:Урумия]]

06:07, 20 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Այս հոդվածը Ուրմիա քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա։
Ուրմիա քաղաքը թռիչքի բարձրությունից

Ուրմիա, Որմիա, Ուռմի - քաղաք է Իրանի հյուսիս -արևմուտքում, Արևմտյան Ադրբեջանի օստանի վարչական կենտրոնը։ Ունի 577300 բնակիչ (2008)։ Խաղողագործության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գորգագործական և տնայնագործական արտադրություն։ Ունի համալսարան։

Հայկական Ուրմիան

Եղել է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Ուրմիան շարունակել է մնալ հայաբնակ, սակայն դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ Նրանք զբաղվել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկություններ) ու առևտրով, ինչպես նաև այգեգործության, պարտիզպանությամբ և բրնձի մշակմամբ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Ուրմիայի հայերը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռահավա հայկական գյուղերի հետ։ 1926 թվականին, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի վերանվանվել է Ռեզայե, 1979 թվականի հեղափոխությունից հետո կրկին՝ Ուրմիա։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և մերձակա գյուղերում բնակվում է մոտ 4 հզ հայ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն` իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։

Արտաքին հղումներ