«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
k9
No edit summary
Տող 4. Տող 4.
|վերնամասի գույն =
|վերնամասի գույն =
|վերնագրի գույն = #008000
|վերնագրի գույն = #008000
|պատկեր = CARD logo.jpg
|պատկեր =
|պատկերի սահմաններ =
|պատկերի սահմաններ =
|լայնություն = 233px
|լայնություն = 233px
Տող 57. Տող 57.
* [http://www.card.am/ Պաշտոնական կայք]
* [http://www.card.am/ Պաշտոնական կայք]


{{Կատեգորիա չկա}}
[[Կատեգորիա:Ընկերություններ]]

06:01, 17 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ
ՀապավումCARD
ՆախորդողUSDA-MAP (ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիր)
Իրավ. կարգավիճակԳործող
տնօրենԳագիկ Սարդարյան
Կայքcard.am

«Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն Հիմնադրամ» (անգլCenter for Agribusiness and Rural Development Foundation, կրճատ՝ CARD), Հայաստանում գործող և գյուղատնտեսության զարգացմանը աջակցող կազմակերպություն, որը հիմնադրվել է 2005թ.-ին՝ 13 տարի Հայաստանում գործած «ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրեր» հիմնադրամի (United States Department of Agriculture-Marketing Assisting Programs, կրճատ USDA-MAP) գործունեության ավարտից հետո: Հիմնադրամն ունեցել է մի շարք նշմարելի ներդրումներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ագրոբիզնես և շուկայաբանությունը, գյուղի զարգացումը, սննդի ապահովությունը, կենդանիների առողջությունը և այլն:

ՔԱՐԴ-ի մեջ մտնում են երկու դուստր կազմակերպություններ, որոնք են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը և ՔԱՐԴ ԱգրոՍերվիսը : Առաջինը ֆերմերային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններին տրամադրում է վարկեր, ապահովում ֆինանսական վարձակալում և այլ ֆինանսական ծառայություններ: Երկրորդը ընկերություններին տրամադրում է գյուղատնտեսական սարքավորումներ և բացի այդ ապահովում դրանց օգտագործման անվճար խորհրդատվությամբ: ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի մեջ է մտնում նաև Հայաստանում առաջին անգամ հիմնադրված օրգանական ապրանքների «Գրինդեյ» խանութը:

Արտաքին հղումներ