«Համշենցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.5.4) (Ռոբոտը փոփոխում է․: az:Hemşinlilər
չNo edit summary
Տող 23. Տող 23.
|քանակ17 =
|քանակ17 =
|հղում17 =
|հղում17 =
|երկրամաս18 = {{դրոշավորում|Աջարիա}}
|երկրամաս18 = {{դրոշավորում|Ղազախստան}}
|քանակ18 =
|քանակ18 =
|հղում18 =
|հղում18 =
|երկրամաս19 = {{դրոշավորում|Ղազախստան}}
|երկրամա19 = {{դրոշավորում|Ղրղզստան}}
|քանակ19 =
|քանակ19 =
|հղում19 =
|հղում19 =
|երկրամաս20 = {{դրոշավորում|Ղրղզստան}}
|քանակ20 =
|հղում20 =
|լեզու = [[Հայերեն]] ([[Արևմտահայերեն]]-[[Համշենի բարբառ]]) [[Թուրքերեն]]
|լեզու = [[Հայերեն]] ([[Արևմտահայերեն]]-[[Համշենի բարբառ]]) [[Թուրքերեն]]
|հավատք = [[Իսլամ]] / {{դրոշավորում|Հայ Առաքելական Եկեղեցի}}
|հավատք = [[Իսլամ]] / {{դրոշավորում|Հայ Առաքելական Եկեղեցի}}

17:45, 7 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Համշենցիներ
Պատկեր:Hemsinli.jpg
Ընդհանուր քանակ

700.000

Բնակեցում
Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Վրաստան Վրաստան
Թուրքիա Թուրքիա
Աբխազիա Աբխազիա
Ղազախստան Ղազախստան
Լեզու(ներ)
Հայերեն (Արևմտահայերեն-Համշենի բարբառ) Թուրքերեն
Հավատք(ներ)
Իսլամ / Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Բարեկամական էթնիկ խմբեր
Հայեր
Ծագել են
Սևծովյան տարածաշրջան

Համշենցիներ (Թուրքերեն:Hemşinli), (Ռուսերեն:Амшенцы) Մահմեդական և Քրիստոնյա Հայեր

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ․ գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ․ Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ․ ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիթում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Կաղապար:Link GA