«Կիմի Ռայկկոնեն»–ի խմբագրումների տարբերություն
չ Robot: ru:Райкконен, Кими is a good article |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ur:کمی ریکونن |
||
Տող 86. | Տող 86. | ||
[[tr:Kimi Räikkönen]] |
[[tr:Kimi Räikkönen]] |
||
[[uk:Кімі Ряйкконен]] |
[[uk:Кімі Ряйкконен]] |
||
[[ur:کمی ریکونن]] |
|||
[[vi:Kimi Räikkönen]] |
[[vi:Kimi Räikkönen]] |
||
[[zh:奇米·雷克南]] |
[[zh:奇米·雷克南]] |
20:28, 2 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ
Կիմի-Մաթիաս Ռայկկոնեն (ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen, երբեմն հանդիպում է ազգանվան արտասանության այլ տարբերակ` Ռյայկկյոնեն, որը ավելի մոտ է ֆիներեն հնչողությանը), ֆինն ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի պիլոտ: 2007 թվականի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն (2003 և 2005 թվականներին): Համարվում է ներկայիս լավագույն ավտոարշավորդներից մեկը:
Կիմի Ռայկկոնենը ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 17-ին Ֆինլանդիայում, Էսպոո քաղաքում: 10 տարեկանից նա մասնակցել է կարտինգի մրցույթներին, որոնցում բավականին մեծ հաջողությունների է հասել:
Իր կարիերան Ֆորմուլա 1-ում սկսել է 2001 թվականից «Զաուբեր» թիմում: 2002 թվականին նա տեղափոխվեց «Մերսեդես Մակլարեն» թիմ: Այս թմում 5 տարի հանդես գալու ընթացքում երկու անգամ դարձավ փոխչեմպիոն:
2007 թվականին տեղափոխվեց Սկուդերիա Ֆերրարի և նույն թվականին դարձավ չեմպիոն: Հաջորդ տարի նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Մեկ տարի անց նա ժամանակավորապես լքեց Ֆորմուլա 1-ը, և 2 տարի հանդես եկավ WRC-ում: 2010 թվականին նա հանդես եկավ «Citroen Junior» թիմում, իսկ հաջորդ տարի` սեփական մասնավոր «ICE 1 Racing» թիմում:
2012 թվականին պայմանագիր կնքեց Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի հետ 2 տարի այդ թմում հանդես գալու վերաբերյալ:
«Լոտուս»-ում նա նույնպես հաջող ելույթ է ունենում և ներկա պահին զբաղեցնում է առաջնության չորրորդ հորիզոնականը:
Հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիմի Ռայկկոնեն կատեգորիայում։ |
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA