«Սպարտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Սպարտա''' ({{lang-grc| Σπάρτη}}, {{lang-la|Sparta}}), կամ '''Լակեդեմոն''' ({{lang-grc|Λακεδαίμων}}, {{lang-la|Lacedaemon}}), սկզբում հի...
 
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Спарта
Տող 82. Տող 82.
[[pt:Esparta]]
[[pt:Esparta]]
[[ro:Sparta]]
[[ro:Sparta]]
[[ru:Спарта]]
[[scn:Sparta]]
[[scn:Sparta]]
[[sh:Sparta]]
[[sh:Sparta]]

23:37, 1 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Սպարտա (հին հունարեն՝ Σπάρτη, լատին․՝ Sparta), կամ Լակեդեմոն (հին հունարեն՝ Λακεδαίμων, լատին․՝ Lacedaemon), սկզբում հին քաղաք–պետություն Պելոպոնեսում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։

Անվան ստուգաբանումը

Սպարտա Քաղաք Հին Հունաստանում, Պելոպոնես թերակղզում: Սպարտա անվան ստուգաբանությունը տրվում է երկու կերպ: Առաջինը կապվում է քաղաքի հիմնադիր Սպարտոնի անվան հետ, մոտ 1880 թվականին, մեր թվարկությունից առաջ: Մյուս ստուգաբանությամբ` առաջցել է Սպարտայի անունից, որը Լակեդեմոնի կինն էր:[1]

Պելոպոնեսյան միություն

Մ. թ. ա. 6-րդ դարի վերջին Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը:

Պելոպոնեսյան և Աթենական միությունների միջև տևական պայքարը դադարել է մ. թ. ա. 445 թվականին կնքված 30-ամյա հաշտությամբ: Մ. թ. ա. 444–429 թվականներին անընդմեջ Աթենքի առաջին ստրատեգոս է ընտրվել Պերիկլեսը, որի կառավարման տարիներն աթենական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն է: Մ. թ. ա. 431 թվականին Աթենական և Պելոպոնեսյան միությունների միջև վերսկսվել է պատերազմը, որն ավարտվել է մ. թ. ա. 404 թվականին՝ Աթենքի պարտությամբ:

Սպարտայի գերիշխանությունից հունական պոլիսների ազատվելու ձգտումը հանգեցրել է Կորնթոսյան պատերազմին (մ. թ. ա. 395–387): Պատերազմից հետո Սպարտան առժամանակ պահպանել է իր ազդեցությունը Հունաստանում, սակայն մ. թ. ա. 379 թվականից, երբ Թեբեից վտարվել է Սպարտայի կայազորը, Թեբեն Պելոպիդասի և Էպամինոնդասի ժամանակ ռազմական հաջող գործողություններ է ձեռնարկել Սպարտայի դեմ և ժամանակավորապես դարձել է Հունաստանի առաջատարը: Պելոպոնեսյան միությունը քայքայվել է:

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA