«Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 32. Տող 32.
* [[Մեքենայական թարգմանություն]],
* [[Մեքենայական թարգմանություն]],
* Տառասխալով կամ այլ կերպ սխալ անվանմամբ վերահղումներ (եթե բովանդակությունը փոխադրված է),
* Տառասխալով կամ այլ կերպ սխալ անվանմամբ վերահղումներ (եթե բովանդակությունը փոխադրված է),
* Չօգտագործվող կամ կրկնակօրինակղ կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր (օրինակ [[Վիքիպահեստ]]ից պատճենված պատկերներ)։
* Չօգտագործվող կամ կրկնակօրինակ կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր (օրինակ [[Վիքիպահեստ]]ից պատճենված պատկերներ)։


==Ջնջված էջի վերականգնում==
==Ջնջված էջի վերականգնում==

14:17, 18 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱
  Ջնջման կանոնակարգ
Քննարկման էջեր


Կարճ հղում ՎՓ:ՋՆՋ

Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգը նկարագրում է այն ընթացակարգը, որով հեռացվում են Վիքիպեդիայի նվազագյուն չափանիշներին չհամապատասխանող էջերը (հոդվածներ, կատեգորիաներ, կաղապարներ և մեդիաֆայլեր)։ Կանոնակարգը նախատեսում է ջնջման երկու ընթացակարգ. համաձայնեցված ջնջում, որի դեպքում ջնջման որոշում է կայացվում առանձին քննարկման արդյունքում, և արագ ջնջում, որի դեպքում էջն անմիջապես հեռացվում է ադմինի կողմից։

Այն հոդվածները, որոնք ունեն անհեթեթ բովանդակություն կամ բոլորովին դատարկ են, կարող են անմիջապես ջնջվել։ Մյուս դեպքերում, հոդվածները ջնջվում են Վիքիպեդիայի համայնքի համաձայնությամբ։

Համաձայնեցված ջնջում

Ցանկացած մասնակից, ով գտնում է, որ որևէ էջ չի համապատասխանում Վիքիպեդիայի պահանջներին, կարող է ներկայացնել ջնջման առաջարկ։ Այդ դեպքում նա այդ էջում տեղադրում է {{ջնջել|պատճառը}} կաղապարը և ջնջման փաստարկները ներկայացնում ՎՓ:ՋԵՀ էջում:

Հոդվածը կարող է ջնջվել հետևյալ դեպքերում.

  • Հանրագիտական նշանակություն չունեցող բովանդակություն,
  • Ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն,
  • Ոչ հավաստի տեղեկություններ, աղբյուրների բացակայություն,
  • Չափազանց կարճ բովանդակություն (տեղադրվում է {{կարճ էջ}} կաղապարը),
  • Մեծ մասամբ ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
  • Մեծ մասամբ վատ, անհասկանալի թարգմանություն,
  • Ոչ պիտանի կամ ոչ նպատակահարմար կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր։

Արագ ջնջում

Այլ դեպքերում, նախապես քննարկելը և համաձայնության գալն անհրաժեշտ չեն։ Այդ դեպքերում էջում պետք է տեղադրել արագ ջնջման պիտակը ({{արագ ջնջել|պատճառը}}), որից սովորաբար կարճ ժամանակ անց էջը կջնջվի ադմիններից մեկի կողմից։

Արագ ջնջման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ դեպքերը.

  • վանդալություն, անհեթեթ բովանդակություն ունեցող կամ դատարկ էջեր,
  • ոչ ազատ բովանդակության աղբյուրներից «պատճենված-փակցված» տեքստերը (տե՛ս Վիքիպեդիա:Պատճենել-փակցնել),
  • ազատ աղբյուրներից «պատճենված-փակցված», առանց վիքիֆիկացման տեքստեր,
  • Ոչ յունիկոդային (արմսկի ստանդարտի) դասավորությամբ գրված էջեր,
  • Ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
  • Մեքենայական թարգմանություն,
  • Տառասխալով կամ այլ կերպ սխալ անվանմամբ վերահղումներ (եթե բովանդակությունը փոխադրված է),
  • Չօգտագործվող կամ կրկնակօրինակ կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր (օրինակ Վիքիպահեստից պատճենված պատկերներ)։

Ջնջված էջի վերականգնում

Ջնջված էջը կարող են վերականգնել միայն ադմինները։ Այն մասնակիցները, որոնք համաձայն չեն արդեն կատարված ջնջման փաստի հետ, կարող են ադմիններին խնդրել վերականգնել ջնջված էջը (դիմում կարելի է ներկայացնել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակում