«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտ․ fa:آرتور شوپنهاوئر փոփոխվել է fa:آرتور شوپنهاورով; կոսմետիկ փոփոխություններ
Տող 190. Տող 190.
[[Կատեգորիա:1860 մահեր]]
[[Կատեգորիա:1860 մահեր]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]

{{Link GA|de}}
{{Link GA|de}}
{{Link GA|zh}}
{{Link GA|zh}}
Տող 213. Տող 214.
[[et:Arthur Schopenhauer]]
[[et:Arthur Schopenhauer]]
[[eu:Arthur Schopenhauer]]
[[eu:Arthur Schopenhauer]]
[[fa:آرتور شوپنهاوئر]]
[[fa:آرتور شوپنهاور]]
[[fi:Arthur Schopenhauer]]
[[fi:Arthur Schopenhauer]]
[[fr:Arthur Schopenhauer]]
[[fr:Arthur Schopenhauer]]

23:43, 26 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Արթուր Շոպենհաուեր

Արթուր Շոպենհաուեր (գերմ. Arthur Schopenhauer, 1788թ., փետրվար 22, Դանցիգ - 1860թ. սեպտեմբերի 21, Մայնի Ֆրանկֆուրտ), գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է: Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբնական սկզբունքի» հիման վրա:


Կյանքն ու ստեղծագործությունը

Արթուր Շոպենհաուերը ծնվել է Դանցիգում, որը Գերմանիայում ազատ գոտի էր։ Նրա հայրը՝ Ֆլորիս Շոպենհաուերը ծագում էր առևտրականների դինաստիայից, իսկ մայրը՝ Յոհաննա Շոպենհաուերը հետագայում հայտնի գրող էր։

  • 1793–ին Շոպենհաուերների ընտանիքը լքում է Դանցիգը և տեղափոխվում է Համբուրգ։ Պատանի Արթուրին հայրը ուղարկում է Համբուրգի մասնավոր դպրոց, մտադրվելով, որ տղան դառնալու է առևտրական։ Երիտասարդ Արթուրը՝ ցուցաբերելով բացառիկ ընդունակություններ՝ խնդրում է հորը իրեն ուղարկել գիմնազիա։
  • 1803–1804 թթ Մի քանի շաբաթ Ուիմբլդոնում անգլերեն ուսումնասիրելուց հետո Շոպենհաուերը ճամփորդում է Հոլլանդիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շլեզիեն, և Պրուսսիա։
  • 1807թ–ին Շոպենհաուերը աշակերտում է Գոթա քաղաքի գիմնազիայի տնօրենի Դորինգին, իսկ 1809–ին աշակերտում է Ֆրանց Պասսովին։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805թ.) ֆինանսապես անկախանում է։
  • 1809թ–ն Շոպենհաուերը Գյոթթինգենի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
  • 1813թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում Յենայի համալսարանում, իր «Բավարար պատճառի սկզբունքի քառակի արմատի մասին» (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում Գյոթեն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ Ֆրիդրիխ Մայերի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական Բրահմանիզմ փիլիսոփայության հետ։
  • 1815թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
  • 1818թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզը։

Փիլիսոփայական հայացքները

Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում: Գոյություն ունեցող(գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում: Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս"օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ: Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ: Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ: Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին: Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը: Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից":

«Կամքի ազատություն»

Հիմնական հարցը, որ արծարծվում է այս աշխատանքում, կայանում է հետևյալում. հնարավո՞ր է արդյոք մարդկային կամքի ազատության հիմնավորումը բխեցնել ինքնագիտակցությունից: Այս միանգամայն կարևոր, լուրջ և բարդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ ճիշտ է հստակեցնել հիմնական հասկացությունները, օրինակ թե ի՞նչ է ազատությունը: Ստույգ դիտարկման դեպքում ազատությունը հասկացվում է որպես բացասական երևույթ: Դա բացատրվում է նրանով, որ ազատություն ասելով առաջին հերթին հասկանում ենք ցանկացած խոչընդոտի բացակայություն: Ազատության հասկացությունը ունի միանգամայն տարբեր 3 ձևեր՝

  • ֆիզիկական
  • ինտելեկտուալ
  • բարոյական

Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն: Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն: Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց: Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ: Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով: Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում: Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին: Դրա համար էլ ասում են՝ " թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում": Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին: Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն: Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ: Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին: Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես , ինչպես չէր վարվի իր կամքով: Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը: Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա: Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում: Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա: Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ

  • դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
  • առանձին դեպքերում արտաքին հանգամանքները խեղաթյուրում են դրդապատճառների էությունը:

Շոպենհաուերը գտնում է, որ առաջին դեպքը լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեկան հիվանդ է, սպիտակ տենդի մեջ է, քնաթաթախ վիճակում է կամ արատավոր է, իսկ երկրորդ դեպքում՝ երբ մարդն անմեղ մոլորության մեջ է, օրինակ, երբ հացի փոխարեն դեղ են տալիս կամ գիշերով սպանում եք սենյակ մտնող ծառային՝ կարծելով, թե հանցագործ է մտել և այլն: Երկու դեպքերում էլ դրդապատճառները խեղաթյուրված են, ինչի հետևանքով կամքը չի կարող կայացնել այնպիսի որոշում, որը համապատասխաներ ինտելեկտին: Դա է պատճառը, որ նման դեպքերում հանցագործությունները օրենքով չեն պատժվում: Քանի որ օրենքները ելնում են ճիշտ դրույթներից՝ կամքը բարոյապես ազատ չէ: Օրենքը, ինչպես և բարոյականությունը, գործ ունի միայն կամքի հետ: Միայն կամքն է ներկայացնում մարդուն, ինտելեկտը ընդամենը կամքի օրգան է:

«Բարոյականության հիմքերը»

Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները: Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը: Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար: Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով: Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան: Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն: Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար: Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը: Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով: Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ: Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան: Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց: Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա: Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ: Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ:

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Շոպենհաուերր աշխարհը բաժանում է երկու մասի՝ աշխարհը որպես երևույթ, որպես պատկերացում և աշխարհը որպես «ինքնին իր», որպես կամք։ Երևույթների աշխարհր գտնվում է տարածության և ժամանակի մեջ, ենթարկվում է պատ ճառական ության ու անհրաժեշտության և բավարար հիմունքի օրենքներին, իսկ «ինքնին իրի» աշխարհը գտնվում է տարածությունից և ժամանակից անդին, բացարձակ ազատության մեջ։ Փաստորեն, Շոպենհաուերի փիփսոփայությունր բաղկացած է սուբյեկտիվ և օբյեկտիվ իդեափստական ուսմունքներից։ Յուրաքանչյուր փիլիսոփայող անհատի համար ամենաակնհայտր սեվւական Ես-ի գոյության վւաստն է. աշխարհր գոյություն ունի այնքանով, որքանով ես գոյություն ունեմ և որքանով րնդունում եմ, որ աշխարհը գոյություն ունի։ Առանց սուբյեկտի չկա օբյեկտ, այսինքն՝ աշխարհի գոյությունր կախված է սուբյեկտից։ «Աշխարհը իմ պատկերացումն է»,֊այսպես է սկսում իր աշխատությունը Շոպենհաուերր։ Մոփպսիզմից խուսափելու համար նա ստիպված ընդունում է, որ սուբյեկտից դուրս գոյություն ունի օբյեկտիվ աշխարհ։ Մուբյեկտր կապված է օբյեկտիվ աշխարհի հետ ոչ միայն միջնորդավորված ձևով՝ ճանաչողության միջոցով, այլև անմիջականորեն, 253 քանի որ ինքն այդ աշխարհի մի մասնիկն է, կապված է այդ աշխարհի հետ իր մարմնի միջոցով։ ճանաչող սուբյեկտը նախ և առաջ մարմնական, գործող, ձգտող էակ է, այսինքն՝ հանդես է գափս նաև որպես կամք։ Ելնելով այն մտքից, որ առանց կամքի մ այպը չի կատարում ոչ մի գործողություն և օբյեկտիվացնելով կամքը, Շոպենհաուերր այն դիտում է որպես գոյի նախասկիզբ և ներքին էություն։ Համաշխարհային կամքը միասնական է, ուղատ, անգիտակցական և իռացիոնալ ուժ, որը ձգտում է կենսահաստսւտ– ման։ Եթե Կանտի, Ֆիխտեի ուսմունքներում կամքր սերտորեն կապված էր բանականության և ճանաչողության հետ, ապա շոպենհաուերյան կամքը անբանական, կույր սկիզբ է։ Կամքր, որպես «ինքնին իր», տարբերվում է իր երևույթներից և դրսԼարման ձևերից։ Համաշխարհային կամքն իրեն բացահայտում է օբյեկտիվացման տարբեր աստիճաններում։ Ընդսմին, նրան խորթ է նպատակադիր գործունեությունր. կամքի էությունր մշտական, անվերջ ձգտման մեջ է։ Աշխարհր որպես կամք անվերջ փնելություն է, անվերջ հոսք։ Կամքի օբյեկտիվացման ստորին վաւլը բնության համրնդհանուր ուժերն են (ծանրություն, սւնթավւանցիկություն, էլեկտրականություն, մագնիսականություն, քիմ իակւսն ությ ուն և այլն)։ Անօրգանական աշխարհում կամքր չի հասնում անհատականացման, դա տեղի է ունենում օբյեկտիվացման բարձրագույն վաղերում։ Օրգանական աշխարհում կամքր դառնում է կամք առ կյանք, որն իր արտահայտությունն է գտնում համրնդհա– նուր պայքարի և մրցակցության մեջ։ Եթե օբյեկտիվացման ստորին վազերում կամքը դրսևորվում է որպես անգիտակցական, կույր հակում, որպես մութ ուժ, ապա բարձրագույն փուլերում՝ որպես կամք առ կյանք, գիտակցական ձգտում։ Օ բ յ եկտիվաց իայ ի բարձրագույն վաւլում, երբ հանդես է գափս մարդր, կամքր վերածվում է նաև Ճանաչողության, ինչը հնարավորություն է տափս նպատակահարմար ձեով րնստություն կատարել։ Ըստ Շոպենհաուերի՝ ճանաչողությունն առաջանում է որպես անհատի և սեռի պահպանման միջոց, որպես կենսաբանական հարմ արվողակա ն ությ ա ն գործիք։ Եթե մինչ այդ աշխարհր սոսկ կամք էր, ապա ճանաչող սուբյեկտի հայտնվելուց հետո դառնում է նաև պատկերացում։ Շոպենհաուերր բոլոր պատկերացումները բաժանում է երկու խմբի՝ ինտուիտիվ– զգայ ակա ն և վերացական֊բանական, որոնք համապատասխանում են ճանաչողության երկու ձևին՝ ինտուիտիվ և ռեֆլեկտիվ։ Թեև ճանաչողությունն առհասարակ կոչված է ծառայելու կամքին, այնուհանդերձ, ըստ Շոպենհաուերի, առանձին մարդկանց մոտ կարող է «ազատվել ծառայողական այդ դերից» և վերածվել անշահախնդիր հայեցողության։ Նա ճանաչողության ինտուիտիվ և ռեֆլեկտիվ (բանական, ռացիոնալ) ձևերը հակադրում է իրար՝ նախապատվությունը տալով առաջինին։ Եթե բանական 254 ճանաչողությունը ծառայում է կամքին, ձգտում է բավ արար ել մարդու ա ֊ ռօրյա-պրակաիկ հետաքրքրությունները, ապա ինտուիտիվ ճանաչողությունն ազատ է, անշահախնդիր ե անվրեպ։ Ինտուիտիվ ճանաչողությունը գեղագիտական ֊գեղարվեստական հայեցողություն է, որով օժտված են միայն հանճարները։ Սովորական մարդիկ դիտում են, իսկ հանճարների հայում։ Սովորական մարդիկ «բնության գործարանային ապրանքն են», ո– րոնց համար ճանաչողությունր ճանապարհը լուսավորող լոկ մի լապտեր է։ Իսկ հանճարի համար ճանաչողությունն աշխարհը լուսավորող արե է։ Թեև Շոպենհաուերր իռ աց իոն ալիզմ ի դիրքերից քննադատում է բանական ճանաչողությունը, այնուհանդերձ, չի մերժում դրա անհրաժեշսաւթյու– նր և կարևորությունը մարդկանց տեսական և պրակտիկ գործունեության մեջ։ Շոպենհաուերի բարոյագիտությունր ե. մարդաբանությունը հոռետեսական և վատատեսակսւն բնույթ ունեն։ Լավատեսությունը, ըստ նրա, ոչ միայն անհեթեթ, այլև անխիղճ հայացք է, «դառը ծաղր մարդկության ա– նարտահայտելի տառապանքների հանդեպ»։ Կյանքում ոչ մի հիմք կամ նախադրյալ չկա լավատես լինելու համար, որովհետև մարդկանց կյանքր ամբողջությամբ տառապանք է մոլորությունների ու դժբախտությունների մի թագավորություն։ Կամքն իր օբյեկտիվացման բոլոր վւուլերում, հատկապես մարդու մեջ, գտնվում է մշտական ձգտման վիճակում, չի բավարարվում ձեռքբերածով, որովհետև նա չգիտի վերջնական բսւվարարվածութ– յուն։ Սարդը համատարած ցանկություն է, կարիք, հազարավոր պահանջմունքների միահյուսում, որոնք նա ուզում է բավաըարել։ Բայց ցանկությու– նր բավարարվում է տանջանքների ու չարչարանքների գնով, ընդսմին, այդ բավարարումը շուտով հագեցնում է մարդուն, ինչն էլ ելակետ է ծառայում նոր ձգտման համար և այսպես շարունակ։ Չկա ձգտման վերջնական նպատակ, հետևաբար, չկա նաև տառապանքի սահման և չափ։ Որքան կատարելագործվում է կամքի դրսևորումը և ճանաչողությունը, այնքան շատանում է տառապանքը։ Պահանջմունքների բավարարումը կամ նպատակին հասնելը մարդուն չի դարձնում երջանիկ, ընդհակառակը, նա հայտնվում է ձանձրույթի և տաղտուկի աշխարհում, մտածում է սոսկ «ժամանակ սպանելու» մասին։ Պատահական չէ, որ գրական ստեղծագործություններում նկարագրվում է հերոսների պայքարր հանուն երջանկության, բայց ոչ բուն երջանկությունը։ Որքան տանջալից է պայքարը կարիքի դեմ, նույնքան էլ ձանձրույթի դեմ։ Մարդկային կյանքը տառապանքի և ձանձրույթի մեջ է անցնում։ Շոպենհաուեբի կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու տառապանքի չւաիը մեկընդմիշտ պայմանավորված է իր բնությամբ, կախված է իր բնավորությունից, որն անվւովտխ է։ Անհնար է ուղղել կամ փոփոխել 255 բնավորությունը, որովհետև դա հենց կամքն է, որի շնորհիվ մարդն այն է, ինչ որ կա։ «Ձեռքբերովի բնավորությունը» սեվւական բնավորության առավելությունների և թերությունների ճանաչողությունն է, որը գործնական մեծ նշանակություն ունի մարդու համար։ Շոպենհաուերի կարծիքով՝ մարդը երբեք ագատ չէ, քանի որ, իբրև երևույթ, նա հանդես է գափս որպես համաշխարհային կամքի ագատ ցանկության պատճառավորված դրսևորում։ Մարդու համար սեվւական կամքի որոշումը կարող է թվալ չպատճառավորված, բանականությունը կարող է քննարկել արարքի շարժառիթների հարցը, սակայն դա չի նշանակում, թե մարդը գործում է ազատորեն։ Մարդու բոլոր գործողությունները պատճառավորված են ի վերուստ, ամեն ինչ կանխորոշված է, բայց միևնույն ժամանակ դա տեղի է ունենում միայն բազում պատճառների միջնորդությամբ։ Հետևաբար, ըստ Շոպենհաուերի, ոչ թե ի– բադարձաթյունն ինքնին է կանխորոշված, այլ կանխորոշված է որպես նախորդող պատճառների արդյունք։ Թեև մարդկային կյանքի մասին Շոպենհաուերի տեսակետը պեսիմիստական է, այնուհանդերձ, դա ըւացվում է յուրատեսակ լավատեսական հայացքով, որովհետև նա առաջադրում է տառապանքներից ազատագրվելու և վւբկվելու ուղի։ Մարդը կարող է փրկվել տառապանքներից և ձանձրույթից, եթե իր մեջ մեռցնի կամքը, այսինքն՝ կյանքը։ Թվում է, թե դրա համար լավագույն միջոց կարող է փնել ինքնասպանությունր։ Շոպենհաուերի հա– մոգմւսմբ ինքնսաւղանությունը ոչ թե կամքի ժխտում է, այլ, ընդհակառակը, դրա հզորության հաստատում։ Ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ դրա պայմաններից։ Ինքնասպանությունը անօգուտ և խելահեղ արարք է։ Տառապանքներից վւբկվելու համար կա երկու հիմնական ձև՝ ճգնավորություն (ասկետիզմ) և ճանաչողություն։ ճգնավորր հետևողականորեն մեռցնում է իր մարմինը, իսկ քանի որ մարմինը կամքի օբյեկտիվացման դրսևորումն է, ուստի մարմնի հետ մեկտեղ մեռնում է նաև համաշխարհային կամքը։ Դա տեղի է ունենում նաև ճանաչողության՝ գեղագիտական հայեցողության ընթացքում։ Հարկավոր է թույլ տալ, որ կամքն իրեն անարգել դրսևորի, որպես զի այդ դրսևորման մեջ մենք կարողանանք ճանաչել մեր սեփական էությունը։ ճանաչելով, մարդիկ (վփփսաիաները և արվեստագետները) տեսնում են, որ կամքն իր բոլոր դրսևորումներում, բոլոր երևույթներում նույնական է ինքն իրեն։ Այդպիսի ճանաչողության ժամանակ սուբյեկտը դադարում է փնել կամքի ծառա, նույնանում է օբյեկտի հետ, հայտնվում լիակատար անխռով վիճակի մեջ։ Ոչինչ այլևս նրան չի հուզում, չի վրդովեցնում, որովհետև նա կտրել է այս աշխարհի հետ իրեն կապող ցանկության հազարավոր թելերը։ 256 Շոպենհաուերի կամ ա պ ւսշտակա ն և պեսիմիստական վւիվւսովւայ ութ– յունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ գերմանացի վփփսովւաներ է. Հարթմանի և Ֆ. Նիցշեի վւիվւսովւայ ական հայացքների ձևավորման վրա

Հայերեն թարգմանություններ

Կաղապար:Link GA Կաղապար:Link GA