«Լուցիուս Աննեուս Սենեկա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Ռոբոտը ավելացնում է․: cy:Seneca'r Ieuaf |
||
Տող 42. | Տող 42. | ||
[[ca:Sèneca]] |
[[ca:Sèneca]] |
||
[[cs:Seneca]] |
[[cs:Seneca]] |
||
[[cy:Seneca'r Ieuaf]] |
|||
[[da:Lucius Annaeus Seneca]] |
[[da:Lucius Annaeus Seneca]] |
||
[[de:Seneca]] |
[[de:Seneca]] |
13:29, 24 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ
Լուցիուս Աննեուս Սենեկա (Սենեկա կրտսեր, լատիներեն` Lucius Annaeus Seneca minor, մ.թ.ա 4- մ.թ. 65) ստոիկյան դպրոցին պատկոնող հին հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ: Եղել է հռոմեական կայսր Ներոնի դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր: Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրի ազդեցությունը:
Նշանավոր հռետոր և պատմիչ Լուցիուս Աննեուս Սենեկա ավագի որդին է, պատկանել է հեծյալների դասին:
Կենսագրությունը
Ծնվել է Իսպանիայի Կորդուբա քաղաքում, վաղ հասակում հոր կողմից տարվել է Հռոմ, ուսանել պյութագորյան դպրոցի փիլիսոփա Սոտիոնի, այնուհետև` ստոիկյաններ Ատտալոսի, Սեկքստիոսի և Պապինիոսի մոտ: 33 թ. դառնում է քվեստոր, 41 թ. Կլավդիոս կայսեր գահակալության առաջին տարում պալատական խարդավանքին մասնակցելու պատճառով աքսորվում է Կորսիկա կղզի, որտեղ անցկացնում է 8 տարի: 49թ. Կլավդիուսի նոր կինը` Ագրիպինա Կրտսերը, կարողանում է հասնել Սենեկայի ներմանը: Վերադառնալով աքսորից` Սենեկան նշանակվում է Ագրիպինայի որդի` ապագա Ներոն կայսեր դաստիարակը: 54թ. Կլավդիուսի թունավորումից հետո իշխանության է գալիս Ներոնը, իսկ նրա դաստիարակներ` Սենեկան ու Ափրանիոս Բուռոսը դառնում են նոր կայսրի խորհրդականները: Սենեկան մեծ աղդեցություն է ստանում պետական կառավարման գործերում: 57թ. դառնում է կոնսուլ. այդ ժամանակ նրա կարողությունը հասնում է 300 միլիոն սեստերցիումի: 59 թ. Ներոնը պարտադրում է Սենեկային և Բուռոսին անուղղակի կերպով մասնակցել իր մոր` Ագրիպինայի սպանությանը: Սենեկան գրում է Ներոնի համար սենատի առջև այդ հանցագործության արդարացման ճառի տեքստը: Դրանից հետո նրա հարաբերությունները կայսրի հետ լարվում են: 62թ. Բուռոսի մահից հետո Սենեկան պաշտոնից հեռանալու խնդրագիր է ներկայացնում` թողնելով իր կարողության մեծ մասը Ներոնին: 65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ Պիզոնի դավադրությունը: Թեև Սենեկան ուղղակիոորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեարդար տեսնելու համար: Նա դատապարտվում է մահվան` ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով: Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով:
Ստեղծագործությունները
Սենեկան ունեցել է բեղուն գրիչ, թողել է գրական բազմաբովանդակ ու հարուստ ժառանգություն, գրել է գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական աշխատություններ, որոնցից մի մասը մեզ չի հասել:
Սենեկայի մեզ հասած գործերն են`
- Փիլիսոփայական` «Պարտականության մասին», «Վաղաժամ մահվան մասին», «Սնոտիապաշտության մասին», «Ամուսնության մասին», «Թշվառության մասին», «Կամայականության մասին», «Բարեկամության մասին», «Պարտականությունների միջոցների մասին».
- Աշխարհագրական` «Եգիպտոսի դիրքի և աստվածների մասին», «Երկրագնդի ձևի մասին», «Երկրների շարժման մասին».
- Բնագիտական` «Քարերի ծագման մասին», «Ձկների ծագման մասին».
- Փիլիսոփայական-բարոյախոսական երկխոսություններ` «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն իմ մայր Հելիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Կյանքի կարճատևության մասին», «Հոգու անդորրության մասին», «Իմաստունի անսասանության մասին», «Իմ եղբայր Գալլիուսին` Երջանիկ կյանքի մասին», «Ներոն կայսրին` գթասրտության մասին», «Սերենուսի պարապ ժամանակի մասին», «Նախախնամության մասին», «Պաուլինուսին` կյանքի կարճատևության մասին».
- Ողբերգություններ` «Մեդեա»,«Թիեստես»,«Փեդրա»,«Էդիպուս»,«Տրոյուհիներ»,«Ագամեմնոն»,«Մոլեգին Հերքուլեսը»,«Հերքուլես Էտայցի»: Սենեկայի անունով մեզ է հասել նաև «Օկտավիա» ողբերգությունը, որը սակայն նրա գրչին չի պատկանում, այլ գրվել է նրա մահից որոշ ժամանակ հետո
- Երգիծական` «Դդմացում» (Apocolocyntosis divi Claudii)
- Գիտական` «Առ Լուկիլիուս` բնագիտական խնդիրներ»
- Այլ` «Էբուտիուս Լիբերալուսին` բարերարության մասին» (7 գիրք), «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» (20 գիրք):
Աղբյուր
- Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975: