«Հայաստանում ֆրանսիական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 67. Տող 67.


[[Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի համալսարաններ]]


[[ar:الجامعة الفرنسية في أرمينيا]]
[[ar:الجامعة الفرنسية في أرمينيا]]

14:31, 15 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

'Հայաստանում ֆրանսիական համալսարան'
Պատկեր:Ufar logo.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է2000[1]
ՌեկտորԺոել Լը ՄՈՐԶԵԼԵԿ
Ուսանողներ1000
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀայաստանԵրևան
Կայքufar.am
Հայաստանում ֆրանսիական համալսարան (Հայաստան)##
Հայաստանում ֆրանսիական համալսարան (Հայաստան)
Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստան
 French University in Armenia Վիքիպահեստում

Հայաստանում ֆրանսիական համալսարան, 2000 թ. ՀՀ մայրաքաղաք Երևանում հիմնված համալսարան:

Ստեղծման պատմությունը

1995թ. նոյեմբերի 4-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրում են մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր: Այնուհետև 1998թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքվում է արձանագրություն: “Հաշվի առնելով կրթական համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը և ցանկանալով օգտվել բարձրագույն և մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման բնագավառում ունեցած հարուստ փորձից” Հայաստանի կառավարությունը որոշում է մասնակցել “Հայաստանում ֆրանսիական համալսարան” հիմնադրամի ստեղծմանը: Համալսարանը ստեղծվեց 2000թ.: Համագործակցության առաջին համաձայնագրերը ստորագրվեցին 2001թ. փետրվարի 15-ին, ի թիվս այլոց, նաև` Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ: Սկզբից ի վեր ՀՖՀՀ-ը դարձավ Ֆրանսիայի հետ համագործակցության փարոսը և Հայաստանում ֆրանկոֆոնիայի հիմնասյունը:

Նպատակները

Ի սկզբանե որդեգրվեց երկու պետական` հայկական և ֆրանսիական դիպլոմների շնորհման (բակալավրի/լիսանսի և մագիստրոսի/մաստերի) մանկավարժական սկզբունքը: Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է, ելնելով անցումային փուլում գտնվելու հայկական համալսարանների առանձնահատկությունից, մինչ նրանք լիովին կներգրավվեն Բոլոնյան համակարգ: Մագիստրատուրայում ուսման տևողությունը երկու տարի է:

Համալսարանը, որն ունի մոտավորապես 1000 ուսանող, նպատակ ունի կրթել Հայաստանի աշխատանքի շուկայի և Կովկասի տնտեսական տարածաշրջանի նոր պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ: ՀՖՀՀ ի երիտասարդ շրջանավարտները կիրառում են իրենց գիտելիքներն ի օգուտ Հայաստանի և Ֆրանսիայի ու Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացմանը: Նրանք վաղվա ղեկավարներն են: Ուսման ավարտին յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մոտ 70% ը իրենց մասնագիտությամբ աշխատանքի են ընդունվում, ոմանք ուսումը շարունակում են արտերկրում. իսկ երեք տարի անց` այդ տոկոսը հասնում է գրեթե 100-ի:

Առավելությունները

ՀՖՀՀ-ը, որը հայկական իրավունքի համաձայն հիմնադրամ է, վայելում է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը. ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը դասավանդում է համալսարանում: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է (իշխանության մեջ 3-րդ անձը). և նա ՀՖՀՀ-ի հիմնադիրներից մեկն է: Նախարարների և պետական բարձրատիճան պաշտոնյաների երեխաներից շատերը նախընտրում են ուսանել այստեղ:

Հայաստանում գործող այլ համալսարանների հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ ը օրըստօրե ընդլայնում է իր ներկայությունը հայկական համալսարանական կյանքում:

ՀՖՀՀ ը եզակի հաստատություն է: Ի տարբերություն ֆրանսիական դիպլոմներ շնորհող այլ հաստատությունների` Կահիրեի համալսարանի, որն ունի միայն ֆրանսիացի պրոռեկտոր, և Հանոյի Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության համաձայն բուհի ռեկտորը և գլխավոր քարտուղարը ֆրանսիացի պետք է լինեն: Ֆրանսիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության որոշմամբ այս տարվանից ավելացվել է նաև միջազգային կամավոր աշխատակցի տեղ:

Ուսումնառությունը

ՀՖՀՀ ն ունի երեք ֆակուլտետ` իրավաբանական, կառավարման և մարքեթինգի: Այն շնորհում է բակալավրի դիպլոմներ իրավունքի, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում և միջազգային գործարար իրավունքի, մարքեթինգի, վաճառքի, ֆինանսների և վերահսկողության, իսկ սկսած այս տարվանից հայկական կառավարության պատվերով բացված “Մշակութային հաղորդակցություն, զբոսաշրջություն և մենեջմենթ” մասնագիտությամբ մեկամյա մագիստրատուրայի մագիստրոսի դիպլոմներ:

Ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ համալսարան ընդունվելու համար: Առաջին երկու տարիների ընթացքում ուսանողները բացի հանրակրթական և մասնագիտական առարկաներից անցնում են նաև ֆրանսերենի ինտենսիվ դասընթացներ, որոնց արդյունքում ձեռք բերված գիտելիքները ստուգվում են միջազգայնորեն ճանաչված թեստի միջոցով: Թեստի արդյունքը պայմանավորում է ուսումնառության շարունակությունը: Այսպիսով ՀՖՀՀ ընդունվող ուսանողների մոտ 85% ը, որ մինչև ընդունվելը երբևէ չեն ուսւոմնասիրել ֆրանսերեն լեզու, երրորդ կուրսից սկսած` ընդունակ են շարունակել իրենց ուսումնառությունը ֆրանսերեն լեզվով:

Երրորդ կուրսից սկսած` Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի դասախոսների շնորհիվ դասերի առնվազն 20% ը, իսկ մագիստրատուրայում` մոտավորապես 50% ը դասավանդվում են ֆրանսերեն լեզվով:

Ֆրանսիայում, Բելգիայում կամ Հայաստանում պարտադիր պրակտիկա անցնելուց հետո ուսանողները գրում են պրակտիկայի հաշվետվություն և բանավոր պաշտպանում այն: Այդ կապակցությամբ նրանք ցուցաբերում են ինչպես ֆրանսերեն լեզվով շարադրելու, այնպես էլ դիպլոմային աշխատանք պաշտպանելու կարողությունները:

Հայկական և ֆրանսիական կազմակերպությունների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն համագործակցող այդ բարձրագույն ուսումնական հաստատության առավելություններն են` ընդունելության մրցույթը, ֆրանսիական և հայկական դասախոսական կազմը, հայկական Սփյուռքի էական դերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործընկերները: Ուսման վարձերը հաշվարկվում են Հայաստանի կենսամակարդակի համապատախան: ՀՖՀՀ ը հատկացնում է նաև գերազանցության կրթաթոշակներ լավագույն ուսանողներին` թույլ տալով ամբողջովին կամ մասամբ վճարել ուսման վարձը, ինչպես նաև սոցիալական պայմաններով կրթաթոշակներ` շնորհիվ մասնավոր նվիրատուների կամ կազմակերպությունների:

Միջազգային կազմակերպություններում անդամակցություն

Համալսարանը համագործակցում է European Foundation for Management Development (EFMD) կազմակերպության հետ, որը որակավորում է տալիս մենեջմենթի մասնագիտություններին լավագույնս պատրաստող հաստատություններին: Համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF), ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՈՅԻ ամբիոնի շուրջ համախմբված կայուն զարգացման կողմնակից ֆրանկոֆոն համալսարանների ցանցի անդամ է: ՀՖՀՀ ի ուսանողների աշխատանքի ընդունման ցուցանիշը, որը յուրաքանչյուր տարվա շրջանավարտների պարագայում հասնում է 80% ի, Կովկասի տարածաշրջանում ֆրանկոֆոնիային աջակցելու անվիճելի ապացույցն է և պայմանավորում է տարածաշրջանի մյուս ներկայացուցիչներին` վրացի, իրանացի և ռուս ուսանողներին ներգրավելու նախագիծը:

Արտաքին հղումներ

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/