«Կարմրակատար շամփրուկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Հետ է շրջվում 857232 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.178.140 (քննարկում) չարություն
Տող 11. Տող 11.
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}


[[Կատեգորիա:Շամփրուկների ընտանիքի թռչուններ]]karmrakatar shpur@ tnvel i 1892t. aprili 30-in
[[Կատեգորիա:Շամփրուկների ընտանիքի թռչուններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]
{{Link GA|de}}
{{Link GA|de}}

14:11, 15 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Կարմրակատար շամփրուկ (Lanius senator), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։

Կարմրակատար շամփրուկի գլուխը շագանակագույն է, թևերը, պոչը, ճակատը և աչքից դեպի ականջը ու ծոծրակը տարածվող շերտերը սև են, թևի վրա ունի սպիտակ շերտ, որն ավելի լավ է երևում թռիչքի ընթացքում, վերին կտուցի հիմքում ունի սպիտակ շերտ, որովայնը սպիտակ է` շիկավուն երանգով, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կտուցի ծայրը կեռ է և սուր։ Էգ թռչունի գարնանային գուներանգները մեղմ են, ձագերի փետրավորումը` ալիքավոր նախշերով։ Քաշը` 33-40 գ, թևի երկարությունը` 94-102 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Տարածված է կիսանապատային գոտում, մասամբ` լեռնային տափաստաններում։ Հիմնական բնադրավայրերն են` Աշտարակից մինչև Երասխ, Վայքը և Զանգեզուրը։ Բնադրվում է թփերի և ծառերի վրա, բույնը սարքում է օշինդրից, բրդի կտորներից, տեղադրում գետնից 60-70 սմ բարձր։ Մայիսին դնում է 5-7 կանաչավուն կամ երկնագույն, մոխրամանուշակագույն պտերով ձվեր։ Սնվում է հիմնականում բզեզներով և այլ անողնաշարներով։ Օգտակար թռչուն է։ Գրանցված է հանրապետության Կարմիր գրքում։

Տարածված է հարավային և միջին Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում։[1]

Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 34.

Կաղապար:Link GA