«Վահե Ավետյանի մահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 20. Տող 20.
| նշումներ =
| նշումներ =
}}
}}
'''Վահե Գառնիկի Ավետյանը''' (օգոստոսի 2, 1979<ref>[http://upload.wikimedia.org/wikipedia/commons/9/99/Vahe_avetyan_regname.jpg Վահե Ավետյանի անունը ընտրողների ռեգիստրում]</ref> - հունիսի 29, 2012) հայ բժիշկ էր, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, ով մահացավ [[2012]] թ. [[հունիսի 29]]-ին` կոմայից ուշքի չգալով։ Նրա մահը հասարակական մեծ հնչեղություն ստացավ` լայնորեն լուսաբանվելով լրատվամիջոցներով և քննարկվելով սոցիալական ցանցերում։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր [[Ռուբեն Հայրապետյան]]ին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։
'''Վահե Գառնիկի Ավետյանը''' (օգոստոսի 2, 1979<ref>[http://upload.wikimedia.org/wikipedia/commons/9/99/Vahe_avetyan_regname.jpg Վահե Ավետյանի անունը ընտրողների ռեգիստրում]</ref> - հունիսի 29, 2012) հայ բժիշկ էր, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, ով մահացավ [[2012]] թ. [[հունիսի 29]]-ին` կոմայից ուշքի չգալով։ Նրա մահը հասարակական մեծ հնչեղություն ստացավ` լայնորեն լուսաբանվելով լրատվամիջոցներով և քննարկվելով սոցիալական ցանցերում։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) [[Ռուբեն Հայրապետյան]]ին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։


Ավետյանը կրթությունը ստացել էր [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, [[2004]] թ.-ից, ծառայում էր [[ՀՀ պաշտպանության նախարարություն|պաշտպանության նախարարության]] կենտրոնական զինվորական հոսպիտալում<ref>{{cite web|url=http://www.doctors.am/am/doctor/Ավետյան-Վահե-Գառնիկի/2869?page=1|title=Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի}}</ref>։
Ավետյանը կրթությունը ստացել էր [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004թ.-ից, ծառայում էր [[ՀՀ պաշտպանության նախարարություն|պաշտպանության նախարարության]] կենտրոնական զինվորական հոսպիտալում<ref>{{cite web|url=http://www.doctors.am/am/doctor/Ավետյան-Վահե-Գառնիկի/2869?page=1|title=Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի}}</ref>։


==Վեճը և նախընթաց պատմությունը==
==Վեճը և նախընթաց պատմությունը==
Տող 50. Տող 50.
[[Կատեգորիա:Հայ զինվորականներ]]
[[Կատեգորիա:Հայ զինվորականներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]

[[en:Death of Vahe Avetyan]]

13:21, 10 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Սխալ՝ չի նշվել կաղապարի ավելացման ամսաթիվը:

Վահե Ավետյանի մահ
ԹվականՀունիսի 29, 2012 (2012-06-29)
Ժամանակ18:15
ՎայրԿենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան
ՊատճառԳանգուղեղի վնասվածք, կոմա
ՀուղարկավորությունՀուլիսի 2, 2012
ՄեղադրանքՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1]

Վահե Գառնիկի Ավետյանը (օգոստոսի 2, 1979[2] - հունիսի 29, 2012) հայ բժիշկ էր, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, ով մահացավ 2012 թ. հունիսի 29-ին` կոմայից ուշքի չգալով։ Նրա մահը հասարակական մեծ հնչեղություն ստացավ` լայնորեն լուսաբանվելով լրատվամիջոցներով և քննարկվելով սոցիալական ցանցերում։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։

Ավետյանը կրթությունը ստացել էր Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004թ.-ից, ծառայում էր պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[3]։

Վեճը և նախընթաց պատմությունը

2012թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, նրանց թվում Վահե Ավետյանը, ով մարզական հագուստով էր, այցելում են ռեստորան։ Վեճը ծագում է ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև նրա սպորտային հագուստի պատճառով։ Ծեծկռտուքը սկսում է մատուցողի բռունքով հարվածից հետո,[4] և գործավորների ու անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվում բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը։[5]։ Դրանից հետո Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը ծանր վիճակում տեղափոխվում են հիվանդանոց[6], հունիսի 18-ին ժամը 3։00-ին մոտ Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։ Գանգի ևս մեկ վիրահատության ենթարկվելով ավելի ուշ` [7][8] նա մնում է կոմայում մինչև մահը` հունիսի 29, մահվան մոտավոր ժամը` 18:15։[9]

Մինչև հարձակումը Ավետյանն ու ընկերները կատարել էին հագուստը փոխելու պահանջը, ապա վերադարձել:[10]

Քրեական գործ և հանրային արձագանքը

Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը,[11], ապա գործն ուղարկվում է Ոստիկանության քննչական ծառայություն, ոստիկանությունը տարածում է հայտարարություն[12]։ Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով`

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ... պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:[1]

Ձերբակալվում են 7 անձ, և մեղադրանք է առաջադրվում 6 հոգու:[4] Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է` ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով`

«Դիտավորությամբ առողջության ը ծանր վնաս պատճառելը... մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից... անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»,[1]

113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով և առաջադրվում է 6 կալանավորվածներին:[13]

Հասարակական ալիք

Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։ Հունիսի 19-ին հանցանքը դատապարտում է «Հարսնաքարի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։[14] Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն։[15][16][17] Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին:[18] Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, հունիսի 30-ին տեղի է ունենում բողոքի ակցիա։[19][20]

Հուլիսի 1-ին` վաղ, պաշտպանության նախարարության պաշտոնատար փոխգնդապետ «Հարսնաքար» է տանում պայթուցիկ զինամթերք և սպառնում պայթեցնել ռեստորանը:[21][22] Այդ քայլը հետո որակվեց վրիժառություն և ինքնադատաստանի փորձ:[23] Հուլիսի 1-ին կատարվում են բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի, գլխավոր դատախազության շենքերի առջև:[24] Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը:[25]

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, որի կազմակերպման համար ստեղծվել էր հանրային հանձնաժողով:[26]

Նույն օրը Զորի Բալայանը հրապարակեց հոսպիտալում Ավետյանին արված այցերի իր հուշագրությունը:[27] Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին` իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը:[28] Հուլիսի 4-ին 4 ոչկոալիցիոն կուսակցություններ դիմեցին ԱԺ նախագահին` գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հոնդիպում կազմակերպելու համար:[29], հուլիսի 9-ին նախագահը մերժում է դիմումը:[30]

Բողոքի ելույթ տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը. օգոստոսի 8-ին մոմավառություն է կազմակերպվում «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթ է արվում Երևանի Ավան թաղամասում:[31]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 «ՀՀ քրեական օրենսգիրք: Հատուկ մաս: Յոթերորդ բաժին». {{cite web}}: Text "publisher" ignored (օգնություն); Text "ՀՀ դատախազություն" ignored (օգնություն)
  2. Վահե Ավետյանի անունը ընտրողների ռեգիստրում
  3. «Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի».
  4. 4,0 4,1 (29.06.12)։ ««Հարսնաքարի» գործով նախաքննությունը շարունակվում է»։ ՀՀ ոստիկանության շաբաթաթերթ։ Վերցված՝ հուլիսի 1, 2012։
  5. «5 ձերբակալվածներին ձեռնաշղթաներով տեղափոխել են Քննչական գլխավոր վարչություն».
  6. «Ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի».
  7. «Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել». Առավոտ.
  8. «Լա՛վ, էլ մի խփեք». Հայկական ժամանակ.
  9. «Մահացել է Վահե Ավետյանը». Առավոտ.
  10. «Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչև վերջ հող է լցրել». Առավոտ. հուլիսի 31, 2012. {{cite web}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  11. «Ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը».
  12. «ՀՀ ոստիկանության հայտարարությունը».
  13. ««Հարսնաքարի» գործով նոր մեղադրանքներ». օգոստոսի 2, 2012. Վերցված է օգոստոսի 3, 2012-ին.
  14. «Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը». հունիսի 19, 2012.
  15. «ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշխանություններից պահանջում է». հունիսի 30, 2012.
  16. «Կոնգրեսի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ». հունիսի 30, 2012.
  17. «Դատապարտում ենք և պահանջում». {{cite web}}: Text "հուլիսի 2, 2012" ignored (օգնություն)
  18. «Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է». հունիսի 30, 2012.
  19. «Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց». հուլիսի 1, 2012.
  20. «Լոս Անջելեսի հայերը հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը». Երկիր.
  21. «ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը». հուլիսի 1, 2012.
  22. «Բանակի փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը»». հուլիսի 1, 2012.
  23. «Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ». հուլիսի 2, 2012.
  24. (հուլիսի 3, 2012)։ «ՀՀ քաղաքացին ընդունել է մարտահրավերը»։ Հայկական ժամանակ։
  25. «Երթ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո».
  26. «Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր». հուլիսի 2, 2012.
  27. Զորի Բալայան. «Հատուցումը որպես Աստծո պատիժ». Արմենպրես.
  28. «Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից». հուլիսի 3, 2012.
  29. «Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Է.Շարմազանով». Արմենպրես. հուլիսի 4, 2012. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  30. «ԱԺ նախագահը ձեռնպահ կմնա «Հարսնաքար»-ի միջադեպի գործի շուրջ ընթացող նախաքննության միջամտությունից». հուլիսի 10, 2012.
  31. «Մեկնարկեց երթը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ». 1in.am. օգոստոսի 8, 2012.