«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up using AWB (7852)
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: pt:Bardas Skleros
Տող 14. Տող 14.
[[fr:Bardas Sklèros]]
[[fr:Bardas Sklèros]]
[[it:Barda Sclero]]
[[it:Barda Sclero]]
[[pt:Bardas Skleros]]
[[ru:Варда Склир]]
[[ru:Варда Склир]]
[[sh:Varda Sklir]]
[[sh:Varda Sklir]]

23:06, 7 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Վարդաս Սկլերոս (նաև` Վարդ Սկլերոս, ծն. թ. անհայտ - 991), բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր Բարսեղ Բ դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ: Նրա ամստամբությունը տեղի է ունեցել Բյուզանդիայի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց: Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում 976 թվականին հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում: Բյուզանդական պատմիչ Սկիլիցեսի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից: Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում Ամիդ և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս: Սկլրոսի կողմն է անցնում Բյուղանդիայի բանակում ծառայող հայազգի զորվավար Սահակ-Վահրամը: Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ իրենց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղյկացած իր զորքով: Սկլերոսի կողմն է անցնում ն ույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի Միքայել Քուրդիկը և Ռոմանոս Տարոնացին: Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 979 թվականօն Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում: Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ: 987 թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա: Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է: 988 թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին: Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր Ադրիանապոլիս: Մահանում է 991 թվականին:

Աղբյուրներ

Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 305: