«Անիտա Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[https://www.1tv.am/hy/video/Between-you-and-me-Anita-Hakhverdyan/34953 Մեր մեջ ասած. Անիտա Հախվերդյան]
*[https://www.1tv.am/hy/video/Between-you-and-me-Anita-Hakhverdyan/34953 Մեր մեջ ասած. Անիտա Հախվերդյան]
*[https://bravo.am/news/_Ամեն_ինչ_թույլ_եմ_տալիս_դստերս__երբեմն_նաև_վախվխելով___Անիտա_Հախվերդյան_73942 «Ամեն ինչ թույլ եմ տալիս դստերս, երբեմն նաև վախվխելով». Անիտա Հախվերդյան]
*[https://bravo.am/news/_Ամեն_ինչ_թույլ_եմ_տալիս_դստերս__երբեմն_նաև_վախվխելով___Անիտա_Հախվերդյան_73942 «Ամեն ինչ թույլ եմ տալիս դստերս, երբեմն նաև վախվխելով». Անիտա Հախվերդյան]{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Հախվերդյան, Անիտա}}
{{DEFAULTSORT:Հախվերդյան, Անիտա}}
[[Կատեգորիա:Հայ երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Հայ երաժիշտներ]]

03:44, 3 Օգոստոսի 2022-ի տարբերակ

Անիտա Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1971(1971-12-12) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություներաժիշտ

Անիտա Հախվերդյան (դեկտեմբերի 12, 1971(1971-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երգահան։

Կենսագրություն

Անիտա Հախվերդյանը ծնվել է Երևանում, 1971 թվականի դեկտեմբերի 12-ին։ Շրջանավարտն է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետակա-մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման բաժնի։ 1996-1997 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1997 թվականից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում։ Դասավանդում է թատրոնի մանկապատանեկան դպրոց-ստուդիայում։ Վարել է «Մի երգի պատմություն» ռադիոծրագիրը, «Կիրակի», «CD-DC», «Սենյակ», «Տես» երաժշտական հեռուստածրագրերը։ 3 մյուզիքլի և շուրջ 400 երգերի խոսքերի հեղինակ է[1]։

2004 թվակաին Անիտա Հախվերդյանն արժանացել է «Կռունկ» երգի փառատոնի մրցանակի՝ որպես 5 տարիների լավագույն երգերի հեղինակ, 2005 թվականին՝ ԱՄՆ-ի հայկական երաժշտական «M Club» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հեղինակ» մրցանակին, 2007 թվականին՝ «Ոսկե քնար» մրցանակի՝ որպես «Տարվա հիթ» և «Սուպեր դուետ», 2009 թվականնին՝ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության Հայ երգարվեստում ներդրման համար հատուկ մրցանակի։ 2010 թվականին երաժիշտն արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Ֆիլմի համար գրված տարվա լավագույն երգի հեղինակ» մրցանակին։

Ծանոթագրություններ

  1. «AV Production - Անիտա Հախվերդյան». avproduction.am. Վերցված է 2021-12-25-ին.

Արտաքին հղումներ