«Տարոն (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: pl:Taron
Տող 31. Տող 31.
[[fr:Taron (Arménie)]]
[[fr:Taron (Arménie)]]
[[it:Taron (Armenia storica)]]
[[it:Taron (Armenia storica)]]
[[pl:Taron]]
[[ru:Тарон]]
[[ru:Тарон]]

14:09, 28 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոն (այլ կիրառումներ)
Տարոնը և Մամիկոնյանների ուրիշ կալվածները

Տարոն, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում[1]:

Աշխարհագրություն

Պատմություն

Մթա IX-VI դդ Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301–ին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ Գ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։ V-VI դդ Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել են Բյուզանդական կայսրությանը, և Տարոնը արյունալի պատերազմաբեմ է եղել։ VI-VIII դդ Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591–ի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639-ից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնված Հայաստանին։ 774-775–ին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։ Տարոնը այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող Բագրատունիներին։ XIII-XVI դդ Տարոնը ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։

Տես նաև

Գրականություն

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք»:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ