«Հարավային կղզի (Նոր Զելանդիա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
{{Տեղեկաքարտ Աշխքարտ}}

'''Հարավային կղզի''' ({{lang-en|South Island}}, {{lang-mi|Te Wai-pounamu}}, '''Տե-Վաի-Պոունամու''', 1840-ական թվականներին նաև '''Նոր Մանսթեր'''), Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին (ըստ մեծության՝ երկրորդը [[Հյուսիսային կղզի]]ն է)։
'''Հարավային կղզի''' ({{lang-en|South Island}}, {{lang-mi|Te Wai-pounamu}}, '''Տե-Վաի-Պոունամու''', 1840-ական թվականներին նաև '''Նոր Մանսթեր'''), Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին (ըստ մեծության՝ երկրորդը [[Հյուսիսային կղզի]]ն է)։


Տող 22. Տող 23.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



[[Կատեգորիա:Նոր Զելանդիայի կղզիներ]]
[[Կատեգորիա:Նոր Զելանդիայի կղզիներ]]

07:40, 29 Ապրիլի 2022-ի տարբերակ

Հարավային կղզի
Տեսակկղզի
ՄայրցամաքՕվկիանիա
Երկիր Նոր Զելանդիա[1]
ՎարչատարածքՆոր Զելանդիա
Ամենաբարձր կետԿուկի լեռ
Մակերես150 437 կմ²
Մասն էՆոր Զելանդիա
Աշխարհագրական տեղադրությունՆոր Զելանդիա
Ջրլիցի ափինԹասմանյան ծով
Անվանված էհարավ
Քարտեզ
Քարտեզ

Հարավային կղզի (անգլ.՝ South Island, մաորի՝ Te Wai-pounamu, Տե-Վաի-Պոունամու, 1840-ական թվականներին նաև Նոր Մանսթեր), Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին (ըստ մեծության՝ երկրորդը Հյուսիսային կղզին է)։

Աշխարհագրություն

Կղզու մակերեսը 150 437կմ² է[2]։ Ըստ իր մեծության՝ աշխարհի 12-րդ կղզին է։

Կուկի նեղուց՝ նեղուց, որը Հարավային և Հյուսիսային կղզիները բաժանում է իրարից։

Հարավային կղզու երկաթգծային քարտեզ (ներառյալ՝ չգործողները)

Արևմտյան ափի երկայնքով ձգվում է Հարավային Ալպեր լեռնաշղթան։ Այստեղ է գտնվում ձյունապատ Կուկի լեռը, որը Նոր Զելանդիայի ամենաբարձր կետն է (3724 մ)։ Այս կղզու 18 պիկերը 3000 մետրից ավելի բարձրություն ունեն։ Լեռներում հաշվվում է 360 սառցադաշտ, որոնցից խոշորագույնները Թասմանի, Ֆրանց-Իոսիֆի, Ֆոքսի սառցադաշտերն են։ Պլեյստոցենային սառցե դարաշրջանում սառցադաշտերը մեծ հզորություն ունեին, անընդհատ գահավիժում էին դեպի Քենթբերիսկի հարթավայր և զբաղեցնում էին ժամանակակից Օտագո պրովինցիայի հարավի զգալի մասը։ Այս շրջաններին բնորոշ են U-աձև հովիտները, խիստ մասնատված ռելիեֆը և սառը լճերը, որոնք ձգվածձև ունեն (Տե-Անաու, Մանապոուրի, Ուակատիպու և Հավեա)։ Այստեղ է գտնվում նաև Նոր Զելանդիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը՝ Սազերլենդը, որն ունի 580 մ բարձրություն։

Այստեղ տեղակայված են այնպիսի էնդեմիկ տեսակների արեալներ, ինչպիսին է կեա (Nestor notabilis) թութակը։

Բնակչություն

2010 թվականի տվյալների համաձայն՝ այստեղ բնակվում է 1 038 600 մարդ, որը կազմում է ողջ Նոր Զելանդիայի բնակչության մոտավորապես 24 %-ը։ Ամենախոշոր քաղաքները Քրայստչերչը և Դանիդինն են։

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Հարավային կղզու մասին աշխարհագրական տեղեկություն webcitation կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին. Վերցված է 2012-10-14-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային կղզի (Նոր Զելանդիա)» հոդվածին։