«Իվան III»–ի խմբագրումների տարբերություն
չ Robot: ru:Иван III Васильевич is a featured article |
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: el:Ιβάν Γ΄ της Ρωσίας |
||
Տող 44. | Տող 44. | ||
[[da:Ivan 3. af Moskva]] |
[[da:Ivan 3. af Moskva]] |
||
[[de:Iwan III. (Russland)]] |
[[de:Iwan III. (Russland)]] |
||
[[el:Ιβάν |
[[el:Ιβάν Γ΄ της Ρωσίας]] |
||
[[en:Ivan III of Russia]] |
[[en:Ivan III of Russia]] |
||
[[eo:Ivano la Tria]] |
[[eo:Ivano la Tria]] |
16:55, 18 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич), հունվարի 22, 1440, Մոսկվա - հոկտեմբերի 27, 1505, Մոսկվա — Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462 - 1505թթ.)։
Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։
Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480-ին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, հիմք ստեղծելով ռուսական ցարի տիտղոսին։
Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոփիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։
Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։
Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։
Նախորդող Վասիլի II |
Մոսկվայի մեծ իշխան Իվան III 1462 - 1505 |
Հաջորդող Վասիլի III |