«Ալիքի երկարություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: be:Даўжыня хвалі
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: si:තරංග ආයාමය
Տող 99. Տող 99.
[[rue:Вовнова довжка]]
[[rue:Вовнова довжка]]
[[sh:Talasna dužina]]
[[sh:Talasna dužina]]
[[si:තරංග ආයාමය]]
[[simple:Wavelength]]
[[simple:Wavelength]]
[[sk:Vlnová dĺžka]]
[[sk:Vlnová dĺžka]]

23:23, 9 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Սինուսոիդային ալիքի երկարությունը հեռավորությունն է միևնույն փուլն ունեցող երկու ամենամոտիկ կետերի միջև:

Ալիքի երկարությունը ֆիզիկական մեծություն է, ցույց է տալիս միևնույն փուլով տատանվող երկու ամենամոտ կետերի միջև եղած հեռավորությունը: Այլ կերպ ասած՝ դա այն հեռավորությունն է, որից հետո պարբերական ալիքի ձևը նույնությամբ կրկնվում է:

Ալիքի երկարությամբ են բնութագրվում ինչպես տարածվող ալիքները, այնպես էլ՝ կանգուն ալիքները և ալիքային փաթեթները:

Սովորաբար ալիքի երկարությունը նշանակվում է հունարեն λ (լամբդա) տառով: ՄՄ համակարգում ալիքի երկարությունը չափվում է մետրով:

Ալիքի երկարությունը հակադարձ համեմատական է հաճախությանը:

Սահմանում

Ըստ սահմանման, ալիքի երկարությունը ալիքի տարածական պարբերությունն է, այսինքն՝ հեռավորությունը, որը հաստատուն փուլով կետը անցնում է տատանումների պարբերությանը հավասար ժամանակահատվածում: Ուստի ալիքի երկարությունը կարելի է գրել որպես

,

որտեղ -ն ալիքի փուլային արագությունն, իսկ -ն՝ հաճախությունը, -ն՝ անկյունային հաճախությունը:

Տարբեր միջավայրերում ալիքները տարածվում են տարբեր արագություններով: Եթե λ0-ն ալիքի տարածման արագությունն է վակուումում, ապա n բեկման ցուցիչով միջավայրում ալիքը կտարածվի

արագությամբ:


Դը Բրոյլի ալիքին նույնպես համապատասխանում է որոշակի երկարություն: Քանի որ Е էներգիա և p իմպուլս ունեցող մասնիկի հաճախությունը՝ , ապա ալիքի երկարությունը կլինի՝

,

որտեղ hՊլանկի հաստատունն է, m-ը՝ մասնիկի զանգվածը, c-ն՝ լույսի արագությունը:


Ալիքի երկարությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է ալիքային թիվ և ունի տարածական հաճախության իմաստ՝ :

Օրինակներ

Ինչպես նշվեց, նույն հաճախությամբ ալիքը տարբեր միջավայրերում տարածվում է տարբեր արագություններով: Որպես օրինակ վերցնենք 100 ՄՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիք (լույս): Քանի որ լույսի տարածման արագությունը վակուումում մոտավորապես 3×108 մ/վ է, այսպիսի ալիքի երկարությունը վակուումում կլինի 3×108 մ/վ բաժանած 100×106 Հց = 3 մետր: 80 ԳՀց հաճախությամբ ալիքի երկարությունը համապատասխանաբար կլինի 3750 կմ, 89 ՄՀց՝ 3,37 մետր:


Փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի ալիքի երկարությունը վակուումում ավելի ճշգրիտ կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝

  • :

Համարիչում լույսի արագությունն է վակուումում (արտահայտված մ/վ-ով), հայտարարում՝ հաճախությունը: