«Գագա բերդ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 47. | Տող 47. | ||
[[Կատեգորիա:Տավուշի մարզի ամրոցներ]] |
[[Կատեգորիա:Տավուշի մարզի ամրոցներ]] |
||
[[Կատեգորիա:Կոթի]] |
[[Կատեգորիա:Կոթի]] |
||
[[Կատեգորիա:Ղազախի շրջան]] |
10:22, 9 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ
Տեսակ | ամրոց |
---|---|
Տեղագրություն | Դաշ Սալահլի, Ղազախի շրջան, Ադրբեջան |
Վարչական միավոր | Դաշ Սալահլի |
Երկիր | Ադրբեջան |
Կառուցված | 989-1020 թթ. |
Կառուցող | Գագիկ Ա Բագրատունի[1] |
Ընթացիկ վիճակ | ավերակներ |
Կապված անձինք | Վահրամ Գագեցի, Վահրամ Զաքարյան |
Գագա բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոթի գյուղից արևելք, Ադրբեջանի Դաշ Սալահլի գյուղից արևմուտք, Ադրբեջանի տարածքում, Գագա դաշտի հարավային կողմում:
Պատմություն
Գագա բերդը կառուցվել է 989—1020 թթ. Գագիկ Ա Բագրատունու անունով: 1123 թ. վրաց Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը: XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին` որպես պարգև նրա ռազմական սխրանքների և. վրաց արքունի֊քին մատուցած ծառայությունների համար: Գագա բերդը եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիս-արևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը: 1236 թվականին բերդը պաշարել են մոնղոլները: XIII դարի երկրորդ կեսից հետո, Գադա բերդը այլևս չի հիշատակվում: Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով: 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և. Դիտանցքներ: Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված Է մի փոքր եկեղեցի, որը կոչվում Է Սուրբ Սարգիս: Այն մի քանի անգամ վերանորոգվել Է և այժմ Էլ կանգուն Է:
Գրականություն
- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 41-42, էջեր 41-42 — 154 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 145