«Դիալեկտիկական մատերիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Հղման ավելացում
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
Հղումի ավելացում։
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
Տող 4. Տող 4.
Դիալեկտիկական մատերիալիզմն ստեղծել են Մարքսը և Էնգելսը XIX դարի 40-ական թվականներին, հետագայում այն զարգացերլ են [[Վլադիմիր Լենին]]ը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դիալեկտիկական մատերիալիզմում [[մատերիալիզմ]]ի և դիալեկտիկայի օրգանական զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յուրացման միջոցով։ Դիալեկտիկական մատերիալիզմի, ինչպես և ընդհանրապես մատերիալիզմի ելակետը աշխարհի մատերիականության գաղափարն էր։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի՝ բնության բազմազանությունը տարածության և ժամանակի մեջ և նրա զարգացումը պայմանավորված են բնությանն իսկ ներհատուկ օրինաչափություններով․ բնությունը բացատրելի է ինքն իրենով՝ իր բացատրման համար այն կարիք չունի արտաբնական, վերբնական (ոգեկան) նախասկզբի ու պատճառների ենթադրության։

Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ [[Գիտակցություն]]ն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ Մատերիալիզմի դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես [[Հեգել]]ի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես փոխվում է փիլիլիսոփայական հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։
Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ [[Գիտակցություն]]ն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ [[Մատերիալիզմ|Մատերիալիզմի]] դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես [[Հեգել]]ի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես փոխվում է փիլիլիսոփայական հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։

Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, փիլիսոփայության տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացության) զարգացման առավել ընդհանրական օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու արժեքավորմանը։ Նրա հետ համագործակցելով և նրա իսկ կոնտեքստում ձևավորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական նախա֊ դըրյալներն ու սկզբունքները (զարգացման, դետերմինիզմի, ամբողջականության սկզբունքները, հարաբերականության, լրացումայնության գաղափարները և այլն), մշակվում են ընդհանրական բնույթի տեսությունները՝ տարածության ու ժամանակի, համակարգա-կառուցվածքային, սեմիոտիկական և այլն։ Աշխարհայացքային, իմացաբանական ու մեթոդաբանական այս ֆունկցիաների իրականացմանն են ծառայում փիլ․ կատեգորիաների ու սկզբունքների համակարգը, հատկապես մատերիալիստական դիալեկտիկայի օրենքները և կատեգորիաները։ Հիշյալ առանձնահատկությամբ դիալեկտիկական մատերիալիզմը շարունակում է դասական փիլ․ լավագույն ավանդույթները և տարբերվում է նույնպես XIX դ․ կեսերին ասպարեզ իջած պոզիտիվիզմից ու [[նեոկանտականություն]]ից, ինչպես և արդի գիտաբանական փիլ․ ուղղություններից, որոնք, հռչակելով «կոպեռնիկոսյան հեղաշրջում»՝ նույնպես ընդդեմ [[մտահայեցողական փիլիսոփայություն|մտահայեցողական փիլիսոփայության]] ու բնափիլիսոփայության, միաժամանակ մերժեցին փիլ․ աշխարհայացքային-իմացաբանական խնդիրները և այն սահմանափակեցին նրա մեթոդաբանական՜տրամաբանական և արժեբանական ֆունկցիաներով։ Դիալեկտիկական մատերիալիզմի իմացաբանությունը արտացոլման տեսություն է, որը, սակայն, ընդգծում է ճանաչող սուբյեկտի ակտիվությունը, ինչպես և իդեալականի որակական յուրահատկությունը, աբստրակցիաների միջնորդված բնույթը, որ հնարավորություն է ընձեռում հաղթահարելու սենսուալիզմի սահմանափակությունները զգայությունների ըմբռնման հարցում և խուսափելու իմացության տրամաբանական միջոցների ռացիոնալիստական գերագնահատումից։ Դիալեկտիկական մատերիալիզմի համաձայն, օբյեկտիվ ճշմարտությունը հասանելի է, այսինքն՝ աշխարհը ճանաչելի է, մարդկային գիտելիքներն ունեն օբյեկտիվ բովանդակություն, աշխարհն այնպիսին է, ինչպես այն տրված է աշխարհի գիտական պատկերում՝ նրա պատմական զարգացման ու հեռանկարի մեջ։ Այս թեզի հաստատումը և ագնոստիցիզմի հերքումը, ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, տեսության հարց չէ, այլ պրակտիկայի․ մարդու հասարակական-արտադրական գործունեությունը՝ իբրև հատկապես վերափոխիչ գործունեություն, որում առարկայանում է մարդկային իմացությունը, պատմականորեն վկայում է մարդու գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը։ Այս առումով ճշմարտությունը ընթացք է, փորձնական նյութի տեսական֊տրամա- բանական վերլուծություն, վերացարկումների և ընդհանրացումների մի ամբողջ շղթա, որի մեջ «փորձ-տեսություն» հարաբերությունը փոխադարձ է։

17:16, 5 Մարտի 2022-ի տարբերակ

Դիալեկտիկական մատերիալիզմ, գիտական փիլիսոփայություն, որը զարգացել է Եվրոպայում և հիմնված է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշխատությունների վրա։ Գիտական կոմունիզմի հետ մեկտեղ համարվել է մարքսիզմի բաղկացուցիչ մասերից մեկը։

Դիալեկտիկական մատերիալիզմն ստեղծել են Մարքսը և Էնգելսը XIX դարի 40-ական թվականներին, հետագայում այն զարգացերլ են Վլադիմիր Լենինը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դիալեկտիկական մատերիալիզմում մատերիալիզմի և դիալեկտիկայի օրգանական զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յուրացման միջոցով։ Դիալեկտիկական մատերիալիզմի, ինչպես և ընդհանրապես մատերիալիզմի ելակետը աշխարհի մատերիականության գաղափարն էր։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի՝ բնության բազմազանությունը տարածության և ժամանակի մեջ և նրա զարգացումը պայմանավորված են բնությանն իսկ ներհատուկ օրինաչափություններով․ բնությունը բացատրելի է ինքն իրենով՝ իր բացատրման համար այն կարիք չունի արտաբնական, վերբնական (ոգեկան) նախասկզբի ու պատճառների ենթադրության։

Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ Գիտակցությունն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ Մատերիալիզմի դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես Հեգելի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես փոխվում է փիլիլիսոփայական հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։

Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, փիլիսոփայության տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացության) զարգացման առավել ընդհանրական օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու արժեքավորմանը։ Նրա հետ համագործակցելով և նրա իսկ կոնտեքստում ձևավորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական նախա֊ դըրյալներն ու սկզբունքները (զարգացման, դետերմինիզմի, ամբողջականության սկզբունքները, հարաբերականության, լրացումայնության գաղափարները և այլն), մշակվում են ընդհանրական բնույթի տեսությունները՝ տարածության ու ժամանակի, համակարգա-կառուցվածքային, սեմիոտիկական և այլն։ Աշխարհայացքային, իմացաբանական ու մեթոդաբանական այս ֆունկցիաների իրականացմանն են ծառայում փիլ․ կատեգորիաների ու սկզբունքների համակարգը, հատկապես մատերիալիստական դիալեկտիկայի օրենքները և կատեգորիաները։ Հիշյալ առանձնահատկությամբ դիալեկտիկական մատերիալիզմը շարունակում է դասական փիլ․ լավագույն ավանդույթները և տարբերվում է նույնպես XIX դ․ կեսերին ասպարեզ իջած պոզիտիվիզմից ու նեոկանտականությունից, ինչպես և արդի գիտաբանական փիլ․ ուղղություններից, որոնք, հռչակելով «կոպեռնիկոսյան հեղաշրջում»՝ նույնպես ընդդեմ մտահայեցողական փիլիսոփայության ու բնափիլիսոփայության, միաժամանակ մերժեցին փիլ․ աշխարհայացքային-իմացաբանական խնդիրները և այն սահմանափակեցին նրա մեթոդաբանական՜տրամաբանական և արժեբանական ֆունկցիաներով։ Դիալեկտիկական մատերիալիզմի իմացաբանությունը արտացոլման տեսություն է, որը, սակայն, ընդգծում է ճանաչող սուբյեկտի ակտիվությունը, ինչպես և իդեալականի որակական յուրահատկությունը, աբստրակցիաների միջնորդված բնույթը, որ հնարավորություն է ընձեռում հաղթահարելու սենսուալիզմի սահմանափակությունները զգայությունների ըմբռնման հարցում և խուսափելու իմացության տրամաբանական միջոցների ռացիոնալիստական գերագնահատումից։ Դիալեկտիկական մատերիալիզմի համաձայն, օբյեկտիվ ճշմարտությունը հասանելի է, այսինքն՝ աշխարհը ճանաչելի է, մարդկային գիտելիքներն ունեն օբյեկտիվ բովանդակություն, աշխարհն այնպիսին է, ինչպես այն տրված է աշխարհի գիտական պատկերում՝ նրա պատմական զարգացման ու հեռանկարի մեջ։ Այս թեզի հաստատումը և ագնոստիցիզմի հերքումը, ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, տեսության հարց չէ, այլ պրակտիկայի․ մարդու հասարակական-արտադրական գործունեությունը՝ իբրև հատկապես վերափոխիչ գործունեություն, որում առարկայանում է մարդկային իմացությունը, պատմականորեն վկայում է մարդու գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը։ Այս առումով ճշմարտությունը ընթացք է, փորձնական նյութի տեսական֊տրամա- բանական վերլուծություն, վերացարկումների և ընդհանրացումների մի ամբողջ շղթա, որի մեջ «փորձ-տեսություն» հարաբերությունը փոխադարձ է։

Պատմականության սկզբունքի հայեցակետից ի հայտ են գալիս օբյեկտիվ ճշմարտության հարաբերականության և բացարձակության պահերը։ Արդի դիալեկտիկա-մատերիալիստական գրականության մեջ, իմացության պրոցեսի դիալեկտիկայի ուսումնասիրությունների հետ միասին, նշանակալի են գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը նվիրված հետազոտությունները։ Ինչպես ամեն փիլիսոփայություն, Դիալեկտիկական մատերիալիզմը ևս ունի կուսակցական, դասակարգային բնույթ։ Այն բանվոր դասակարգի գիտական փիլիսոփայական աշխարհայացքն է, կոմունիստական կուսակցության ծրագրի, ստրատեգիայի և տակտիկայի փիլիսոփայական հիմքը

Գրականություն

  • Մարքս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե․, 1948։
  • Մարքս Կ․, Թեզիսներ Ֆոյերբախի մասին։
  • Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։
  • Էնգելս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Ե․, 1967։
  • Էնգելս Ֆ․, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։
  • Էնգելս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե․, 1972։
  • Маркс К․ и Энгельс Ф․, Немецкая идеология, Соч․, 2 изд․, т․З.
  • Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։
  • Լենին Վ․ Ի․, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։
  • Լենին Վ․ Ի․, Կարլ Մարքս, Երկեր, հ․ 21։
  • Լենին Վ․ Ի․, Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ․, հ․ 19։
  • Լենին Վ․ Ի․, Դարձյալ պրոֆմիությունների, ընթացիկ մոմենտի և Տրոցկու ու Բուխարինի սխալների մասին, Երկ․, հ․ 32։
  • Պլեխանով Գ․ Վ․, Materialusmus militans, Փիլիսոփայական ընտիր երկ․, հ․ 3, Ե․, 1964։
  • Ленин и современное естествознание, М․, 1969.
  • Копнин П․ В․, Диалектика, логика, наука, М․, 1973.
  • Основы марксистско-ленинской философии, 2 изд․, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 371