«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. Ֆլեյտան (անգլերեն և ֆրանսերեն՝ flute, գերմաներեն՝ flöte) փողային երաժշտական գործիք է: Ֆլեյտայի հնչողութ...
(Տարբերություն չկա)

18:52, 4 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Ֆլեյտան (անգլերեն և ֆրանսերեն՝ flute, գերմաներեն՝ flöte) փողային երաժշտական գործիք է: Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա): Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ: Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում: Ֆլեյտան համարվում է փայտյա-պողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից:


Առաջացումը և օգտագործումը

Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է: Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում: 2008 թվականին կատարվող հնէաբանական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000 տարվա ֆլեյտայի մասեր: Դա ապացուցել է, որ նույնիսկ ամենաառաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ: Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից(ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց: Հիմնականում այն պատրաստվում է մետաղից: Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան: Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած: Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը: Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում: Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո): Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ: Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության) պիկոլո տերցֆլեյտա ֆլեյտա ալտֆլեյտա բասֆլեյտա օկտոբասֆլեյտա հիպերբասֆլեյտա Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն: Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան: Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն: Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում: Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ: Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք: Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ: Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը: