«Մինա Վիտկոյց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Մինա Վիտկոյց''' (''նիժնելուժեցկցի''՝ Mina Witkojc, {{lang-de|Wilhelmine Wittka}}, {{ԱԾ}}), նիժնելուժեցկցի [[բանաստեղծ]]ուհի, արձակագիր, թարգմանչուհի, [[լրագրող]] և հրապարակախոս։ Նիժնելուժեցկցի բանաստեղծ [[Մատո Կոսիկ]]ի հետ միասին համարվում է նիժնելուժեցկյան պոեզիայի դասական ստեղծագործողներից։ [[Յակուբ Չիշինսկու անվան մրցանակ]]ի դափնեկիր է։
'''Մինա Վիտկոյց''' (''նիժնելուժեցկցի''՝ Mina Witkojc, {{lang-de|Wilhelmine Wittka}}, {{ԱԾ}}), նիժնելուժեցկցի [[բանաստեղծ]]ուհի, արձակագիր, թարգմանչուհի, [[լրագրող]] և [[Հրապարակախոսություն|հրապարակախոս]]։
Նիժնելուժեցկցի բանաստեղծ [[Մատո Կոսիկ]]ի հետ միասին համարվում է նիժնելուժեցկյան պոեզիայի դասական ստեղծագործողներից։ [[Յակուբ Չիշինսկու անվան մրցանակ]]ի դափնեկիր է։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

13:26, 1 Մարտի 2022-ի տարբերակ

Մինա Վիտկոյց
ստորին սորբերեն Mina Witkojc
գերմ.՝ Wilhelmine Wittka
Ծնվել էմայիսի 28, 1893(1893-05-28)[1]
ԾննդավայրԲուրգ, Amt Burg (Spreewald), Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա
Վախճանվել էնոյեմբերի 11, 1975(1975-11-11)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրPapitz, Կոլկվից, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա
ԳերեզմանԲուրգ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
ԼեզուԼուժիկերեն
Քաղաքացիություն Գերմանիա
ԱնդամակցությունՄատիցա սերբական
Պարգևներ
 Mina Witkojc Վիքիպահեստում

Մինա Վիտկոյց (նիժնելուժեցկցի՝ Mina Witkojc, գերմ.՝ Wilhelmine Wittka, մայիսի 28, 1893(1893-05-28)[1], Բուրգ, Amt Burg (Spreewald), Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա - նոյեմբերի 11, 1975(1975-11-11)[1], Papitz, Կոլկվից, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա), նիժնելուժեցկցի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, լրագրող և հրապարակախոս։

Նիժնելուժեցկցի բանաստեղծ Մատո Կոսիկի հետ միասին համարվում է նիժնելուժեցկյան պոեզիայի դասական ստեղծագործողներից։ Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի դափնեկիր է։

Կենսագրություն

Մինա Վիտկոյցը ծնվել է 1893 թվականի մայիսի 25-ին Բուրգ քաղաքում, Ֆրիցո Պոլենցի և Մարիաննա Վիտկոյցի գյուղացիական ընտանիքում։ Վաղ մանկական տարիքում որբացել է։ 1899 թվականից մինչև 1907 թվականը սովորել է Բուրգի միջնակարգ դպրոցում։ 1907 թվականից 10 տարի Բեռլինում աշխատել է որպես սպասուհի և ֆլորիստ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում։ 1917 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ եղել է վարձու գյուղատնտեսական աշխատող։

1921 թվականի օգոստոսին ծանոթանում է չեխ և վերին լուժանսկցի մտավորական գործիչների խմբի հետ, որոնք ոգեշնչում են նրան զբաղվելու մշակութային գործունեությամբ լուժանսկցիների շրջանում։ 1922 թվականին «Լուժիցա» ամսագրում հրապարակում է իր առաջին բանաստեղծությունը։ 1923 թվականին տեղափոխվել է Բաուտցեն, որտեղ մինչև 1931 թվականն աշխատել է որպես նիժնելուժեցկյան «Serbski Сasnik» թերթի խմբագիր։ Նրա խմբագիր աշխատած ժամանակահատվածում թերթի տպաքանակը 200-ից հասել է 1200 օրինակի։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է լուժսկցի հասարակական գործիչներ Առնոշտ Մուկայի և Յան Չիժի հետ։ 1925 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Dolnoserbske basni» (Նիժնելուժեցկյան բանաստեղծություններ)։ 1926 թվականին մասնակցել է Ժնևում կայացած ազգային փոքրամասնությունների Եվրոպական կոնգրեսին։ Այդ ժամանակահատվածում զբաղվել է չեխ գրողներ Բոժենա Նեմցովայի և Պետր Բեզրուչի ստեղծագործությունների նիժնելուժիցկյան լեզվով թարգմանությամբ։ Մինա Վիտկոյցը հայտնաբերեց նիժնելուժիցկյան ժողովրդական բանաստեղծուհի-քույրեր Լիզա և Մարիաննա Դոմաշկոյցներին և օգնեց նրանց զբաղվելու գրական գործունեությամբ։ Նեյմարյան հանրապետության տարիներին բազմիցս դատապարտվել է «հակագերմանական գործունեության համար»[2][3]։

1933 թվականին նացիստական վարչակարգն արգելեց Վիտկոյցին զբաղվել գրական և լրագրողական գործունեությամբ, և նա մնաց առանց գոյության միջոցների, ինչի հետ կապված էլ վերադարձավ Բուրգ, որտեղ սկսեց զբաղվել վարձու գյուղատնտեսական աշխատանքով։ 1941 թվականին լուժեցիների շրջանում իր գործունեության համար նացիստական ռեժիմի կողմից հայտարարվեց «վտանգավոր տարր» և ուղարկվեց Էրֆուրտ, որտեղ էլ աշխատեց գյուղատնտեսական ձեռնարկությունում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը։ 1945 թվականին հրատարակել է «Erfurtske spomnjeśa» (Էրֆուրտյան հիշողություններ) պոեմը, որտեղ նկարագրել է իր կյանքը Էրֆուրտում։

Մինա Վիտկոյցի գերեզմանը Բուրգ քաղաքի գերեզմանոցում

1946 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվում է Բաուտցեն, որտեղ աշխատում է Դոմովինա լուժիցկյան հասարակական կազմակերպությունում, այնուհետև տեղափոխվում է Պրահա, որտեղ բնակվում է մինչև 1954 թվականը։ 1954 թվականին, վերադառնալով հայրենի քաղաք, բնակվում է այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ 1975 թվականը։

Կյանքի վերջին տարիներին բնակվել է Բուրգի մոտ գտնվող Պապիտց գյուղի ծերանոցում։ Մահացել է 1975 թվականի նոյեմբերի և թաղվել է Բուրգ քաղաքի գերեզմանոցում։

Մրցանակներ

1964 թվականին իր գրական գործունեության համար արժանանացել է Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի։

Գրական գործունեություն

Մինա Վիտկոյցը գրել է արձակ ստեղծագործություններ և բանաստեղծություններ նիժնելուժիցկյան «Nowy Casnik» թերթի համար։ Նա եղել է «Serbska Pratyja» նիժնելուժիցկյան գրական ժողովածուի կազմակերպիչներից մեկը։ 1934 թվականին հրատարակել է «Wĕnašk błośańskich kwĕtkow» բանաստեղծական ժողովածուն, որն էլ նրան մեծ հռչակ բերեց։

Հիմնական ստեղծագործություններ
  • Dolnoserbske basni, 1925;
  • Wěnašk błośańskich kwětkow (Венок цветов из Блот), 1934;
  • Erfurtske spomnjeśa, автобиография, 1945;
  • K swětłu a słyńcu, Berlin 1955;
  • Prědne kłoski, Berlin 1958;
  • Po drogach casnikarki, Bautzen 1964, ISBN 3-7420-0281-3;
  • Pśedsłowo k antologiji Jadna z nich jo šołtowka: antologija noweje dolnoserbskeje literatury, Budyšyn 1971.
Հետմահու հրատարակություններ

Հիշատակ

  • Մինա Վիտկոյցի անունով է կոչվում Վերբեն գյուղի միջնակարգ դպրոցը։
  • Վերբեն գյուղում է գտնվում մի փոքրիկ թանգարան, որը նվիրված է Մինա Վիտկոյցի գործունեությանը։

Գրականություն

  • Гугнин А. А., Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней, Российская академия наук, Институт славяноведения и балканистики, научный центр славяно-германских отношений, М., 1997, стр. 139, 144—145, 153, 155, 158, 160, 175, 191, ISBN 5-7576-0063-2
  • Christiane Piniek: Mina Witkojc, Echo aus dem Spreewald. Bautzen: Domowina-Verlag, 2001.
  • A. Karichowa: Wona jo «swoje» Blota lubowala. W: Płomje. 2003,05, S.20.
  • Gespräch mit Frau Golzbuder (Sorbischlehrerin der Grundschule Krieschow) + zusätzlichen Material
  • Mina Witkojc (Wuberk jo zestajił Kito Lorenc.) Budyšin. Ludowe Nakładnistwo Domowina, 1973.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Гугнин А. А., Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней, стр. 145
  3. Stone, Gerald. 2015. Slav Outposts in Central European History: The Wends, Sorbs and Kashubs. Bloomsbury Publishing.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Վիտկոյց» հոդվածին։