«Փոլ Դուգլաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 31. Տող 31.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Դուգլաս, Փոլ}}

[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]

08:18, 7 փետրվարի 2022-ի տարբերակ

Փոլ Դուգլաս
անգլ.՝ Paul Howard Douglas
Ծնվել էմարտի 26, 1892(1892-03-26)[1][2][3][…]
Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 24, 1976(1976-09-24)[1][2][3][…] (84 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
ԴավանանքՔվակերներ և ունիտարական ունիվերսալություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա, տնտեսագետ, համալսարանի դասախոս, հեղինակ, համալսարանի դասախոս, United States Shipping Board Merchant Fleet Corporation, համալսարանի դասախոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Ավագ անդամ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Տնտեսաչափական ընկերություն[5]
Ալմա մատերԲոլդուն քոլեջ (1913)[6], Հարվարդի համալսարան (1916)[6], Կոլումբիայի համալսարան (1915)[6] և տարրական կրթություն[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԷդվին Ռոբերտ Սելիգման[7]
Եղել է գիտական ղեկավարMartin Bronfenbrenner?[7] և Kenneth Maurice McCaffree?[7]
Պարգևներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Emily Taft Douglas?
 Paul Douglas (politician) Վիքիպահեստում

Փոլ Հովարդ Դուգլաս (անգլ.՝ Paul Howard Douglas, մարտի 26, 1892(1892-03-26)[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 24, 1976(1976-09-24)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Քոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիայի հեղինակներից մեկը: 1949-1967 թվականներին Դեմոկրատական կուսակցությունից եղել է Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատորը:

Կենսագրություն

Փոլը ծնվել է 1892 թվականի մարտի 26-ին, սովորել է Նյուպորտ քաղաքի պետական դպրոցում, 1913 թվականին ավարտել է Բոուդին քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան: 1915 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1921-ին՝ Կոլումբիայի համալսարանում տնտեսագիտության դոկտորի աստիճան: 1915-1916 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում[8]:

1916-1917 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում և 1917-1918 թվականներին` Ռիդ քոլեջում, այնուհետև 1918-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի վարչությունում, իսկ 1919-1920 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի համալսարանում: 1920-1949 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1939-1942 թվականներին՝ Չիկագոյի քաղաքային խորհրդի ավագ, անհաջող առաջադրված Սենատի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից[8]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 1942-1945 թվականներին 50 տարեկան հասակում կամավոր միացել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, թեև դավանանքով պատկանել է պացիֆիզմով աչքի ընկնող քվակերներին: Մասնակցել է մարտական գործողությունների, վիրավորվել է, պարգևատրվել է բրոնզե աստղ և երկու Մանուշակագույն սիրտ մեդալներով, հասել է փոխգնդապետի պաշտոնի1916-1917 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում և 1917-1918 թվականներին` Ռիդ քոլեջում, այնուհետև 1918-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի վարչությունում, իսկ 1919-1920 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի համալսարանում: 1920-1949 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1939-1942 թվականներին՝ Չիկագոյի քաղաքային խորհրդի ավագ, անհաջող առաջադրված Սենատի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից[8]:

Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ է ընտրվել 1947 թվականին: 1948 թվականին հաղթել է ԱՄՆ Սենատի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից, վերընտրվել է 1954 և 1960 թվականներին, պարտվել է 1966 թվականի ընտրություններում[8]:

Չիկագոյի Հայդ Պարկ արվեստի կենտրոնի հիմնադիրներից մեկն է:

Ընտանիք

1915 թվականին ամուսնացել է Կոլումբիայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Դորոթի Վոլֆի հետ, այդ ամուսնությունից ունեցել է 4 երեխա: Դուգլասի երկրորդ ամուսնությունը եղել է 1931 թվականին Էմիլի Թաֆտի (1899-1994)՝ ԱՄՆ-ի նախագահ զարմիկ Ուիլյամ Թաֆտի (1909-1913)՝ ֆեմինիստուհու և 1945-1947 թվականների Իլինոյս նահանգի դեմոկրատ կոնգրեսականի հետ: Փոլ Դուգլասի և Էմիլիի դուստրը Ջեյն Թաֆտ Դուգլասն է:

Հիմնական աշխատություններ

Գրականություն

  • Блауг М. Дуглас, Пол Х. // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 102-105. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Դուգլաս» հոդվածին։