«Պոլին Բըրնս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Slava Sahakyan70 տեղափոխեց էջը «Պոլին Բյորնս»-ից «Պոլին Բըրնս»
(Տարբերություն չկա)

09:06, 6 փետրվարի 2022-ի տարբերակ

Պոլին Բըրնս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1876(1876-06-27)[1]
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել է1912
Մահվան վայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի և դաշնակահարուհի
 Pauline Powell Burns Վիքիպահեստում
Պոլին Բյորնսի նկարը Violets

Պոլին Բյորնս (անգլ.՝ Pauline Burns, ամբողջական անունը՝ Pauline Powell Burns, հունիսի 27, 1876(1876-06-27)[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - 1912, Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, նաև երաժիշտ (դաշնակահար)։

Եղել է առաջին աֆրոամերիկացի նկարիչը, ով ցուցադրել է իր ստեղծագործությունը Կալիֆորնիայում 1890 թվականին[2][3]։

Կենսագրություն

Ծնվել է 1872 թվականին Կալիֆոռնիայի Օքլենդում՝ Ուիլյամ Փաուելի ("William W. Powell") և նրա կնոջ՝ Ջոզեֆ Թըրների ("Josephine Turner") ընտանիքում։ Նրա նախապապը դարբին Ջոզեֆ Ֆոսեթն էր ("Joseph Fossett"), Թոմաս Ջեֆերսոնի ստրուկներից մեկը, որը 1826 թվականին ազատ էր արձակվել նրա որոշմամբ։

Արդեն վաղ տարիքում Պոլինը երաժշտական և գեղարվեստական տաղանդ է ցուցաբերել, սովորել է նկարչություն, դաշնամուր նվագել։ Ենթադրվում է, որ նա ինքնուս նկարիչ է[4][2]։

Ենթադրվում է, որ Պոլին Բըրնսը առաջին աֆրոամերիկացի նկարիչն էր, որը Կալիֆորնիայում ինչ-որ տեղ ցուցադրվել էր։ Նա, հավանաբար, սկսել է ցուցադրել իր նկարները 14 տարեկանում, իսկ նրա առաջին հայտնի հանրային ցուցահանդեսը եղել է «Mechanics' Institute Fair»-ում՝ Սան Ֆրանցիսկոյում 1890 թվականին։ Չնայած նրան, որ նրա ճանաչում են բերել, բայց ավելի շատ Պոլինը արդեն հայտնի էր որպես դաշնակահարուհի և աֆրոամերիկացիների պատմության մեջ Կալիֆորնիայում հայտնի է բացառապես որպես դաշնամուրի ուսուցիչ[5]։

Նկարչուհու աշխատանքները սակավաթիվ են, մասամբ այն պատճառով, որ նա մահացել է երիտասարդ տարիքում տուբերկուլյոզից։ Հայտնի է, որ նա նկարել է լանդշաֆտներ և նատյուրմորտներ. նրա որոշ աշխատանքներ պահպանվել են։

1893 թվականի հոկտեմբերի 11-ին ամուսնացել է Էդվարդ Բըրնսի հետ, նրանք երեխաներ չունեին[6]։

Մահացել է 1912 թվականին Օքլենդում։ 1925 թվականին «California Native Daughters» կազմակերպության Օքլենդի բաժանմունքն անվանվել է Պոլին Բյորնսի պատվին[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.invaluable.com/auction-lot/pauline-powell-burns-1876-1912-violets-8-c-8bcba07e58
  2. 2,0 2,1 «Pauline Powell Burns» «Getting Word: African-American Families of Monticello», Monticello.org website.
  3. Sonstegard, Viki. «Pauline Powell: Oakland Painter and Pianist». Women Out West: Art on the Edge of America (website), Oct. 12, 2015
  4. Trenton, Patricia, ed. Independent Spirits, Women Painters of the American West, 1890—1945. University of California Press, 1995, p. 12.
  5. Fuller, Diana Burgess, and Daniela Salvioni. Art, Women, California 1950—2000: Parallels and Intersections. University of California Press, 2002, p. 205.
  6. Pauline Powell Burns
  7. Pauline Powell Burns

Հղումներ