«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Robot: de:Claudius is a featured article
չ Robot: es:Claudio is a featured article
Տող 12. Տող 12.
[[Կատեգորիա:Հուլիոս-Կլավդիոսների հարստություն]]
[[Կատեգորիա:Հուլիոս-Կլավդիոսների հարստություն]]
{{Link FA|de}}
{{Link FA|de}}
{{Link FA|es}}


[[af:Claudius]]
[[af:Claudius]]

17:31, 2 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10թ. օգոստոսի 1 - 54թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54թթ), Տիբերիոս կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը: 41թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր: Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա: Բացի դրանից նա կաղում և կակազում էր: Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր: Դրա շնորհիվ Կլավդիոս մասնագիտցավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել:

Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ: Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ Հուլիոս Կեսարին: Բացի դրանից, Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան Մավրիտանիան (41–42 թթ), Լիկիան (43թ) և Թրակիան (46թ.): Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին: Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները: Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա:

Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ: Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում էր իր անառակ բարքով: Այն բանից հետո, երբ Մեսսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատճի ենթարկեց նրան (48թ.): Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնանում է իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսեր հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին՝ համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ Բրիտանիկոսի: Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ:

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA