«Ծովագնացության միջազգային կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի կազմակերպություններ]]
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի կազմակերպություններ]]
[[Կատեգորիա:Միջազգային տնտեսական կազմակերպություններ]]
[[Կատեգորիա:Միջազգային տնտեսական կազմակերպություններ]]
[[Կատեգորիա:ԱՄՆ համաձայնագրեր]]
[[Կատեգորիա:ԱՄՆ համաձայնագրեր]]

11:47, 24 հունվարի 2022-ի տարբերակ

Ծովագնացության միջազգային կազմակերպություն
Изображение логотипа
ՏեսակՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն
ՀապավումIMO, IMO, IMO, OMI, OMI, OMI, OMI, OMI, OMI, OMI, ИМО, ИМО, BDT, ԾՄԿ և TJO
Հիմնադրված1982
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[1], արաբերեն[1], հյուսիսային չինարեն[1], իսպաներեն[1], ֆրանսերեն[1] և ռուսերեն[1]
Գլխավոր քարտուղարArsenio Antonio Dominguez Velasco?
Կայքimo.org(անգլ.)

Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ) (անգլ.՝ International Maritime Organization (IMO), մինչև 1982 թվականը որպես՝ Միջպետական ծովագնացության խորհրդատվական կազմակերպություն[2] (ՄԾԽԿ, անգլ.՝ Inter-Governmental Maritime Consultative Organization (IMCO)), Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն, պատասխանատու է միջազգային առևտրային ծովային անվտանգության և նավագնացության հետևանոքվ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու համար։ ԾՄԿ-ն ստեղծվել է Ժնևում 1948 թվականին[3] և ուժի մեջ է մտել տասնամյա ժամկետով՝ 1959 թվականին առաջին անգամ հանդիպում անցկացնելու նպատակով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում (Միացյալ Թագավորություն, Անգլիա) և ներկայում գործակալությանն անդամակցում է 173 անդամ պետություն և այն կնքել է երեք դաշինք[2]։

ԾՄԿ-ն կառավարություններին մեխանիզմներ է տրամադրում՝ համագործակցելու միջազգային ծովագնացությանն առնչվող տեխնիկական խնդիրների կանոնակարգման և գործունեության ձևավորման համար, խթանելու ծովագնացության մեջ ծովային անվտանգության և արդյունավեպության կիրառելի ամենաբարձր չափանիշների ընդունումը և պաշտպանելու ծովային միջավայրը նավագնացության հետևանքով առաջացող աղտոտումը կանխելու և վերահսկելու միջոցով։

Ներկայումս համաշխարհային մակարդակով ընդունվել և կիրառվում են մոտ 50 կոնվենցիա և համաձայնագիր և մոտ 1000 օրենսգիրք ու հանձնարարական։ 1983 թվականին Շվեդիայի Մալմո քաղաքում կազմակերպությունը հիմնեց Ծովային համաշխարհային համալսարան, որտեղ վերապատրաստում են անցնում վարչական աշխատողներ, դասախոսներ, և ծովային բնագավառի այլ մասնագետներ[4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.imo.org/en/about/Pages/FAQs.aspx
  2. 2,0 2,1 «Introduction to IMO». International Maritime Organization. Վերցված է օգոստոսի 28, 2015-ին.
  3. Hoffman, Michael L. (մարտի 4, 1948). «Ship Organization Nears Final Form; U.N. Maritime Body Expected to Have 3 Principal Organs – Panama in Opposition». New York Times. էջ 51. Վերցված է օգոստոսի 28, 2015-ին. {{cite news}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  4. «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն [ՄԱԿ-ի մասին]. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 92. ««Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ/IMO)»» {{cite book}}: Cite has empty unknown parameters: |dead-url= and |subscription= (օգնություն)