«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 183. Տող 183.
::Երբ հարցնում եմ անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել, թե առաջարկվող տարբերակներից ո՞րն է ավելի հայտնի, չի նշանակում որ ես տեղյակ չեմ Գուգլի կամ Յանդեքսի որոնման հնարավորություններին ու գործիքակազմին, այլ նշանակում է, որ ես ուզում եմ իմանալ, թե անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել առաջարկվող տարբերակներից որն է ավելի հայտնի։ Կարողացեք զերծ մնալ անձնավորումից, եթե դա որևէ կերպ քննարկման բուն թեմային չի առնչվում։ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների վերնագրերի առավել հեղինակավոր լինելու հանգամանքը Գուգլի (Յանդեքսի) որոնման համակարգի արդյունքներո՞վ է որոշվում։ Սա վերջնական և մշտապես գործածելի փաստ է՞։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:00, 18 Հունվարի 2022 (UTC)
::Երբ հարցնում եմ անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել, թե առաջարկվող տարբերակներից ո՞րն է ավելի հայտնի, չի նշանակում որ ես տեղյակ չեմ Գուգլի կամ Յանդեքսի որոնման հնարավորություններին ու գործիքակազմին, այլ նշանակում է, որ ես ուզում եմ իմանալ, թե անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել առաջարկվող տարբերակներից որն է ավելի հայտնի։ Կարողացեք զերծ մնալ անձնավորումից, եթե դա որևէ կերպ քննարկման բուն թեմային չի առնչվում։ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների վերնագրերի առավել հեղինակավոր լինելու հանգամանքը Գուգլի (Յանդեքսի) որոնման համակարգի արդյունքներո՞վ է որոշվում։ Սա վերջնական և մշտապես գործածելի փաստ է՞։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:00, 18 Հունվարի 2022 (UTC)
:::Ի դեպ, շնորհակալություն վիճակագրության համար։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:02, 18 Հունվարի 2022 (UTC)
:::Ի դեպ, շնորհակալություն վիճակագրության համար։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:02, 18 Հունվարի 2022 (UTC)
::Շնորհակալություն Ալեքսեյ ջան, ուղղակի մի բան, վերնագրում ՀԱՅ բառը ոչ այնքան Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում, այլ ազգությանը, ինչևէ, ամեն դեպքում քո գրածից հետո մի քիչ փոխեցի կարծիքս, բայց կուզեմ եթե հոդվածի անունը փոխվի, գոնե նշվի նաև Հայ–Ադրբեջանական պատերազմ անվանումն էլ: [[Մասնակից:ERJANIK|ERJANIK]] ([[Մասնակցի քննարկում:ERJANIK|քննարկում]]) 00:58, 19 Հունվարի 2022 (UTC)

00:58, 19 հունվարի 2022-ի տարբերակ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Անփառունակ_սրիկաները_(ֆիլմ,_2009) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անփառունակ_սրիկաները_(ֆիլմ,_2009)Անփառունակ բճերը

Անգլերենում ասում են «Inglourious Basterds», ռուսերենում՝ «Бесславные ублюдки»։ Basterd-ը կամ ублюдок-ը անօրինական երեխա է նշանակում։ Հայերենում ասում են բիճ։ «Բիճ» բառը հայերենում էլ փոխաբերական իմաստ ունի, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի թարգմաել «Անփառունակ բճերը»։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:36, 1 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Քաղենիի_ամրոց (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Քաղենիի_ամրոցԴաշտադեմի ամրոց

«Դաշտադեմի ամրոց» տարբերակը ոչ միայն ամենահայտնին է, այլև օգտագործվում է պաշտոնական փաստաթղթերում։ --ջեօ (✡) 13:22, 29 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Կողմ բերված հիմնավորմանը։ Ավետիսյան91 (քննարկում) 12:27, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Կողմ հուշարձանների ցանկում էլ Դաշտադեմ գյուղում է, առանց Քաղենի անվան։--ԲեքոՔննարկում 13:17, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝, ես կողմ եմ ամրոցի մասին հոդվածի վերնագիրը Դաշտադեմ դարձնելուն։ Պարզապես մի նկատառում․ կարծես Քաղենի ասում են ոչ թե բուն ամրոցին (բարձր, երկար պարիսպներով ամրոց), այլ այն ընդգրկող մեծ տարածքին, որը ըստ այս աղբյուրի եղել է քաղաք, իսկ ըստ այս ցանկի՝ գյուղատեղի է համարվում։ Այսինքն, կարելի է հոդվածից առանձնացնել (Դաշտադեմ) ամրոցը ներկայացնող մասն ընդհանուր (Քաղենի) բնակատեղիի մասից։ Իհարկե, Դաշտադեմի ամրոցը նաև Քաղենի են ասում։ Ներկայացրածս առաջին աղբյուրից մեջբերում․ «Բնակավայրից հարավ 2 կմ հեռավորության վրա գտնվում է պատմական Քաղենի քաղաքի, հիմնովին վերականգնված « Սուրբ Քրիստափոր » վանքը(VIIդար):Վանքի և բնակավայրի միջև ընկած 2 կմ տարածքում պահպանվել են քաղաքի բնակելի տների հիմքերը և բնակավայրի հարավային եզրում պահպանվում է Կամսարական եղբայրների նստավայր` բերդ – ամրոց «Դաշտադեմի ամրոց» խոշոր համալիրը (VII-IX դար) պարփակված 4.6 հա և արտաքին պահպանման տարածքով 31.5 հա»։--Գարդմանահայ (քննարկում) 20:46, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Իմ ասածը փաստում է նաև այս աղբյուրն իր վերնագրով և նկարագրությամբ։--Գարդմանահայ (քննարկում) 20:54, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Համաձայն եմ Դաշտադեմի ամրոց անունն ավելի հայտնի է, արժե փոխել, Բայց միաժամանակ պահել նաև Քաղենի անունը, քանի որ Դաշտադեմ անվանվել է 1979թ. ծողովրդի կողմից: Կարմար (քննարկում) 15:10, 27 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Այզեկ Ազիմով

Այզեկ ԱզիմովԱյզեք Ազիմով

Հայերեն թարգմանություններում օգտագործվում է «Այզեք Ազիմով» տարբերակը նաև ավելի համահունչ է բնագիր անգլերենին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Սահակ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Անվանափոխել, բերված փաստարկը համոզիչ է։ --ջեօ (✡) 07:09, 22 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Դեմ, Այզեկ ձևն ավելի տարածված է, գուցե չարժի փոխել, մանավանդ որ Isaac անունը մեզ մոտ ք տառով չի տառադարձված։--Voskanyan (քննարկում) 07:28, 22 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Լայնուս Կարլ ՓոլինգԼայնուս Փոլինգ

Երբ խառնաշփոթության վտանգ չկա, ապա Անուն Ազգանունը ավելի նախընտրելի է քան Անուն Միջին Անուն Ազգանուն տարբերակը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Սահակ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կողմ, նման դեպքերում կարող ենք միանգամից տեղափոխել էջը։--Voskanyan (քննարկում) 07:16, 22 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Արմեն_Պետրոսյան_(Մենչ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Արմեն_Պետրոսյան_(Մենչ)Մենչ

Ի՞նչ իմաստ ունի վերնագրում օգտագործել երկու անունն էլ, հատկապես, որ դերասանը երկրորդ անվամն է ավելի հայտնի։ --ջեօ (✡) 07:08, 22 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Դեմ, արդեն քննարկում եղել է, ոչ մի փաստարկ չի ներկայացվել, որ անձն ավելի ճանաչված է այդ անունով։ Այլ հարց է, եթե նա, օրինակ, ֆիլմերի լուսագրերում նշվում էհենց այդ անունով։ Խոսքը վերաբերում է բացառապես պաշտոնական (օրինակ՝ իր աշխատանքներին, որտեղ դերասանի անունը նշվում է իր ուզած ձևով), որպեսզի հետագայում նախադեպ չառաջանա և ստիպված չլինենք հոդվածների վերանգրերում նշել անձանց մականունները։ --Voskanyan (քննարկում) 07:13, 22 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Քանի որ անվանափոխման կողմ արտահայտված մասնակիցները ոչ մի փաստարկ չներկայացրին (այս էջը ոչ թե քվեարկելու ու միմյանց հետ համաձայնելու, այլ փաստեր ներկայացնելու համար, որպեսզի դրանց հիման վրա որոշում կայացվի), ես նայեցի մի քանի կայքերում, հիմնականում Մենչ անունով դերասանին ներկայացնում են լրատվական կայքերը, իսկ սոցիալական կայքերի իր էջերում դերասանը նախապատվությունը տվել է Արմեն Պետրոսյան անվանը, ինչպես էլ ներկայացվում է որպես պրոդյուսեր ([1], [2], [3], [4])։ Ես ծանոթ չեմ նրա գործունեությանը, եթե իսկապես կան լուրջ փաստեր (ակնհայտ է, որ սա անունները նմանեցնելու համար է արված), որոնք ստիպում են դերասանի անվան ու ազգանվան փոխարեն հոդվածում օգտագործել նրա մականունը, խնդրում եմ ներկայացնել։--Voskanyan (քննարկում) 05:52, 6 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Չեմ արձագանքել, քանի որ համաձայն եմ Դեմ փաստարկի հետ, բայց երևի թե դրված հղումներում նշված անունները հստակեցնելու կարիք կա. բոլորը՝ բացի վերջինից տարբեր հեռուստաընկերությունների և անհատ կատարողների յութուբյան էջեր են, հետևաբար չենք կարող վստահորեն պնդել, որ անձն ինքն է որոշել այդ անվամբ ներկայանալ։ Ես հաստատ չեմ կարող պնդել։ Իսկ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում չի կարող «Մենչ» տարբերակն օգտագործել, քանի որ դա ֆեյսբուքյան քաղաքականությանը դեմ է։ --ջեօ (✡) 07:01, 7 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Մոնոֆիզիտություն

Ինֆորմացիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԻնֆորմացիաՏեղեկատվություն

Պատճառը գրված է հենց հոդվածում, մեջբերում եմ՝ «Հայերեն «տեղեկատվություն» բառի ․․․ գիտական եզրույթի տարածված անգլերեն համարժեքը․․․»։ Գարդմանահայ (քննարկում) 10:16, 8 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Եթե անվանափոխմանը դեմ խմբագիրներ չկա՞ն, ապա կարճ ժամանակ անց կխնդրեմ ադմինիստրատորներին, որպեսզի կատարեն անվանափոխությունը։--Գարդմանահայ (քննարկում) 08:00, 12 Հունվարի 2022 (UTC)
Դեմ, սա տարածված սխալ է։ ՏեղեկաՏՎՈՒթյունը, տեղեկություն (ինֆորմացիա) տալու/հաղորդելու ընթացքն է։ Ինֆորմացիան դա տեղեկություն է, երբեմն նաև «տեղեկույթ»։ Բուն հոդվածի բովանդակությունը իմ մոտ հարցեր է առաջացնում և այս խմբագրումից ի վեր ինչ-որ սխալ զարգացում է սկսվել, տարվեր հասկացողություններ խառնելով և սկզբնական հետազոտություն/անաղբյուր պնդումներով։ Պետք է նախ հասկանալ թողնում ենք թե հետ ենք շրջում, և ինչի մասին է հոդվածը, ապա համապատասխան վերանվանել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:18, 13 Հունվարի 2022 (UTC)
Հայ-ադրբեջանական_պատերազմ_(2020) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայ-ադրբեջանական_պատերազմ_(2020)44-օրյա պատերազմ

Հոդվածն անվանափոխման եմ ներկայացնում երկրորդ անգամ, քանի որ առաջին քննարկումն անտեսվել էր և ամփոփող մասնակիցը որպես պատճառաբանություն բերել է առաջարկի՝ բավարար աջակցություն չստանալը (քննարկումը կարող եք գտնել այստեղ։

«Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)» ընդհանրական անվանումն ակնհայտորեն ամենատարածվածը չէ և հայերեն հեղինակավոր աղբյուրներում ամենաշատն օգտագործվողը չէ։ Ներկայիս անվանումն ամբողջովին հակասում է Վիքիպեդիա:Հոդվածների անվանում կանոնակարգի մի քանի կետերի (ամենահայտնին չէ, համառոտ չէ, ճշգրիտ չէ)։

Առաջարկում եմ հոդվածն անվանափոխել «Քառօրյա պատերազմ», քանի որ ներկա բոլոր տարբերակներից այն ամենաճիշտն է ներկայացնում հոդվածը։ --ջեօ (✡) 07:39, 12 Հունվարի 2022 (UTC)

Իմ կարծիքով թեմայով հետաքրքրվող մասնակիցները նախկին քննարկմանը մասնակցել են, և մեկ ամիս անց այն փակվել է։ Ինչո՞վ է հոդվածը ճիշտ ներկայացնում «44-օրյա պատերազմ» վերնագիրը, իսկ «Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)» տարբերակը սխալ ներկայացնում։ Ես հակառակը կասեի․ երբ ասում ենք 44-օրյա պատերազմ, բանից անտեղյակ մարդուն ոչ մի բանը չի հուշում թե ինչ պատերազմի մասին է բացառությամբ, որ այն տևել է 44 օր։ Իսկ երբ ասում ենք Հայ-ադրբեջանական պատերազմ (2020), ապա ստանում ենք ավելի հստակ, մանրամասն տեղեկատվություն, այն է՝ որ պատերազմը տեղի է ունեցել հայերի և ադրբեջանցիների, նույնն է թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020 թվականին։ --Գարդմանահայ (քննարկում) 07:56, 12 Հունվարի 2022 (UTC)
Հենց այնպես, ինչպես Քառօրյա պատերազմ և Հարյուրամյա պատերազմ հոդվածներն են կրում այդ անվանումները, քանի որ դրանք ավելի կոնկրետ ասում են, թե ինչի մասին է խոսքը և հստակեցնում պատերազմը։ Ինչո՞ւ դրանք չեն կրում Հայ-ադրբեջանական պատերազմ (2016) կամ Անգլո-ֆրանսիական պատերազմ անվանումները. մի պարզ պատճառով, դրանք ավելի ճանաչված են և հստակորեն ներկայացնում են։ ՎՊ:ՀԱ կանոնակարգում պահանջները ներկայացված են, հետևաբար ես բոլոր իրավունքներն ունեմ քննարկումը նորից բացելու։ Ենթադրում եմ, դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ --ջեօ (✡) 08:11, 12 Հունվարի 2022 (UTC)
Մի փոքր պարզաբանում գրեմ, որպեսզի սխալ չընկալվի իմ հարցադրումների բնույթը։ Ես չեմ մեղադրում թե ինչու է քննարկումը նորից բացվել, ցանկացած հոդվածի անվանափոխման առաջադրման իրավունքը բոլորն էլ ունեն։ Իմ հարցադրումներն այլ բանի մասին են։ Իմ կարծիքով նշված 2 պատերազմների օրինակը բերելը, կներես որ այսպես եմ արտահայտվում, տեղին չեն, քանզի այդ համատեքստում «Հայ-ադրբեջանական_պատերազմ_(2020)» տարբերակի «օգտին» էլ կան բազում օրինակներ՝ «Խորհրդա-ճապոնական պատերազմ (1945)» (ոչ թե 24-օրյա պատերազմ), «Ռուս-վրացական պատերազմ» (ոչ թե 6-օրյա պատերազմ), «Թուրք-հայկական պատերազմ» (ոչ թե ≈ 80-օրյա պատերազմ) և այլն։ Ասածս այն է, որ անվանափոխման պատճառաբանություններից մեկը, այն է «ճշգրիտ չէ»-ն այս դեպքում սխալ պատճառաբանություն է։--Գարդմանահայ (քննարկում) 08:25, 12 Հունվարի 2022 (UTC)
Թվերի հետևից չըկնելու համար պարզաբանեմ պատճառաբանությունս. այդ հոդվածները պատահականության սկզբունքով եմ ընտրել, Քառօրյա պատերազմի փոխարեն կարող էր լինել Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ հոդվածը։ Մատնանշում եմ, ոչ թե ռազմական գործողությունների օրերը, այլ այն անվանումը, որն ամենաշատն է հայտնի հանրությանը։ --ջեօ (✡) 08:35, 12 Հունվարի 2022 (UTC)
  • Կողմ, ըստ Google որոնողական համակարգի ավելի տարածվածը՝ 44-օրյա պատերազմ տարբերակն է, ինչը կարծում եմ բավական է, որ հոդվածի անունը փոխվի: Չնայած դրան, ինչ-որ տեղ կողմ կլինեի նաև Արցախյան երկրորդ պատերազմ տարբերակին: --Atheist Armenian (քննարկում) 22:01, 12 Հունվարի 2022 (UTC)
  • Կողմ անհամեմատ ավելի տարածված է, քան այն ինչ հիմա ենք օգտագործում և իմ աչքն էլ հա ծակում է։ Ուղակի պետք է չմոռանալ, նաև բազմաթիվ տեղերում հղումը այդ էջին, նույնպես վերանվանել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:26, 13 Հունվարի 2022 (UTC)
    (!) Մեկնաբանություն՝ @Xelgen ջան, ըստ կանոնակարգի՝ անվանափոխման առաջադրած մասնակիցը պարտավորվում է կատարել համապատասխան բոլոր փոփոխությունները։ Ես դրանով կզբաղվեմ։ --ջեօ (✡) 13:06, 13 Հունվարի 2022 (UTC)
  • Դեմ, քանի որ 44-օրյա պատերազմ անվանումը այսպես ասած ըմբռնելի է միյան մեր մոտ, իսկ հիմիկվա եղածը այսպես ասած առավել ընդունել նաև է մյուս երկրների կամ լեզուների տեսանկյունից: --ERJANIK (քննարկում) 16:10, 13 Հունվարի 2022 (UTC)
    (!) Մեկնաբանություն՝ @ERJANIK ջան, ճի՞շտ եմ հասկանում, որ կարծում ես՝ Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը պետք է նույնական լինի այլ Վիքիպեդիաների (ասենք օրինակ Ադրբեջաներեն և Թուրքերեն) հետ։ --ջեօ (✡) 16:30, 13 Հունվարի 2022 (UTC)
User:GeoO ասենք օրինակ Ադրբեջաներեն և Թուրքերեն-ին իհարկե ոչ !!!!!!!, ես ի նկատի ունեմ որ ենթադրենք կարող է օրինակ 1720 թվականին Անգլիայի և Ֆրանսայի միջեվ տեղի ունեցած լինի 44 օրյա պատերազմ կամ ասենք 48 օրյա, ի նկատի ունեմ հայ ադրբեջանական պատերազմ անվանումը ավելի խոսուն է, ավելի արտահայտում է, քան զուտ 44-օրյա պատերազմ անվանումը, մեզ համար պարզ է որ 44 օրյա ձեվով էլ հասկանում ենք, բայց օրինակ այլ երկրների տեսանկյունից կարող է միանշանակ չհասկացվի թե ինչ 44 օրյա պատերազմի մասին է, հուսամ կարողացա միտքս փոխանցել: --ERJANIK (քննարկում) 18:42, 13 Հունվարի 2022 (UTC)

Անվանափոխման օգտին ներկայացվել է 3 պատճառ, այն է՝ «ամենահայտնին չէ», «համառոտ չէ», «ճշգրիտ չէ»։ Վերևում ես արդեն հիմնավորեցի, որ պատճառներից մեկը, այն է՝ «ճշգրիտ չէ»-ն սխալ պնդում է, և «44-օրյա պատերազմ» վերնագիրը ավել ճիշտ չէ, քան «Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)» վերնագիրը։ Այսինքն՝ «Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)» վերնագիրը ճիշտ վերնագիր է և թեմային համահունչ։ Անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներին հարց ունեմ, ինչպե՞ս եք որոշել, որ առաջարկվող տարբերակն ավելի հայտնի (տարածված) է, քան առկա տարբերակը։--Գարդմանահայ (քննարկում) 18:10, 13 Հունվարի 2022 (UTC)

Վերևը արդեն նշել են, որ Գուգլով, ինչպես և ավանդաբար անում ենք նման դեպքերում։ Զարմացած եմ, եթե դա իրոք չգիտեք։ Եթե էմպիրիկ եղանակը բավարար չէ, նայենք թվերին՝
  • [5] «Հայ–Ադրբեջանական+պատերազմ» 7500 արդյունք, ու ես միայն Վիքիպեդիայի հիշատակումներն եմ հանել, այստեղ արդյունքների մի մասը վերաբերվում է առաջին պատերազմին, մի մասն էլ քառօրյա պատերազմին։ Եթե ստուգում ենք միայն 2020 թ. սեպտեմբերի 26-ից հետո հանդիպող արդյունքները, ապա առհասարակ 150 արդյունք առհասարակ 150 արդյունք է մնում։ Եվ քանակը մի կողմ, նաև պակաս վստհաելի աղբյուրներ են մեծամամբ, արդեն իսկ առաջին էջում։
  • Քառօրյա պատերազմ 39300 արդյունք։
39300 մոտ 260 անգամ ավելի շատ է քան 150-ը։
Մեկ որոնիչի՝ Գուգլի հույսին չմնալու համար փորձեցի Յանդեքսը։ Ոչ այդքան դրամատիկ, սակայն կրկին անգամների տարբերություն է։ Այնտեղ չի ստացվում զտել մինչև վերջին պատերազմի սկզիզբը օգտագործված էջերը, ինչպես նաև այդքան էլ լավ չի զտվում Վիքիպեդիայից վերցված արդյունքը։ Բայց նույնիսկ այդպես ունենք 6000 ընդեմ 2-3 հազար արդյունք։
Հիշացնեմ, որ եթե անվան մի քանի տարբերակ կա, ապա ընտրում ենք վստահելի բայց ընդհանուր օգտագործման աղբյուրներում, առավել տարածված տարբերակը, քանի որ հենց դրանով են մարդիկ առավել հաճախ որոնելու և ընթերցողներին աչքին առավել ծանոթը հենց դա է։ Այդպես օրինակ «Ասպիրին» ենք անվանում հոդվածը, ոչ թե «Ացետիլսալիցիլաթթու», թեպետ վերջինը ավելի գրագետ է, ակադեմիական է ու ավելի ճիշտ է։ Եթե չլիներ 44 օրյա տարածված տարբերակը, նաև արժեր քննարկեր, արդյուք դա «Հայ–Ադրբեջանական պատերազմ» էր, թե «Արցախյան», «Արցախա–Ադրբեջանական», «Արցախի երկրորդ գոյամարտ», հաշվի առնելով, որ ՀՀ պատերազմ չհայտարարեց, ՀՀ–ին պատերազմ չհայտարարեցին, ՀՀ բանակի ներգրավման չափը և մոբիլիզացիայի աստիճանը և այլն։ Կամ ոմանք կպնդեին որ դա «Ադրբեջանա–Թուրքա–Հայկական» էր։ Այս տարբերակներով չեմ Գուգլում, բայց կարծում եմ նշվածներից որոշները ավելի տարարված կլինեն, քան «Հայ–Ադրբեջանական 2020 պատերազմ» տարբերակը։ Բայց քանի որ ունենք 260 անգամ ավելի տարածված անվանում, որի մոտ նաև կարիք չկա թվականը նշել ու հասկացնել թե 3 հավանական պատերազմենրից որ մեկն է, եկեք ժամանակը էլ անիմաստ չվատնենք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:32, 16 Հունվարի 2022 (UTC)
Երբ հարցնում եմ անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել, թե առաջարկվող տարբերակներից ո՞րն է ավելի հայտնի, չի նշանակում որ ես տեղյակ չեմ Գուգլի կամ Յանդեքսի որոնման հնարավորություններին ու գործիքակազմին, այլ նշանակում է, որ ես ուզում եմ իմանալ, թե անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել առաջարկվող տարբերակներից որն է ավելի հայտնի։ Կարողացեք զերծ մնալ անձնավորումից, եթե դա որևէ կերպ քննարկման բուն թեմային չի առնչվում։ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների վերնագրերի առավել հեղինակավոր լինելու հանգամանքը Գուգլի (Յանդեքսի) որոնման համակարգի արդյունքներո՞վ է որոշվում։ Սա վերջնական և մշտապես գործածելի փաստ է՞։--Գարդմանահայ (քննարկում) 14:00, 18 Հունվարի 2022 (UTC)
Ի դեպ, շնորհակալություն վիճակագրության համար։--Գարդմանահայ (քննարկում) 14:02, 18 Հունվարի 2022 (UTC)
Շնորհակալություն Ալեքսեյ ջան, ուղղակի մի բան, վերնագրում ՀԱՅ բառը ոչ այնքան Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում, այլ ազգությանը, ինչևէ, ամեն դեպքում քո գրածից հետո մի քիչ փոխեցի կարծիքս, բայց կուզեմ եթե հոդվածի անունը փոխվի, գոնե նշվի նաև Հայ–Ադրբեջանական պատերազմ անվանումն էլ: ERJANIK (քննարկում) 00:58, 19 Հունվարի 2022 (UTC)