«Բևերլի Քլիրի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 72. Տող 72.
[[Կատեգորիա:Ամերիկացի մանկագիրներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի մանկագիրներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի գրողներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի գրողներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի կին գրողներ]]

20:46, 15 հունվարի 2022-ի տարբերակ

Բևերլի Քլիրի
անգլ.՝ Beverly Cleary
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1916(1916-04-12)[1][2]
ԾննդավայրMcMinnville, Օրեգոն, ԱՄՆ
Մահացել էմարտի 25, 2021(2021-03-25)[3][4] (104 տարեկան)
Մահվան վայրՔարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Grant High School?
ԵրկերRamona?, The Mouse and the Motorcycle?, Dear Mr. Henshaw?, Henry Huggins?, Ellen Tebbits?, Henry and Beezus?, Otis Spofford?, Henry and Ribsy?, Beezus and Ramona?, Fifteen?, Henry and the Paper Route?, Emily's Runaway Imagination?, Henry and the Clubhouse?, Sister of the Bride?, Ribsy?, Mitch and Amy?, Ramona the Pest?, Runaway Ralph?, Socks?, Ramona the Brave?, Ramona and Her Father?, Ramona and Her Mother?, Ramona Quimby, Age 8?, Ralph S. Mouse?, Ramona Forever?, Muggie Maggie?, Strider?, My Own Two Feet? և Ramona's World?
Մասնագիտությունվիպասան, մանկագիր, ինքնակենսագիր, գրադարանավար և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbeverlycleary.com
 Beverly Cleary Վիքիպահեստում

Բևերլի Քլիրի (անգլ.՝ Beverly Cleary), ծննդյամբ՝ Բևերլի Էթլի Բան (անգլ.՝ Beverly Atlee Bunn, ապրիլի 12, 1916(1916-04-12)[1][2], McMinnville, Օրեգոն, ԱՄՆ - մարտի 25, 2021(2021-03-25)[3][4], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մանկագիր, 30 գրքերի հեղինակ այնպիսի հերոսների արկածների մասին, ինչպիսիք են Հենրի Հագինսը, Ռիբզին, Բեատրիս Քվիմբին և նրա քույրը՝ Ռամոնան, ինչպես նաև մկնիկ Ռալֆը։ Երեխաների և դեռահասների համար գրականության ժանրում բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Ըստ նրա գրքերից մեկի՝ նկարահանվել է «Ռամոնա և Բիզուս» ֆիլմը։

Կենսագրություն

Ծնվել է Օրեգոն նահանգի Մակմինվիլ քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Յամհիլե (Օրեգոն) ֆերմայում։ Թեպետ գյուղն այնքան փոքր էր, որ նույնիսկ գրադարան չկար, սակայն նա սիրել է գրքեր կարդալ, հատկապես, որ նրա մայրն աշխատել է Օրեգոն նահանգի գրադարանում և մշտապես նրան բերել է կարդալու նոր գրքեր[9]։

Երբ նա 6 տարեկան էր, ընտանիքը թողել է ֆերման և տեղափոխվել է Պորտլենդ քաղաք, որտեղ սովորել է տեղի դպրոցում։ Քաղաքում հաճախ է հիվանդացել։ Դպրոցում հանձնարարված գրականությունը ի տարբերություն նրա սիրած մանկական գրքերի՝ սկզբում հիասթափեցրելէ նրան, սակայն 3-րդ դասարանում նորից սիրել է ընթերցանությունը։ Կրտսեր դասարաններում նրա սիրած գիրքը Քերոլ Ուոթսոն Ռենկինի «Խատուտիկների քոթեջ»-ն էր[10]։

1934 թվականին՝ 18 տարեկան հասակում, տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք, որտեղ ընդունվել է Չեֆի քոլեջը (en:Chaffey College)։ Ուսուցմանը զուգահեռ աշխատել է որպես գրադարանավարի ընթերակա։ Քանի որ Մեծ ճգնաժամի տարիներին քոլեջում սովորելու գումարը նրա համար շատ էական է արժեցել, Քլիրին մասնակից է դարձել համալսարանական «Համագործակցություն կրթության ոլորտում» (cooperative education program) ծրագրին, որպեսզի սկսի գումար վաստակել։ Մի անգամ ճաշի ընդմիջման ժամանակ ծանոթացել է Քլարենս Քլիրի հետ, ում հետ 1940 թվականին ամուսնացել է[11]։

1938 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի) «անգլերենի» մասնագիտացմամբ բակալավրի աստիճան ստանալով՝ ուսումը շարունակել է Վաշինգտոնի համալսարանի (Սիեթլի) գրադարանային գործ դպրոցում։ 1939 թվականին ստանալով գրադարանային գործի մասնագետի աստիճան՝ աշխատանքի է ընդունվել Վաշինգտոն նահանգի Յակիմա քաղաքում[12]։ Ավելի ուշ նրա մոտ սկսել է հասունանալ մանկական գրքեր գրելու միտքը։ Նրա առաջին գիրքը՝ «Հենրի Հագինսը», հրատարկվել է 1950 թվականին։ Դրանում պատմվում էր Պորտլենդ քաղաքի Քլիքիթաթ փողոցում (իրական փողոցի անվանումը, որտեղ մանուկ հասակում ապրել է Բևերլին) բնակվող տղայի, նրա շան և ընկերների մասին։ Ինչպես ավելի ուշ ասել է Քլիրին, այս գրքի բոլոր բնավորությունները ընդօրինակել է իրական երեխաներից, և՛ նրանցից, որոնց գիտեր մանկուց, և՛ նրանցից, որոնց հետ ծանոթացել է գրադարանավար աշխատելիս։

1955 թվականին հրատարակել է Քվիմբիի երկու քույրերի՝ «Ռամոնա և Բիզուս»-ի կյանքի մասին գրքերից առաջինը ( քույրերը ավելի վաղ հաճախ են հիշատակվել Հենրի Հագինսի մասին գրքերում)։

Ավելի ուշ դարձել է հաջողակ մանկագիր, հրատարակել է մոտ 30 գիրք (այդ թվում՝ 2 ինքնակենսագրական)՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը որպես գրադարանավար։

Ամուսնու ծնողները հավանություն չեն տվել նրանց ամուսնությունը, քանի որ նա կաթոլիկ էր, իսկ ամուսինը՝ երիցական։ Ամուսնությունից ծնվել են երկվորյակներ՝ քույր և եղբայր։

Մատենագրություն

Ծանոթագրություններ