«Քեթի Ռայխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 51. Տող 51.
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի կին գրողներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի կին գրողներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կին վիպասաններ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կին վիպասաններ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի կին գրողներ]]

20:46, 15 հունվարի 2022-ի տարբերակ

Քեթի Ռայխ
անգլ.՝ Kathy Reichs
Ծննդյան անունանգլ.՝ Kathleen Joan Toelle
Ծնվել էհուլիսի 7, 1948(1948-07-07)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[4]
Գրական անունKathy Reichs[5]
Մասնագիտությունմարդաբան, գրող, համալսարանի դասախոս, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, forensic anthropologist, հեռուստատեսային պրոդյուսեր, պրոֆեսոր, ակադեմիկոս և հետազոտող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան (1975)[6] և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան (1971)[6]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[6], արվեստների մագիստրոս[6] և Բակալավր[6]
Ուշագրավ աշխատանքներBreak No Bones?, Déjà Dead?, Death du Jour?, Deadly Decisions?, Fatal Voyage?, Grave Secrets?, Bare Bones?, Monday Mourning?, Cross Bones?, Bones to Ashes?, Devil Bones?, 206 Bones?, Spider Bones?, Flash and Bones?, Bones are Forever?, Virals?, Seizure?, Code? և Exposure?
ԱշխատավայրՀյուսիսային Իլինոյսի համալսարան[6], Stateville Correctional Center?[6], Դեվեդսոն քոլեջ[6], University of North Carolina at Charlotte?[6], Փիթսբուրգի համալսարան[6], Կոնկորդիա համալսարան[6], ՄաքԳիլի համալսարան[6], ՀԴԲ ակադեմիա[6], Canadian Police College?[6] և National Disaster Medical System?[6]
Պարգևներ
ԶավակներBrendan Reichs?
Կայքkathyreichs.com
 Kathy Reichs Վիքիպահեստում

Քեթլի (Քեթի) Ջոան Ռայխ կամ Ռայքս (անգլ.՝ Kathy Reichs,հուլիսի 7, 1948(1948-07-07)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4]), ամերիկացի դետեկտիվ ժանրի գրող, դատական մարդաբան և գիտնական։ Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում աշխատել է մարդաբան, սակայն ներկայումս գտնվում է անորոշ ժամանակով արձակուրդում։ Հանդիսացել է Ամերիկյան դատական մարդաբանների ակադեմիայի կողմից հավաստագրված 82 դատական մարդաբաններից մեկը։ Ռայխը հանդիսանում է Ոսկորներ հեռուստասերիալի պրոդյուսերը[7]։

Ակադեմիական գործունեություն

1971 թվականին Ռայքսը ստացել է Ամերիկյան համալսարանի արվեստի բակալավրի աստիճան՝ մարդաբանի մասնագիտությամբ։ Նա 1972 թվականին ավարտել է Հյուսիս-արևմտյան համալսարանի ֆիզիկական մարդաբանություն բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան, իսկ երեք տարի անց նաև փիլիսոփայության դոկտորի կոչում։ Դրանից հետո Ռայքսը դասավանդել է Հյուսիսային Իլինոյսի, Փիթսբուրգի, Կոնկորդիայի, ՄաքԳիլի համալսարաններում։ Այժմ Հյուսիսային Կարոլինա համալսարանի մարդաբանության պրոֆեսոր է։ Դրանից առաջ Ռայքսը եղել է Հյուսիսային Կարոլինայի բժշկական փորձաքննության գրասենյակի ղեկավարի գլխավոր խորհրդականը[8]։

2007 թվականին Ռայքսը ցուցմունք է տվել Ռուանդի Միջազգային տրիբունալի հարցով[9]։ Ինչպես նաև նա օգնություն է ցուցաբերել բժիշկ Կլայդ Սնոյին և «Գվատեմալայի դատական մարդաբանության ֆոնդին»՝ Գվատեամալայի լեռնային շրջանների և Ատիտլան լճի տարածքում գտնվող մարմինների արտաշիրիմման գործում։ 2001 թվականին Քեթի Ռայքսը ճանաչել է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի փլատակների տակ մնացած մարմինների ինքնությունը։

Վեպեր և էկրանավորում

Ռայքսը, բացի մասնագիտական տեքստերից, գրել է ընդհանուր առմամբ 32 վեպ, որոնք թարգմանվել են 30 լեզուներով[10]։ Նրա առաջին վեպը «Déjà Dead», 1997 թվականին ստացել է «Արթուր Էլիսի մրցանակ»[11]։ Գլխավոր հերոսը հանդիսացել է դատական մարդաբան Տեմպերանս Բրեննան, որի կերպարը Ռայքսն ինքն է կերտել[12]։ 2005 թվականին Fox հեռուստաալիքը վեպերի հիման վրա թողարկել է «Ոսկորներ» հեռուստասերիալը[13]։

Պատկերասրահ

2012 թվականի հոկտեմբերի 22-ին Քեթի Ռայխսը ամերիկյան կենտրոնում քննարկումներ է անցկացրել չեխ ընթերցողների հետ։

Մատենագրություն

  • Déjà Dead / Մահացած է (1997)
  • Death du Jour / Մահվան օրը (1999)
  • Deadly Decisions / Մահացու ընտրություն (2000)
  • Fatal Voyage / Մահացու ճանապարհորդություն (2001)
  • Grave Secrets / Մահացու գաղտնիքներ (2002)
  • Bare Bones / Կմախք (2003)
  • Monday Mourning / Երկուշաբթի սուգ է (2004)
  • Cross Bones / Խաչ ոսկորներ(2005)
  • Break No Bones / Չկոտրոք ոսկորները (2006)
  • Bones to Ashes / Ոսկորները մոխիրին (2007)
  • Devil Bones / Սատանայական ոսկորներ (2008)
  • 206 Bones / 206 ոսկորներ (2009)
  • Spider Bones / Սարդի ոսկորներ (2010)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120925923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 https://kathyreichs.com/about-kathy/Kathy Reichs.
  7. «Reichs, Kathy», Britannica Online (see below: References).
  8. As described on her website biography
  9. Smithsonian Magazine: Interview with Kathy Reichs
  10. Kathy Reichs books. Персональный сайт. Проверено 25/01/16.
  11. Arthur Ellis Award — list of past winners Արխիվացված 2008-09-28 Wayback Machine. Crime Writers of Canada website. Retrieved 1/11/09.
  12. «This much I know:Kathy Reichs, forensic anthropologist and writer, 60, London». Tom Templeton. The Guardian. 2008-10-26.
  13. Bones Show Info Արխիվացված 2007-09-23 Wayback Machine

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Ռայխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Ռայխ» հոդվածին։