«Վանա կատու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ամբողջությամբ սպիտակ Վանա կատվի և մաքրացեղ թուրքական Վանա կատվի միջև եղած տարբերություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2011-06-19 → archive-date=2011 թ․ հունիսի 19, accessdate=2010-05-19 → accessdate=2010 թ․ մայիսի 19
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Տող 76. Տող 76.
# [http://vancat.masis.am Վանա կատուների լուսանկարտներ]
# [http://vancat.masis.am Վանա կատուների լուսանկարտներ]
# [http://zara-arush.sitecity.ru/lalbum_1109235448.phtml?p_ident=lalbum_1109235448.p_1109235546 Առուշանյան Զ. Լ., "Վանա կատվի ինը կյանքերը", "Գարուն", № 1-2, 2010 - էջ 28-35 ], [https://docs.google.com/document/edit?id=1VD5ROyG7DVKFe186lWEbPzKyObHyl3BU0eK2xhEum80&hl=en#], [https://docs.google.com/document/edit?id=1xWwwzOpLChROG3iY3GNBqNUt3mE_sNWPjUZSHvVz2lA&hl=en#]
# [http://zara-arush.sitecity.ru/lalbum_1109235448.phtml?p_ident=lalbum_1109235448.p_1109235546 Առուշանյան Զ. Լ., "Վանա կատվի ինը կյանքերը", "Գարուն", № 1-2, 2010 - էջ 28-35 ], [https://docs.google.com/document/edit?id=1VD5ROyG7DVKFe186lWEbPzKyObHyl3BU0eK2xhEum80&hl=en#], [https://docs.google.com/document/edit?id=1xWwwzOpLChROG3iY3GNBqNUt3mE_sNWPjUZSHvVz2lA&hl=en#]
# [http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=99381 Арушанян З. Л., «Так какая она Ванская кошка», «Зоопрайс» № 10-11, Ст. Петербург, Россия]; «Кошка, которую благословил Творец», «Koshki.Info», № 7-9, 2008 г., Москва, Россия
# [http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=99381 Арушанян З. Л., «Так какая она Ванская кошка», «Зоопрайс» № 10-11, Ст. Петербург, Россия] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120303094547/http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=99381 |date=2012-03-03 }}; «Кошка, которую благословил Творец», «Koshki.Info», № 7-9, 2008 г., Москва, Россия
# [http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=427410 Арушанян З. Л., Златая цепь. Некоторые этапы распространения домашней кошки по территории России. Глава 2. Длинношерстные кошки. Часть 2 - ФРАНЦУЗСКИЙ КОМПЛИМЕНТ ]
# [http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=427410 Арушанян З. Л., Златая цепь. Некоторые этапы распространения домашней кошки по территории России. Глава 2. Длинношерстные кошки. Часть 2 - ФРАНЦУЗСКИЙ КОМПЛИМЕНТ ]
# Арушанян Заринэ Лоренцовна, "Анатолийская кошка в свете доместикации", "Кошки.info" (№№ 1-2 за 2009 г.), Москва, Россия; [http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=453945 Арушанян Заринэ Лоренцовна, Анатолийская кошка - знакомая незнакомка, «Зоопрайс» № 6, 2011, Ст. Петербург, Россия]
# Арушанян Заринэ Лоренцовна, "Анатолийская кошка в свете доместикации", "Кошки.info" (№№ 1-2 за 2009 г.), Москва, Россия; [http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=453945 Арушанян Заринэ Лоренцовна, Анатолийская кошка - знакомая незнакомка, «Зоопрайс» № 6, 2011, Ст. Петербург, Россия] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20121101181233/http://www.zooprice.ru/articles/detail.php?ID=453945 |date=2012-11-01 }}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}

17:18, 15 հունվարի 2022-ի տարբերակ

Վանա կատու
Տեսակկատվի ցեղատեսակ

Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Հայկական լեռնաշխարհի Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից։ Տարածված է Պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում։

Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, ներառյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքական Վան և Անատոլի, գենետիկորեն պատկանում են միևնույն խմբին և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտելացվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի տարածքում մոտ 9500 տարի առաջ[1]։

Ցեղատեսակի պատմությունը

Վանա լիճն ու Աղթամար կղզին

Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտության) ձևավորումը և ընտանի կատուների սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու», այսինքն՝ Վանի կամ Վանա լճի ավազանում տարածված կատուներ։

Եվրոպայում մինչև 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ և փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարձող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։

Մասնավորապես, ֆրանսիացի ճարտարապետ ու նկարիչ Պիեր Վիկտոր Լոթթեն դը Լավալը 1856 թվականի մայիսի 11-ին գրած նամակում այսպես է նկարագրում երկարագեղմ կատուներին, որոնց նա տեսել է Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններում՝ անվանելով նրանց բոլորին Անգորա կատուներ.[2]

«Ես ինքս հանդիպել եմ այդ գեղեցիկ ցեղատեսակի կատուներին Հայկական Լեռնաշխարհում՝ Էրզրումում, ուր կլիման շատ է տարբերվում Անգորայի կլիմայից։ Այդ ցեղատեսակը շատ մեծաթիվ է Քրդստանի Մուրճ քաղաքում, որտեղ այն հանդիսանում է իշխող տեսակ։ Նույնպես ես հանդիպել եմ նրանց Բիթլիսում և Բայազետի պաշալիքում։ Սակայն տեսածս լավագույն նմուշները պատկանել են Քրդստանի[Ն 1] արևելքում գտնվող Վան քաղաքի արքեպիսկոպոսին։ Նա ուներ այդպիսի երեք կատու՝ մեկը մարգարիտամոխրագույն, մյուսը՝ նարնջագույն՝ սև և սպիտակ նշաններով, իսկ երրորդն ամբողջությամբ սպիտակ էր։ Նրանց գեղմը փառահեղ էր, սակայն այդ կատուների արտաքին տեսքով ոչ ոք չէր զարմանում այն պատճառով, որ նրանք լայն տարածում ունեն Քրդստանում»։
- Պիեր Վիկտոր Լոթթեն դը Լավալ[2]
Վանա կատու Արփին

Տարբեր ժամանակներում Եվրոպա բերված Վանա կատուները անվանվել են մեկ ռուսական անգորա (քանի որ ներմուծվում էին Ռուսաստանի տարածքով անցնող Մետաքսի Ճանապարհի հատվածով), մեկ օղակաձև պոչով սպիտակ կատուներ (քանի որ դասական գույնի Վանա կատուների մոտ պոչի վրա երևում են 5-7 օղակներ, որովհետև գեղմի կարմիր գույնը գենետիկորեն միշտ շերտավոր է)։ Սակայն, սովորաբար նրանց անվանում էին անգորա կատու, իսկ գեղմի գույնը նշումում էին, որ սպիտակ է։ Այսպես օրինակ, ֆրանսիացի նկարիչ Անտուան Ժան Բեյլի (Antoine Jean Bail) (1830-1918) նկարը անվանվել է՝ «Աղջիկը սպիտակ կատվի հետ»։ Բայց այդ նկարում պատկերված է դասական Վանա կատուն[3]։ Մինչ օրս շատ դեպքերում մարդիկ անվանում են սպիտակ նույնիսկ երկգույն կատուներին, որոնց մոտ սպիտակ գույնի նշանները զբաղեցնում են զգալի մասը[4]։

Հետաքրքիր է, որ Վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի, որը ավանդաբար հայկական գրականության մեջ անվանվում էր ծով, արևածագի/մայրամուտի գույնին։ Ամենատարածված գունավորմամբ Վանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողար Վանա լճի մեջ արևածագին/մայրամուտին՝ կարծես թե արևն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։ Երևի թե լողացող վանա կատուների տեսարանը հիացրել է մեր նախահայրերին և այսպես ծնվել է առասպելը, թե Ամենազոր Աստծո օրհնությամբ է Վանա թույրն առաջացել Վանա կատուների մորթին[5]։

Վանա կատուն հայ գրականության մեջ

«Վանի սպիտակ կատվին» հիշատակել է հայ գրականության դասական Րաֆֆին (1835 - 1888)Խաչագողի հիշատակարանը վեպում։ Իսկ «Կայծեր» վեպում (հ. 1-2, 1883-1887) Րաֆֆին գրել է՝

Գալով այդ քաղաքը (Վան), թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները։ Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ։ Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր։ Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով։ Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին։ Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ։ Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի։ Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մեջքն ու ագին։ Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը։ Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի։

- Այդ ի՞նչ է, - հարցրի ես։

- Կայծեր են... - պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը։
- Րաֆֆի, «Կայծեր»[6]

Հայ նշանավոր գրող Վրթանես Փափազյանը (1866 - 1920), որը ծնունդով Վան քաղաքից էր, ուր անցել են նրա մանկությունը ու երիտասարդությունը, գրել է կարճ պատմվածք՝ «Վանա կատու», որի անունով կոչվեց նաև նրա պատմվածքների ժողովածուն։ Հայ գրող Ակսել Բակունցը (1899 - 1938) իր «Մթնաձոր» (1927) վեպում նկարագրել է «կապույտ Վանա փիսոյին»[7]։

Վանա կատուների մասին հիշատակել է նաև 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը Անլռելի զանգակատուն պոեմում։

Ցեղատեսակի պաշտոնական ճանաչում

Վանա կատվի ձագ Հայաստանում

1955 թվականին հուլիս-օգոստոս ամիսներին բրիտանական երկու թղթակիցներ՝ Լորա Լաշինգտոնը ու Սոնյա Հոլիդեյը այցելում են Թուրքիա՝ հոդված պատրաստելու նպատակով։ Լորա Լաշինգտոնը սիրում էր կատուներ և աշխատանքային օրերից մեկի ժամանակ նկատեց վառ գույնի մորթով կատուներ, որոնց արտաքին տեսքն անսովոր շքեղ էր։ Երբ նա հարցրեց հյուրանոցի աշխատողին այդ կատուների մասին, նրան ասացին, որ դրանք Վանա կատուներ են։ Եվ քանի որ Լորայի հետաքրքրությունը մեծ էր, երկու Վանա կատվի ձագ տվեցին նրան նվեր։ Լորա Լաշինգտոնը տարավ նրանց իր հետ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։ 1959 թվականին Լորա Լաշինգտոնը ևս երկու Վանա կատվի ձագ բերեց Թուրքիայից։ Դրանից տասը տարի անց նրան հաջողվեց ձեռք բերել այնքան թվով Վանա կատուներ, որոնք ծնված էին տարբեր չորս զույգ նախնիներից։ Կատվասերների կազմակերպության այդ պահանջը՝ կատուների նոր ցեղատեսակ ճանաչելու համար, նրան հաջողվեց կատարել թուրքական իշխանությունների աջակցության շնորհիվ, որոնք իրենց ուրախությունը հայտնեցին, որ «Թուրքական Վանա կատուն ճանաչվելու է Եվրոպայում»։ Միայն դրանից հետո, 1969 թվականին GCCF-ը (Governing Council of the Cat Fancy) ցեղատեսակը գրանցեց «Թուրքական կատու» անվամբ, իսկ 1971 թվականին FIFe-ի կողմից այն ճանաչվեց «Թուրքական Վանա կատու» անվամբ[8]։ Հետագա տարիներին թուրքական Վանա կատու ցեղատեսակը ճանաչվեց կատվասերների միջազգային այլ կազմակերպությունների կողմից։

Ամբողջությամբ սպիտակ Վանա կատվի և մաքրացեղ թուրքական Վանա կատվի միջև եղած տարբերություն

Վանա կատու Արփին 1999 թվականին Հայաստանի թողարկած նամականիշի վրա: Նկարիչ՝ Ալբերտ Քեճյան

Ամբողջությամբ սպիտակ Վանա կատուների ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, պայմանավորված է կատուների գեղմի սպիտակ գույնի գենի (W-) ազդեցությամբ։ Այդ գենը դոմինանտ է, այսինքն նա արգելափակում է գույնի մնացած բոլոր գեների արտահայտումը։ Գեղմի սպիտակ գույնը կոչվում է էպիստատիկ սպիտակ, քանի որ ընտանի կենդանիների մոտ առաջացնում է էպիստազի երևույթ, այսինքն «թաքցնում է» կենդանիների գեղմի մնացած այլ գույները։ Այդ երևույթի մեխանիզմը բավականին բարդ է և հաճախ ընտանի կենդանիների (օրինակ՝ շների, կատուների, ձիերի) մոտ հանդիսանում է խլության հատկանիշը։

Գեղմի սպիտակ գույնի գենի ազդեցությունը սկսվում է դեռ պտղի ձևավորման շրջանում։ Սպիտակ գույնի գենը նեղ է դարձնում արյան անոթները պտղի մոտ, ինչը արգելում է մաշկի գունանյութը արտադրող բջիջների շարժը այն շրջանից պտղի գլխի շրջանում, որտեղ նրանք արտադրվում են, դեպի մաշկը[9]։ Նույն ազդեցություն է սպիտակ գույնի գենը գործում պտղի աչքերի ծիածանաթաղանթի գունանյութի վրա, որի բացակայության դեպքում կատվի աչքերի գույնը մեր կողմից ընկալվում է ինչպես կապույտ գույն։ Նույն գենը արգելակում է պտղի ականջի բջիջների բավարար սնուցումը, ինչի հետևանքով սպիտակագեղմ և կապուտաչյա կատուների մեծ մասը խուլ են։ Խլությունը կարող է լինել երկու ականջներում և այդ դեպքում կատուն ամբողջությամբ է խուլ, կամ էլ միայն մեկ ականջում, և կատուն լսողություն ունի միայն մեկ ականջում։ Եթե սպիտակ գույնի գենը ամբողջությամբ չի արգելակում գունանյութը արտադրող բջիջների շարժը դեպի աչքերից մեկի ծիածանաթաղանթը, ապա պտղի մեկ աչքը ստանում է գունանյութ, և հետագայում կատուն դառնում է տարբերակն՝ մեկ աչքի ծիածանաթաղանթը գունանյութ չունի և կապույտ է, իսկ մյուսին գունանյութը տալիս է նարնջագույնի որևէ երանգ՝ նարնջագույն, պղնձագույն, սաթե կամ դեղին։ Ընդ որում, տարիքի հետ կատվի աչքերի գույնը կարող է փոխվել։

Իսկ մաքրացեղ թուրքական Վանա կատվի գեղմի գույնը պայմանավորված է այլ գեներով։ Նրա ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, աչքի է ընկնում պղնձագույն կամ ծիրանագույն խայտերով, որոնք գտնվում են գլխի վրա՝ աչքերից վերև, նույն գույնի է Վանա կատվի պոչը, և մեկ փոքր խայտ կա ուսերի շրջանում (ավելի հաճախ՝ ձախ ուսի շրջանում)։ Խայտերի այդպիսի դասավորությունը ընտանի կենդանիների մոտ ստացել է «Վանա թույր» անվանումը, քանի որ այն անհայտ էր Եվրոպայում մինչև Լ. Լաշինգտոնը չներկայացրեց Վանա կատուներին։

«Վանա թույրը» պատկանում է խայտուցավոր կամ պիսակավոր թույրերի խմբին։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը առաջացել է ընտանի կենդանիների ընտանեցման առաջին փուլերում։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը ունի սպիտակ գույնի արտահայտման տարբեր աստիճան՝ նվազագույն, երբ կենդանու գեղմի վրա կա մեկ կամ ավելի փոքր խայտ, որն էլ հանդիսանում է «Վանա թույրը», որի դեպքում գեղմի առնվազն 80-85 տոկոսը սպիտակ է, իսկ մնացած մասը գունավոր է՝ ներառյալ պոչը, գլխի վրա աչքերից վերև մինչև ականջներ ընկած հատվածը և մեկ-երկու փոքրիկ նշան ուսերի վրա։ Վանա թույրի առաջացումը կատուների մոտ պայմանավորված է Վանա թույրի գենի /Sv/ ազդեցությամբ։ Վանա թույրի գենը միջին դոմինանտ է։ Այդ է պատճառը, որ Վանա թույրով կատվի ձագերը ծնվում են միայն այն դեպքում, եթե ծնողներից երկուսն էլ ունեն վանա թույր, այսինքն եթե ծնված ձագերը հոմոզիգոտ են Վանա թույրի գենի գծով[5]։

Հայաստանյան մաքրացեղ Վանա կատուները

Նանե անունով Վանա կատուն իր ձագերի հետ

Մաքրացեղ Վանա կատուների բուծումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Ամասիա մաքրացեղ վանա կատուների բուծարանում, ինչպես նաև առանձին անհատների կողմից։

Հայաստանում մաքրացեղ Վանա կատուների (թուրքական Վանա կատուների) բուծման սկիզբը դրվել է 1993 թվականին, երբ Հրաչ Նարգիզյանի օգնությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից բերվել են 2 կատուներ՝ Վանա կատու Արփին (Summitspring Arpi) և Վանա կատու Սիփանը (Pairodocs Sipan)։

2001 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներից բերվել է Վանա կատու Անին (Pairodocs Ani)։ 2007 թվականին Հոլանդիայից Հայաստան են բերվել Վանա կատու Իզմիրը (Shadycombe Izmir) և Վանա կատու Ուրախալին (Aghtamar's Ourakhali-Van)։

Ներկայումս Հայաստանում՝ Ամասիա կատուների բուծարանում և անհատների մոտ ապրում են ավելի քան 75 մաքրացեղ վանա կատուներ։

Նշումներ

  1. Եվրոպացի ճանապարհորդները 1800-ական թվականների կեսերից Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ անվանել են Քրդստան, քանի որ այնտեղ բնակվել են մեծ թվով քրդեր։

Ծանոթագրություններ

  1. Monika J. Lipinski и другие (2008). «The ascent of cat breeds: Genetic evaluations of breeds and worldwide random-bred populations». ScienceDirect. Արխիվացված է օրիգինալից 2009-10-12-ին. Վերցված է 2010-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Fernand Mery, «Le Chat», և նույն գրքի անգլերեն թարգմանությունը՝ «The Life, History and Magic of the Cat» (1957)
  3. ARC :: Antoine Jean Bail :: A Young Girl With A White Cat(չաշխատող հղում)
  4. Առուշանյան, Զ. Լ. (2010). «Վանա կատվի ինը կյանքերը». Գարուն. № 1-2, 2010: 28–35.
  5. 5,0 5,1 Առուշանյան Զ. Լ., «Վանա կատվի ինը կյանքերը», «Գարուն», № 1-2, 2010 - էջ 28-35
  6. Րաֆֆի, «Կայծեր»
  7. Ակսել Բակունց՝ «Մթնաձոր»
  8. «Породы кошек. Стандарты FIFe». FIFe. Արխիվացված է օրիգինալից 2010-12-19-ին. Վերցված է 2010-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. И. Шустрова. «Основы общей генетики.Взаимодействие Аллелей». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

  1. Վանա Կատվի էջը՝ The Cat Fanciers' Association Արխիվացված 2006-01-18 Wayback Machine
  2. Վանա կատուների լուսանկարտներ
  3. Առուշանյան Զ. Լ., "Վանա կատվի ինը կյանքերը", "Գարուն", № 1-2, 2010 - էջ 28-35 , [1], [2]
  4. Арушанян З. Л., «Так какая она Ванская кошка», «Зоопрайс» № 10-11, Ст. Петербург, Россия Արխիվացված 2012-03-03 Wayback Machine; «Кошка, которую благословил Творец», «Koshki.Info», № 7-9, 2008 г., Москва, Россия
  5. Арушанян З. Л., Златая цепь. Некоторые этапы распространения домашней кошки по территории России. Глава 2. Длинношерстные кошки. Часть 2 - ФРАНЦУЗСКИЙ КОМПЛИМЕНТ
  6. Арушанян Заринэ Лоренцовна, "Анатолийская кошка в свете доместикации", "Кошки.info" (№№ 1-2 за 2009 г.), Москва, Россия; Арушанян Заринэ Лоренцовна, Анатолийская кошка - знакомая незнакомка, «Зоопрайс» № 6, 2011, Ст. Петербург, Россия Արխիվացված 2012-11-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանա կատու» հոդվածին։