«Խոջիվանքի գերեզմանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 32. Տող 32.
{{Հիմնական|Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն}}
{{Հիմնական|Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն}}
1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից հավաքված շուրջ 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով՝ հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների<ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129:"/>։
1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից հավաքված շուրջ 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով՝ հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների<ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129:"/>։

<gallery mode="packed">
Armenian Pantheon of Tbilisi with Sameba Cathedral.JPG|1962 թվականին ստեղծված «Խոջիվանքի» պանթեոնը, հեռվում վրացական նորակառույց [[Սուրբ Երրորդության մայր տաճար (Թբիլիսի)|Սուրբ Երրորդության մայր տաճարը]]
General view of Khojivank Armenian Pantheon.jpg|«Խոջիվանքի» պանթեոնը, սպիտակ շիրմաքարը պատկանում է [[Րաֆֆի|Րաֆֆուն]], որը տեղափոխվել է Խոջիվանքի գերեզմանատանից
Entrance to the Armenian Pantheon of Tbilisi.JPG|«Խոջիվանքի» պանթեոնի մուտքը
</gallery>


== Տապանաքարերի ճակատագիր ==
== Տապանաքարերի ճակատագիր ==

14:16, 13 հունվարի 2022-ի տարբերակ

Խոջիվանքի գերեզմանատուն
վրաց.՝ ხოჯივანქის სასაფლაო
վրաց.՝ ხოჯივანქი
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԹբիլիսի
Երկիր Վրաստան
Հիմնման տարի1655

Խոջիվանքի գերեզմանատուն (վրաց.՝ ხოჯივანქის სასაფლაოზე), հայկական գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում։ Հանդիսացել է Թբիլիսիի ամենահին և ընդարձակ գերեզմանատունը։ Ներկայումս ամբողջությամբ ոչնչացված է։ Գերեզմանատան տարածքում 1995 նոյեմբերի 23-ին սկսվել և 2002 թվականին ավարտվել է Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Երրորդության մայր տաճարի կառուցումը[1][2][3]։

Պատմություն

Խոջիվանքի գերեզմանատան տարածքը հին ժամանակներից պատկանել է Բեհբության հայկական իշխանական տան ներկայացուցիչներին և հանդիսացել վերջիններիս տոհմական գերեզմանոցը։ Քարթլիի թագավոր Ռոստոմը (1638-1658) իր գանձապետ հայազգի Աշխարհբեկ Բեհբությանի նվիրվածությունը և ազնիվ ծառայությունը բարձր է գնահատել ու նրան կոչել Խոջա Բեհբութ, այսինքն Մեծ Բեհբութ։ 1654 թվականին թագավորը բավարարել էր հայ արքունականի խնդրանքը՝ գերեզմանոցի տարածքը մեծացնել, եկեղեցի կառուցել, դրանից վեր այգի տնկել և Մախաթ լեռան լանջով ջրանցք կառուցել[1][2][4] 1655 թվականին Խոջա-Բեհբուդը կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ժողովուրդը տվել է Խոջի վանք, այսինքն՝ խոջա Բեհբութի շինած վանք անունը։ Ժողովրդի կողմից գործածվող Խոջի վանք անվանումից էլ հետագայում ամբողջ գերեզմանատունը կոչվել է Խոջիվանք[1][2][5]:

Բավական ընդարձակված գերեզմանատան տարածքը հստակ ու մաքուր պահելու նպատակով 1899 թվականին կառուցվել է ամուր շրջապարիսպ[2][6]։

Գերեզմանատան ոչնչացում

Ոչնչացման 1-ին փուլ. 1920-1940 թվականներ

Խոջիվանքի գերեզմանատան տեղահան արված տապանաքարերը

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման սկզբնական շրջանում Խոջիվանքի գերեզմանատունը, Թբիլիսիի հայկական առաքելական բազմաթիվ եկեղեցիների ու գերեզմանատների հետ միասին փակվեց։ 1920-ական թվականների վերջերից գերեզմանատանը գրեթե դադարեցին թաղումները, իսկ 1936-1938 թվականներին քաղաքային իշխանությունների որոշմամբ և Լավրենտին Բերիայի անմիջական նախաձեռնությամբ սկսվեց ինչպես ամբողջ գերեզմանատան, այնտեղ գտնվող հազարավոր շիրմաքարերի, այնպես էլ նրա կենտրոնում կանգնած Սուրբ Աստվածածին եկեղեցու և մյուս բոլոր մատուռների ու դամբարանների ոչնչացումը[2][3][7]։

Ոչնչացման 2-րդ փուլ. 1940-1991 թվականներ

Գերեզմանատան, այնտեղ գտնվող եկեղեցու, մատուռների և դամբարանների քանդումից հետո սկսվեց նույն տեղում «Բարեկամություն» անվանումով զբոսայգու կառուցումը[2][7]։

Ոչնչացման 3-րդ փուլ. 1991 թվականից մինչ օրս

1994 թվականին քանդեցին գերեզմանատան տապանաքարերից կառուցված «Բարեկամություն» զբոսայգու շրջապարիսպը, այն փոխարինելով նոր՝ բետոնե պատով։ Քանդված հին պարսպից դուրս թափված տապանաքարերն արագորեն անհայտացրին[2][8]։

Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն

1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից հավաքված շուրջ 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով՝ հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների[2][7]։

Տապանաքարերի ճակատագիր

Խոջիվանքի գերեզմանատան դամբարանները, առանձին տեղադրված շիրմաքարերը հիմնականում պատրաստված էին սև և սպիտակ մարմարից, մշակված բազալտից։ Այդ իսկ պատճառով 1930-ական թվականներից սկսված գերեզմանատան ոչնչացումից հետո տապանաքարերի մի մասը տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր շինհրապարակներ և օգտագործվել շենքերի, հուշահամալիրների, փողոցների սալահատակման նպատակով։ Այնուամենայնիվ մեծ մասը փշրված կամ ամբողջական տեղափոխվել են տարբեր աղբավայրեր, այդ թվում՝ Թբիլիսիում գտնվող Կրիայի լճի մոտ գտնվող Մխաթա լեռան ստորոտի աղբավայրեր։

Հայկական գերեզմանոցի տապանաքարերից մի զգալի մաս հայտնվեցին Թբիլիսիում կառուցվող նոր շենքերի և շինությունների հիմքերում, պատերի մեջ՝ ներքին և արտաքին երեսպատման տեսքով։ Հայտնի է, որ Լավրենտի Բերիան իր տներից մեկը կառուցելիս (Մաչաբելի փող., թիվ 11) օգտագործեց զինվորական բժիշկ Ա.Բեգիջանյանի նախնիների տոհմական գերեզմանոցի սև մարմարյա քարերը՝ զուգարանի երեսպատման համար։ Ռուսթավելու պողոտա 8 հասցեում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի (նախկինում՝ Մարքսիզմ-լենինիզմի հաստատության) պատերի շարվածքում նույնպես օգտագործվել են հիմնականում Խոջիվանքից բերված շիրմաքարերը։ Կուր գետի աջափնյակում գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ կարդացվում են հայկական շիրմաքարերի մակագրությունները»[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
  3. 3,0 3,1 Սամվել Կարապետյան, «Բանբեր», N 64 (77), 1-5 դեկտեմբեր, 1995։
  4. დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 17։
  5. Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96:
  6. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ 53, ց. 1. գ. 3384, թ. 1, 35:
  7. 7,0 7,1 7,2 Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129։
  8. Սամվել Կարապետյան, Հայոց մասունքների տեղում վրաց եկեղեցի՞, «Բանբեր», 1995, N 64, էջ 3։
  9. Սարգիս Դարչինյան, «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993։