«Աղնջաձոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ →‎Բնակչություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2014-09-12 → archive-date=2014 թ․ սեպտեմբերի 12
Տող 91. Տող 91.
Սեռային կազմում կանայք կազմում են 225, իսկ տղամարդիկ՝ 246։ [[Երեխա]]ները` 0-15 տարեկան կազմում են 100, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 282, իսկ հետաշխատունակները՝ 89 մարդ։
Սեռային կազմում կանայք կազմում են 225, իսկ տղամարդիկ՝ 246։ [[Երեխա]]ները` 0-15 տարեկան կազմում են 100, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 282, իսկ հետաշխատունակները՝ 89 մարդ։


Աղնջաձորի ազգաբնակչության փոփոխությունը<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf|title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112|date=|accessdate=2014 Հունիսի 4|archive-date=2014-09-12|archive-url=https://web.archive.org/web/20140912150541/http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf|dead-url=yes}}</ref>.
Աղնջաձորի ազգաբնակչության փոփոխությունը<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf|title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112|date=|accessdate=2014 Հունիսի 4|archive-date=2014 թ․ սեպտեմբերի 12|archive-url=https://web.archive.org/web/20140912150541/http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf|dead-url=yes}}</ref>.


{| class="wikitable"
{| class="wikitable"

19:07, 11 հունվարի 2022-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղնջաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղնջաձոր
Քարավանատուն Սելիմի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնքի ղեկավարԱրթուր Ստեփանյան
Այլ անվանումներՏրունք, Դեզպանարտ
Մակերես32,25 կմ²
ԲԾՄ1610 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն480[1] մարդ (2009)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374281
Աղնջաձոր (Հայաստան)##
Աղնջաձոր (Հայաստան)
Աղնջաձոր (Վայոց ձորի մարզ)##
Աղնջաձոր (Վայոց ձորի մարզ)

Աղնջաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 23 կմ հյուսիս։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 17-18 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից ունի 140 կմ հեռավորություն։

Մինչև Վարդենյաց լեռնանցքի տակով անցնող Մարտունի-Եղեգնաձոր միջպետական նշանակության ճանապարհի վերանորոգումը, գյուղը կտրված դիրք ուներ, իսկ այժմ գյուղի բնակչությունը մեծ ակնկալիքներ ունի գյուղի տարանցիկ լինելու փաստից։ Առավել ևս, որ արդեն Իրան-Վրաստան բեռնափոխադրումների մի մասն անցնում է այս ճանապարհով։

Տեղադրություն

Աղնջաձոր գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 17,2 կմ հյուսիս- արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է 1630-1675 մետր։

Անվանում

Գյուղի պատմական անունը մոռացության է մատնվել։ Ավանդաբար վկայվել է, որ հնում կոչվել է Դրունք (Տրունք) և Դեզպանարտ։ 19-րդ դարի վավերագրերում հանդիպում է եկվոր թյուրքական ցեղերից ժառանգված օտարոտի՝ Աղքենդ կամ Ենգիջա անվանումով։ Այնուհետև կոչվել է Լեռնանցք, իսկ 1968 թվակական վերանվանվել՝ Աղնջաձոր։

Կլիմա

Կլիման չափավոր տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։

Պատմություն

Գյուղը հիշատակվում է նաև 13-14 -րդ դարերում։ Նախկինում գյուղն ունեցել է Ենգիչա, Դրունք, Աղքյանդ, Լեռնանցք անվանումները, պայմանավորված իր տեղադիրքով, գտնվում է Սուլեմայի լեռնանցքից հարավ։ Գյուղը վերանվանվել է Աղնջաձոր 1968 թվականին։ Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։

Տնտեսական կյանքին, առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ուներ ճանապարհաշինությունը, քանի որ երկրի տերերը մեծ շահ ունեին անց ու դարձ անող քարավաններից, բացի մաքսավարձից, նրանք օգտվում էին նաև առևտրից։ Այս տարածքով էին անցնում Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Ճանապարհի ապահովության, ուղևորների համար բարեկարգ օթևաններ, անասունների համար կեր, գոմեր և այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվում էին կալվածատեր իշխանները։ 1332 թվականին Լիպարիտ Օրբելյանի որդին՝ Չեսար իշխանը կառուցել է Սուլեմայի (Սելիմի) քարավանատունը, որը գտնվում է համանուն լեռնանցքի ամենաբարձր հատվածի վրա։ Այն բաղկացած է սրբատաշ քարերով կառուցված երեք թաղակապ սենյակներից։

Ժողովրդի մեջ էլ տարածված է մեկ այլ ավանդույթ, թե իբր Սմբատ Օրբելյանի որդին ձնաբքերի ժամանակ կորել է այդ լեռներում և նա, ի հիշատակ որդու, կառուցել է տվել քարավանատունը այլ ճամփորդների համար, այսինքն ձնաբքերի ժամանակ նրանք կհանգրվանեն այստեղ այնքան ժամանակ, մինչև եղանակը կլավանա և կշարունակեն ճանապարհը։

Բնակչություն

Գյուղում պահպանված նյութական մշակույթի հուշարձանները վկայում են, որ բնակավայրը ծաղկուն և մարդաշատ է եղել զարգացած միջնադարում, մասնավորապես՝ Օրբելյան իշխանների տիրապետության ժամանակաշրջանում։ Հայաթափ է եղել Շահ- Աբաասի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին՝ 1829 թ.-ին, Խոյ, Սալմաստ գավառներից։ 1925-1927 թվականներին գյուղում հաստատվել են հարևան Քարագլուխ և Թառաթումբ գյուղերից փոխադրված հայերը։ Սեռային կազմում կանայք կազմում են 225, իսկ տղամարդիկ՝ 246։ Երեխաները` 0-15 տարեկան կազմում են 100, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 282, իսկ հետաշխատունակները՝ 89 մարդ։

Աղնջաձորի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 670 300 621 577 502 478 449 427

Տնտեսություն

Գյուղն ունի 137 տնտեսություն։

Գյուղի մասնագիտացման ճյուղը անասնապահությունն է, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներից 167 հա խոտհարքերն են։ Արոտավայրերը կազմում են 894 հա։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Մշակում են հացահատիկ, կերային բույսեր։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի մոտ է կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուլեմայի բերդը, Աղնջաձորի քարավանատունը՝ կառուցված 1332 թ.-ին։

Աղնջաձորից 4 կմ հյուսիսում է գտնվում “Կապույտ” բերդի ավերակները, խաչքարեր (IX-XIV դարեր) և կամուրջներ (XIII-XV դարեր, XVIII-XIX դարեր)։

Աղնջաձորում և նրա մերձակայքում առկա են երկու իջևանատուն, գյուղատեղի, խաչքարերով գերեզմանոց, եկեղեցատեղի։

Եկեղեցատեղի

18-19- րդ դարերում գյուղում հաստատված մահմեդականները նախքան հեռանալը, հասցրել էին իսպառ անհետացնել երբեմնի եկեղեցին, և այժմ տեղացիները եկեղեցատեղին մատնանշում են ոչ թե տեղում պահպանված նյութական մշակույթի մնացորդների, այլ պարզապես ըստ ավանդված վկայությունների։ Այնտեղ, որտեղ տեղորոշվում է երբեմնի եկեղեցին, ներկայումս պահպանվել են միայն մի քանի տեղահան և կոտրատված խաչքարեր։

Յավար գյուղատեղի

Գտնվում է գյուղի կենտրոնից ուղիղ գծով 1,2 կմ հյուսիս- արևմուտք։ Տեղում հազիվ նշմարվող տնատեղերից զատէ պահպանվել են միջնադարյան գերեզմանոցի մնացորդները՝ 13-16 դարերի. կանգուն կամ տեղահան, նաև բեկորված մի քանի խաչքարերով։

Իջևանատուն

Գտնվում է Աղնջաձորից 2,2 կմ հյուսիս։ Ունի միանավ հորինվածք, որի կիսաշրջանաձև թաղը ներքուստ պահում են 6 զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարները։ Միակ մուտքը բացված է դեպի հարավ- արևմուտք նայող վաղուց ի վեր փլուզված ճակատից։ Կառուցված է համակ սրբատաշ բազալտ քարով։ Արտաքին չափերն են 23,3 × 10,6 մետր։ Աղոտ լուսավորությունն ապահովել են զույգ երդիկները։ Որմերի պահպանված հատվածները վիմագրեր չեն պարունակում, սակայն շինարարական առանձնահատկությունները հուշում են, որ իջևանատունը կառուցվել է 13-րդ դարի վերջին 14- րդ դարի սկզբին։

Խաչքարերով գերեզմանոց

իջևանատնից ընդամենը 140 մետր հարավ- արևելք հարավարևմտահայաց բլրակողին տարածված միջնադարյան գերեզմանոցում առկա են շուրջ մեկ տասնյակի հասնող գեղաքանդակ, սակայն անարձանագիր խաչքարեր, որոնց ոճական և գեղարվեստական առանձնահատկությունները բնորոշ են 12-14- րդ դարերին։

Կապույտ բերդ

Այս անվամբ հայտնի ժայռազանգվածի վրա, որը գտնվում է գյուղից 3 կմ հյուսիս, համառձայն գյուղաբնակների վկայության, 1960-70- ական թվականներին նշմարվել են պարսպապատերի հիմնահատվածներ, որոնք անցած տասնամյակների ընթացքում շարունակաբար քայքայվելով, իսպառ անհետացել են։

Օրբելյանների իջևանատուն

Գտնվում է Աղնջաձորից ուղիղ գծով 5,4 կմ հյուսիս՝ Վարդենյաց լեռնանցքի հարավային կողմում՝ նրանից 380 մ հեռու և գրեթե 70 մ ցած։ Բաղկացած է միմյանց կից երկու կոռույցներից, որոնցից ավելի ընդարձակն ունի եռանավ բազիլիկ հորինվածք։ Վերջինիս երկլանջ ծածկի ներքո առնված տանիքը ներքուստ պահում են 7 զույգ սյուներին հանգչող թաղակիր կամարները։ Միակ մուտքը բացված է արևելյան ճակատից՝ նույն կողմից կցված միանավ սրահի մեջ, որի հարավային որմում էլ գտնվում է իջևանատան գլխավոր մուտքը՝ արաբերեն շինարարական արձանագրությամբ բարավորով հանդերձ։ Լուսամուտներ չկան, դրանց փոխարեն առկա են այդ խնդիրը կարգավորող 11 երդիկներ։ Վերջիններիցս 3-ը բացված են կենտրոնական, իսկ 4-ական՝ եզրային նավերի թաղերի մեջ, ընդ որում, առաջիններն ունեն ութանիստ բացվածք և հարդարված են ստալակտիտներով, իսկ երկրորդները պարզ քառանկյուն բացվածքներով են և չեն կրում հարդարանքի որևէ տարր։ Սրահի արևմտյան ծայրում առկա են ընդհանուր մակերեսից խուլ որմերով զատված երկու միանման սենյակներ։ Չափերով շատ ավելի սահմանափակ նախասրահի ծածկը ևս երկլանջ է, որը կենտրոնական մասում նույնպես մի երդիկ ունի։ Նախասրահի ներսում՝ արևելյան որմի՝ դեպի թաղ ձգվող կորության երկու շարք քարերի վրա, առկա է հայերեն շինարարական 12 տողանի արձանագրությունը, որը վկայում է իջևանատան 1332 թվական, Օրբելյան իշխանների նախաձեռնությամբ և ջանքերով կառուցված լինելու մասին։

Հասարակական կառույցներ

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Աղնջաձոր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 125, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)