«Հայաստանի ֆուտբոլի առաջնություն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: no:Hajastani Bardzraguwjn chowmb |
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: hr:Armenska Premier liga |
||
Տող 210. | Տող 210. | ||
[[fr:Championnat d'Arménie de football]] |
[[fr:Championnat d'Arménie de football]] |
||
[[he:ליגת העל הארמנית]] |
[[he:ליגת העל הארמנית]] |
||
[[hr:Armenska Premier liga]] |
|||
[[hu:Örmény labdarúgó-bajnokság (első osztály)]] |
[[hu:Örmény labdarúgó-bajnokság (első osztály)]] |
||
[[id:Liga Utama Armenia]] |
[[id:Liga Utama Armenia]] |
01:53, 28 Օգոստոսի 2012-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն | |
Երկիր | Հայաստան |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | 1992 թ. |
Ակումբների քանակ | 8 |
Մակարդակ | 1 |
Ազգային առաջնություններ | Հայաստանի Անկախության Գավաթ Սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Ուլիս ՖԱ |
Ամենատիտղոսավոր թիմ | Փյունիկ ՖԱ (13 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայքէջ |
Ռեկորդներ
Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Գանձասարի» 38-ամյա հարձակվող Արսեն Ավետիսյանն է: Բարձրագույն խմբի 13 առաջնություններում հանդես գալով 4 ակումբներում' Ավետիսյանը խփել է 196 գոլ: Պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով էլ Ավետիսյանի արդյունքը լավագույնն է' 233:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել:
1993թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ' անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում' 2 գոլ): Նա յուրօրինակ ռեկորդակիր է նաև միջին արդյունավետությամբ: 1992-1993 թթ. «Բանանցի» կազմում անցկացրած առաջնության 43 հանդիպումներում նա խփել է 54 գնդակ կամ միջինը մեկ խաղում' 1,25 գոլ:
Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել «Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանը, որը 1992թ. Սևանի «Ախթամարի» դարպասը գրավել է 8 անգամ:
Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի գոլեր է խփել Արսեն Ավետիսյանը: 1992-1998, 2006-2007 թթ. նա «Փյունիկի» կազմում 154 գոլի հեղինակ է դարձել:
Փյունիկցի Ալբերտ Թադևոսյանը 2008թ. առաջնությունում անցկացրած 24 հանդիպումներում էլ, փոխարինման դուրս գալով, 10 գոլի հեղինակ է դարձել:
Հայաստանի առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է: Նա 2002թ.15 տարեկանում «Փյունիկի» կազմում առաջնությունում 2 գոլ է խփել: Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994թ. 42 տարեկանում «Կանազում» 1 գոլի հեղինակ է դարձել:
Առավել հաճախ' 17 անգամ, հեթ-տրիկի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը: Արա Հակոբյանին է պատկանում մեկ մրցաշրջանի լավագույն արդյունքը' 9 հեթ-տրիկ 2003թ., «Բանանցի» կազմում:
Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը, որը 2006թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 24-ը (այդ ընթացքում նա բաց է թողել 5 խաղ)առաջնությունում անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի' խփելով 18 գնդակ: Արա Հակոբյանը 2003թ. «Բանանցի» կազմում առանց ոչ մի խաղ բաց թողնելու անցկացրած 11 անընդմեջ խաղերում դարձել է գոլի հեղինակ' այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ:
Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը, որը 1999թ. բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին:
Առավել հաճախ' 3-ական անգամ, առաջնության լավագույն ռմբարկու են ճանաչվել Արսեն Ավետիսյանն ու Արա Հակոբյանը: Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ' Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը: Ամենատարեցը 18-րդ առաջնության լավագույն ռմբարկու, 35-ամյա Արթուր Քոչարյանն է, որն «Ուլիսի» կազմում 15 գոլ խփեց:
«Փյունիկի» բրազիլացի հարձակվող Մարկոսը միակ լեգեոնականն է, ով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, այն էլ 2 տարի անընդմեջ (2007-2008 թթ., «Արարատում»): Նա Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է' 53 գնդակ: Լեգեոնականների մեջ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն էլ պատկանում է Մարկոսին (2007թ.' 22 գոլ):
Պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղ է անցկացրել 39-ամյա Հովհաննես Թահմազյանը' 540: Նա նաև ռեկորդակիր է բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով' 423:
Լեգեոնականներից բոլորից շատ հանդիպումների է մասնակցել «Իմպուլսի» վրացի կիսապաշտպան Գագա Թբիլաշվիլին: 2005-2009 թթ. հանդես գալով 3 թիմում' Թբիլաշվիլին 130 խաղ է անցկացրել:
Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է' 264:
«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանն անընդմեջ մասնակցել է առաջնության 154 խաղի: Նա նաև յուրօրինակ ռեկորդակիր է անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած խաղերի քանակով' 57 (04.08.1996 - 24.10.1998):
Բարձրագույն խմբի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակիցներն են 15-ամյա Արեն Բաբայանը, Կորյուն Բաբայանը (երկուսն էլ' «Լոռի», 2001թ.), Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը (երկուսն էլ' «Փյունիկ», 2002թ.) և Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ», 2004թ.): Իսկ ահա Ազատ Մանգասարյանը (1994թ., «Զանգեզուր») հանդես է եկել 46 տարեկանում:
ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը 13 անգամ դարձել է մրցանակակիր: Նրա պարգևների հավաքածուն բաղկացած է 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներից:
Առավել հաճախ' 9 անգամ, Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա (2004-2009 թթ.), Վալերի Ալեքսանյանը (2001-2006 թթ.) և Աղվան Մկրտչյանը (2002-2007 թթ.) 6 տարի անընդմեջ դարձել են ՀՀ չեմպիոններ:
Մարզիչներից առավել հաճախ' 10 անգամ, մրցանակակիր թիմ է պատրաստել Անդրանիկ Ադամյանը: Նրա գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել է արծաթե, 2 անգամ' բրոնզե մեդալակիր:
Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Հարություն Աբրահամյանն է, որն առաջնության 214 հանդիպումներից 103-ում գոլ բաց չի թողել:
Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել:
2002թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:
ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի «Փյունիկի» դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա 2008-2009 թթ. առաջնություններում անցկացրած 12 խաղում բաց է թողել 6 գոլ կամ միջինը մեկ խաղում' 0,5 գնդակ[1]:
Չեմպիոններ
Տարի | Չեմպիոն | Արծաթե Մեդալակիր | Բրոնզե Մեդալակիր |
1992 | Շիրակ, ՀՄԸՄ | - | Բանանց |
1993 | Արարատ | Շիրակ | Բանանց |
1994 | Շիրակ | ՀՄԸՄ | Արարատ |
1995 | (Անցումային Մրցաշրջան) | ||
1995-96 | Փյունիկ | Շիրակ | Երևան |
1996-97 | Փյունիկ | Արարատ | Երևան |
1997 | Երևան | Շիրակ | Էրեբունի ՀՄՄ |
1998 | Ցեմենտ | Շիրակ | Երևան |
1999 | Շիրակ | Արարատ | Ցեմենտ |
2000 | Արաքս | Արարատ | Շիրակ |
2001 | Փյունիկ | Զվարթնոց-ՀԱՈՒ | Սպարտակ |
2002 | Փյունիկ | Շիրակ | Բանանց |
2003 | Փյունիկ | Բանանց | Շիրակ |
2004 | Փյունիկ | Միկա | Բանանց |
2005 | Փյունիկ | Միկա | Բանանց |
2006 | Փյունիկ | Բանանց | Միկա |
2007 | Փյունիկ | Բանանց | Միկա |
2008 | Փյունիկ | Արարատ | Գանձասար |
2009 | Փյունիկ | Միկա | Ուլիս |
2010 | Փյունիկ | Բանանց | Ուլիս |
2011 | Ուլիս | Փյունիկ | Գանձասար |
Ռմբարկուներ
Ռմբարկուների պայքարը Հայաստանի առաջնությունում սովորաբար թեժ է լինում, սակայն եղել են տարիներ, երբ ռմբարկուն մրցակցությունից դուրս է եկել: 1993 թ. մրցակցությունից դուրս էր ՀՄԸՄ-ի հարձակվող Արսեն Ավետիսյանը, որն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց' խփելով 39 գնդակ: Նա ևս 2 անգամ դարձավ ամենաարդյունավետը և կրկին առանց լուրջ մրցակցության:[2]
Նույնը վերաբերում է 2001-2002 թթ. լավագույն ռմբարկու Արման Քարամյանին, 2003թ. արդյունավետության բացարձակ ռեկորդի (45 գոլ) հեղինակ Արա Հակոբյանին, 2005թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Նշան Էրզրումյանին և նախորդ երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելիին:[2]
2004թ. բավական հետաքրքիր մրցավեճ էր ծավալվել փյունիկցիներ Էդգար Մանուչարյանի և Գալուստ Պետրոսյանի միջև: Առաջնության ավարտից 4 տուր առաջ Գալուստը գոլերի թիվը հասցրեց 21-ի և մեկնեց արտերկիր: Այդ պահին Մանուչարյանի հաշվին 20 գոլ էր գրանցված, և նա հիանալի հնարավորություն էր ստացել շրջանցելու խաղընկերոջը: Սակայն Էդգարը միայն մեկ գոլ խփեց ու Գալուստ Պետրոսյանի հետ կիսեց լավագույն ռմբարկուի դափնին: ՀՀ առաջնություններում երկրորդ և առայժմ վերջին անգամ լավագույնը ճանաչվեցին երկու ֆուտբոլիստներ:[2]
2006թ. լավագույն ռմբարկուն որոշվեց վերջնագծում ծավալված դրամատիկ պայքարում: Առաջնության ավարտից 3 տուր առաջ ռմբարկուների ցուցակը 18-ական գնդակով գլխավորում էին «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանն ու մրցաշրջանի ընթացքում «Կիլիկիայից» «Արարատ» տեղափոխված Նշան Էրզրումյանը: 26-րդ տուրում Նշանը «Շիրակի» հետ խաղում ֆուտբոլային «պոկերի» հեղինակ դարձավ, ընդ որում' կարող էր նաև 5 գոլ խփել, սակայն խաղասկզբում վրիպել էր 11մ հարվածն իրացնելիս: Հակոբյանն էլ 3 գոլ խփեց «Գանձասարի» դարպասը: Ավարտական երկու խաղերում Էրզրումյանին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա Հակոբյանը վերջին տուրում 4 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը և 25 գնդակով ճանաչվեց լավագույնը:[2]
Տարի | Ռմբարկու | Ակումբ | Գոլ | Խաղ | Միջինը |
---|---|---|---|---|---|
1992 | Վահե Յաղմուրյան | Արարատ | 38 | 29 | 1,31 |
1993 | Անդրանիկ Հովսեփյան | Բանանց | 26 | 25 | 1,04 |
Գեղամ Հովհաննիսյան | ՀՄԸՄ | 26 | 27 | 0,96 | |
1994 | Արսեն Ավետիսյան | ՀՄԸՄ | 39 | 26 | 1,50 |
1995 | Արսեն Ավետիսյան | ՀՄԸՄ | 12 | 10 | 1,20 |
1995-96 | Արա Ադամյան | Շիրակ | 28 | 20 | 1,40 |
1996-97 | Արսեն Ավետիսյան | Փյունիկ | 24 | 21 | 1,14 |
1997 | Արթուր Պետրոսյան | Շիրակ | 18 | 17 | 1,05 |
1998 | Արա Հակոբյան | Դվին | 20 | 20 | 1 |
1999 | Շիրակ Սարիկյան | Ցեմենտ | 21 | 24 | 0,87 |
2000 | Արա Հակոբյան | Արաքս | 21 | 19 | 1,10 |
2001 | Արման Քարամյան | Փյունիկ | 21 | 19 | 1,10 |
2002 | Արման Քարամյան | Փյունիկ | 36 | 21 | 1,71 |
2003 | Արա Հակոբյան | Բանանց | 45 | 24 | 1,87 |
2004 | Էդգար Մանուչարյան | Փյունիկ | 21 | 22 | 0,95 |
Գալուստ Պետրոսյան | Փյունիկ | 21 | 24 | 0,87 | |
2005 | Նշան Էրզրումյան | Կիլիկիա | 18 | 23 | 0,78 |
2006 | Արամ Հակոբյան | Բանանց | 25 | 27 | 0,92 |
2007 | Մարկոս Պիզելլի | Արարատ | 22 | 26 | 0,84 |
2008 | Մարկոս Պիզելլի | Արարատ | 17 | 29 | 0,58 |
2009 | Արթուր Քոչարյան | Ուլիս | 15 | 26 | 0,57 |
2010 | Մարկոս Պիզելլի | Փյունիկ | 15 | - | - |
Գևորգ Ղազարյան | Փյունիկ | 15 | - | - | |
2011 | [[Բրունո Սեզար Կորեա]] | Բանանց | 16 | - | - |
Աղբյուր armsport.am
Աղբյուրներ
- ↑ «ՀՀ առաջնությունների անհատական ռեկորդները». Վերցված է 2010-03-27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Լավագույն ռմբարկուներն ըստ տարիների». Վերցված է 2010-03-27-ին.
|
|