«Կոմպոզիցիա (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: pl:Kompozycja
չ r2.7.3rc2) (Ռոբոտը ավելացնում է․: nn:Komposisjon
Տող 26. Տող 26.
[[ka:კომპოზიცია]]
[[ka:კომპოზიცია]]
[[nl:Compositie]]
[[nl:Compositie]]
[[nn:Komposisjon]]
[[pl:Kompozycja]]
[[pl:Kompozycja]]
[[pt:Composição]]
[[pt:Composição]]

13:54, 27 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Կոմպոզիցիա (լատին․՝ compositio - կազմում, հորինում) — հորինվածք, կառուցվածք։

Օգտագործվում է հետևյալ իմաստներով՝

  • Գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը, որը պայմանավորված է նրա բովանդակությամբ, ինչպես ևբնույթով ու նշանակությամբ։
    • Տարածական արվեստներում կոմպոզիցիան միավորում է գեղարվեստական ձևի կառուցման միջոցները՝ տարածության և ծավալի իրական կամ պատրանքային ձևակազմում, սիմետրիա և ասիմետրիա, մասշտաբ, ռիթմ և համաչափություն, նրբերանգ և հակադրություն, հեռանկար, խմբավորում, գունային լուծում և այլն։
    • Գրականության մեջ կոմպոզիցիան գրական ստեղծագործությունների բոլոր բաղադրամասերի կառուցվածքը, խմբավորումը, դասավորությունն ու փոխադարձ կապն է։
    • Երաժշտական կոմպոզիցիան լայն առումով երաժշտական ստեղծագործությունն է, որպես ամբողջական դինամիկ երևույթ։
  • Կոմպոզիցիա կոչվում է նաև երաժշտական, գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական ստեղծագործության, կոմպոզիտորի կամ նկարչի, քանդակագործի ստեղծագործության վերջնական արդյունքը։
  • Կոմպոզիցիա է նաև արվեստների տարբեր տեսակներ միավորող գեղարվեստական բարդ ստեղծագործություն (գրական-երաժշտական կոմպոզիցիա)։
  • Երաժշտական ուսումնական հատուկ առարկա՝ երաժշտական ստեղծագործություն, որի ուսուցումը սերտորեն կապված է երաժշտա-տեսական մյուս առարկաների՝ ներդաշնակագիտության, պոլիֆոնիայի, գործիքավորման, երաժշտական երկերի վերլուծական ուսումնասիմանը։
  • Շախմատային կոմպոզիցիա - շախմատային խնդիրների և էտյուդների կազմումը։
  • Կոմպազիցիա (մաթեմատիկական) - մաթեմատիկայում , այնպիսի գործողության ընդհանուր անվանումը, որը a և b տարրերից կազմում է երրորդ տարրը c=a*b։