«Տիգրան Դևոյանց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Replacing Db_Tro1.jpg with File:Դրաստամատ_Կանայան_(Դրո)_-_Drastamat_Kanayan_(Dro).jpg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name)).
Տող 11. Տող 11.
[[Պատկեր:Image from page 115 of "Persia past and present; a book of travel and research, with more than two hundred illustrations and a map" (1906) (14595495180).jpg|ձախից|մինի|220x220փքս|Թավրիզը 1906 թվականին]]
[[Պատկեր:Image from page 115 of "Persia past and present; a book of travel and research, with more than two hundred illustrations and a map" (1906) (14595495180).jpg|ձախից|մինի|220x220փքս|Թավրիզը 1906 թվականին]]
[[1906]] թվականին նա փորձում է ընդունվել Թիֆլիսի առևտրական դպրոցը, բայց հանդիպելով տեղի ղեկավարության անձնական վատ վերաբերմունքը, վերադառնում է Երևան ու ավարտում տեղի գիմնազիայի 8-րդ դասարանը։ Այնուհետև հանձնում է քննություններն ու սովորում է Տոմսկի համալսարանի լեռնային ճարտարագիտության բաժնում՝ ստանալով մանկավարժի մասնագիտություն։ 1907-1912 թվականներին հեղափոխականների հետապնդումների ժամանակ բանտակրվում է նաև նա, սակայն հոր երաշխավորությամբ ազատ է արձակում, վերադառնում Երևան ու զբաղվում դասավանդմամբ։ Սակայն մեկ ու կես տարի անց կրկին ձերբակալվում է ու տեղափոխվում ռուսական բանտ։ Դևոյանցը փախչում է բանտից, որոշ ժամանակ բնակվում է [[Դրաստամատ Կանայան|Դրոյի]] մոտ, սակայն հետո [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] գործուն մասնակցությամբ տեղափոխվում է [[Թավրիզ]]։ Այստեղ հայկական կենտրոնական դպրոցում նա դասավանդում է ռուսաց լեզու, երկրաչափություն ու հանրահաշիվ, ունենում է մեծ մասնակցություն [[Թավրիզ]]ի, [[Սալմաստ]]ի, [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիայի]] ու [[Խոյ (քաղաք)|Խոյի]] ՀՅԴ կազմակերպությունների գործունեությանը։ Շուրջ 9 տարի հեռակա թղթակցում է [[Քրիստափոր Վերմիշյան|Քրիստափոր Վերմիշևի]]՝ Բաքվում լույս տեսնող «Բագու» ու «Կավկազսկիյ տելեգրաֆ» թերթերին՝ Տիգր, Դեվո, Օմեգա ու Աշոտ կեղծանուններով։ Ալֆա ծածկանունով թղթակցում է սոցիալիստ-հեղափոխականների «Զնամյա տրուդա» ու Թավրիզի «Առավոտ» թերթերին<ref name=":0" />։
[[1906]] թվականին նա փորձում է ընդունվել Թիֆլիսի առևտրական դպրոցը, բայց հանդիպելով տեղի ղեկավարության անձնական վատ վերաբերմունքը, վերադառնում է Երևան ու ավարտում տեղի գիմնազիայի 8-րդ դասարանը։ Այնուհետև հանձնում է քննություններն ու սովորում է Տոմսկի համալսարանի լեռնային ճարտարագիտության բաժնում՝ ստանալով մանկավարժի մասնագիտություն։ 1907-1912 թվականներին հեղափոխականների հետապնդումների ժամանակ բանտակրվում է նաև նա, սակայն հոր երաշխավորությամբ ազատ է արձակում, վերադառնում Երևան ու զբաղվում դասավանդմամբ։ Սակայն մեկ ու կես տարի անց կրկին ձերբակալվում է ու տեղափոխվում ռուսական բանտ։ Դևոյանցը փախչում է բանտից, որոշ ժամանակ բնակվում է [[Դրաստամատ Կանայան|Դրոյի]] մոտ, սակայն հետո [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] գործուն մասնակցությամբ տեղափոխվում է [[Թավրիզ]]։ Այստեղ հայկական կենտրոնական դպրոցում նա դասավանդում է ռուսաց լեզու, երկրաչափություն ու հանրահաշիվ, ունենում է մեծ մասնակցություն [[Թավրիզ]]ի, [[Սալմաստ]]ի, [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիայի]] ու [[Խոյ (քաղաք)|Խոյի]] ՀՅԴ կազմակերպությունների գործունեությանը։ Շուրջ 9 տարի հեռակա թղթակցում է [[Քրիստափոր Վերմիշյան|Քրիստափոր Վերմիշևի]]՝ Բաքվում լույս տեսնող «Բագու» ու «Կավկազսկիյ տելեգրաֆ» թերթերին՝ Տիգր, Դեվո, Օմեգա ու Աշոտ կեղծանուններով։ Ալֆա ծածկանունով թղթակցում է սոցիալիստ-հեղափոխականների «Զնամյա տրուդա» ու Թավրիզի «Առավոտ» թերթերին<ref name=":0" />։
[[Պատկեր:Db Tro1.jpg|մինի|142x142փքս|[[Դրաստամատ Կանայան]]]]
[[Պատկեր:Դրաստամատ Կանայան (Դրո) - Drastamat Kanayan (Dro).jpg|մինի|142x142փքս|[[Դրաստամատ Կանայան]]]]
1913 թվականին Պարսկաստանում ներքին անկայուն վիճակից ելնելով նա մի շարք ընկերների հետ մեկնում են [[Աղթամար կղզի|Ախթամար կղզի]], այնտեղից [[Բայազետ]]ով [[Էրզրում]], իսկ այնուհետև [[Սամսուն]] ու [[Կոստանդնուպոլիս|Կոնստանդնուպոլիս]]։ Ճանապարհին նա ձեռք է բերում տարբեր կեղծ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս թաքցնել ինքնությունը։ Ճանապարհի մի մասը նրանց ուղեկցում է [[Դրաստամատ Կանայան|Դրոն]], ում տեղի քրդերը մեծ պատվով էին ընդունում։ [[1913]] թվականին նա Աշոտ Հովսեփյան կեղծանունով բնակվում է Պոլիսում, իսկ սեպտեմբերին մեկնում է [[Օրդու]] քաղաք ու ստանձնում երկու հայկական դպրոցներին տնօրենի պաշտոնը։
1913 թվականին Պարսկաստանում ներքին անկայուն վիճակից ելնելով նա մի շարք ընկերների հետ մեկնում են [[Աղթամար կղզի|Ախթամար կղզի]], այնտեղից [[Բայազետ]]ով [[Էրզրում]], իսկ այնուհետև [[Սամսուն]] ու [[Կոստանդնուպոլիս|Կոնստանդնուպոլիս]]։ Ճանապարհին նա ձեռք է բերում տարբեր կեղծ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս թաքցնել ինքնությունը։ Ճանապարհի մի մասը նրանց ուղեկցում է [[Դրաստամատ Կանայան|Դրոն]], ում տեղի քրդերը մեծ պատվով էին ընդունում։ [[1913]] թվականին նա Աշոտ Հովսեփյան կեղծանունով բնակվում է Պոլիսում, իսկ սեպտեմբերին մեկնում է [[Օրդու]] քաղաք ու ստանձնում երկու հայկական դպրոցներին տնօրենի պաշտոնը։



18:10, 2 հունվարի 2022-ի տարբերակ

Տիգրան Դևոյանց
Դիմանկար
Ծնվել է1894
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1962
Մահվան վայրԲելգիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհետախույզ
 Tigran Devoyants Վիքիպահեստում

Տիգրան Թադևոսի Դևոյանց՝ (1894, Երևան, Ռուսական կայսրություն - 1962, Բելգիա), հայ հետախույզ, Թուրքիայում հայական ծավալուն հետախուզական ցանցի հիմնադիր։

Վաղ տարիներն ու մասնակցությունը հայ-թաթարական բախումներին

Տիգրան Դևոյանցը ծնվել է 1894 թվականին Երևանում բազմանդամ ընտանիքում․ նա ունեցել է չորս եղբայր ու երեք քույր։ 1903 թվականին ընդունվել է Երևանի ռուսական վարժարան։ Հայկական դպրոցների փակման ու Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման որոշման դեմ ցույցերին մասնակցելու համար դուրս է մնացել վարժարան 3-րդ դասարանից ու փախել Թիֆլիս։ Նրա փոխարենը ձերբակալվել է նրա ավագ եղբայր Հակոբը, ով մեկ ու կես ամիս բանտարկությունից հետո 5000 ռուբլի կաշառքի դիմաց ազատ է արձակվել[1]։

Ստեփան Զորյան (Ռոստոմ)
Նիկոլ Դուման

1905 թվականի հայ-թաթարական բախումների ընթացքում՝ նոյեմբերի 22-23-ին նա՝ լինելով 15 տարեկան պատանի, կազմակերպել է մաուզերներով զինված երիտասարդների մի խումբ, որը գործել է Թիֆլիսի Շեյթան Բազարի տարածքում՝ գործելով Ռոստոմի հրահանգներով։ Նա իր 12 հոգանոց խմբով անցնում էր քաղաքով ու պարսկահպատակ թուրքերին բռնում ու հանձնում էին Պարսկաստանի դեսպանատուն։ Ի տարբերություն Բաքվի ու Նախիջևանի, որտեղ հայերը կորոտածի ենթարկվեցին, Թիֆլիսում հաջողվեց հայերին պաշտպանել, իսկ Բորչալուից եկած բազմաթիվ զինված թուրքեր սպանվեցին։ Այս դեպքերից հետո Դևոյանցը վերադարձավ Երևան[2]։ Այստեղ վարժարանի այլ սաների հետ միասին, որոնց թվում են Սեդրակ Ջալալյանը, Դրաստամատ Կանայանը, Սմբատ Եղիազարյանը, ստեղծում են Հայ Երիտասարդաց Միություն, որը հետագայում Սեդրակ Ջալալյանի ու Նիկոլ Դումանի գլխավորությամբ դարձավ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն՝ հայտնի նաև Փոթորիկ կամ Բորեաս անունով՝ ի պատիվ Ալագյազից փչող Բորյազ քամու, որը ճանապարհին քանդում է ամեն ինչ[3]։ Ինքը Դևոյանցը ղեկավարում էր Դոկտորսկայա փողոցի (այժմ Թումանյանի փողոց) ինքնապաշտպանությունը։ Լավ կազմակերպվածության արդյունքում թուրքերը անհնարին համարեցին հարձակումը հայաբնակ թաղամասերի վրա ու կնքվեց զինադադար ազդեցիկ մոլլաների ու հայ հոգևորականների միջև[1]։

Դաշնակցության դեմ հետապնդումներն ու փախուստը Ռուսահայաստանից

Թավրիզը 1906 թվականին

1906 թվականին նա փորձում է ընդունվել Թիֆլիսի առևտրական դպրոցը, բայց հանդիպելով տեղի ղեկավարության անձնական վատ վերաբերմունքը, վերադառնում է Երևան ու ավարտում տեղի գիմնազիայի 8-րդ դասարանը։ Այնուհետև հանձնում է քննություններն ու սովորում է Տոմսկի համալսարանի լեռնային ճարտարագիտության բաժնում՝ ստանալով մանկավարժի մասնագիտություն։ 1907-1912 թվականներին հեղափոխականների հետապնդումների ժամանակ բանտակրվում է նաև նա, սակայն հոր երաշխավորությամբ ազատ է արձակում, վերադառնում Երևան ու զբաղվում դասավանդմամբ։ Սակայն մեկ ու կես տարի անց կրկին ձերբակալվում է ու տեղափոխվում ռուսական բանտ։ Դևոյանցը փախչում է բանտից, որոշ ժամանակ բնակվում է Դրոյի մոտ, սակայն հետո ՀՅԴ գործուն մասնակցությամբ տեղափոխվում է Թավրիզ։ Այստեղ հայկական կենտրոնական դպրոցում նա դասավանդում է ռուսաց լեզու, երկրաչափություն ու հանրահաշիվ, ունենում է մեծ մասնակցություն Թավրիզի, Սալմաստի, Ուրմիայի ու Խոյի ՀՅԴ կազմակերպությունների գործունեությանը։ Շուրջ 9 տարի հեռակա թղթակցում է Քրիստափոր Վերմիշևի՝ Բաքվում լույս տեսնող «Բագու» ու «Կավկազսկիյ տելեգրաֆ» թերթերին՝ Տիգր, Դեվո, Օմեգա ու Աշոտ կեղծանուններով։ Ալֆա ծածկանունով թղթակցում է սոցիալիստ-հեղափոխականների «Զնամյա տրուդա» ու Թավրիզի «Առավոտ» թերթերին[1]։

Դրաստամատ Կանայան

1913 թվականին Պարսկաստանում ներքին անկայուն վիճակից ելնելով նա մի շարք ընկերների հետ մեկնում են Ախթամար կղզի, այնտեղից Բայազետով Էրզրում, իսկ այնուհետև Սամսուն ու Կոնստանդնուպոլիս։ Ճանապարհին նա ձեռք է բերում տարբեր կեղծ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս թաքցնել ինքնությունը։ Ճանապարհի մի մասը նրանց ուղեկցում է Դրոն, ում տեղի քրդերը մեծ պատվով էին ընդունում։ 1913 թվականին նա Աշոտ Հովսեփյան կեղծանունով բնակվում է Պոլիսում, իսկ սեպտեմբերին մեկնում է Օրդու քաղաք ու ստանձնում երկու հայկական դպրոցներին տնօրենի պաշտոնը։

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին աշխարհամարտի մեկնարկից հետո նա որպես թուրքահպատակ պետք է զորակոչվեր Օսմանյան բանակ՝ ունենալով արդեն այլ՝ Ղահրաման Աբրահամյան կեղծանուն, սակայն դիմում է Բաթումի ու ստանում պարսկահպատակի անձնագիր։ Դրանով նա դիմում է Պոլիսում ռուսական հյուպատոս Մաքսիմովին, ում հետ մտերմանում են ու ով ամեն ինչով օգնում է Դևոյանցին։ Դևոյանցն եէ աջակցում է, երբ 1917 թվականին Մաքսիմովը ձերբակալվում է Օսմանյան բանակի կողմից[4]։

Հետագայում նա մեծածավալ հետախուզական աշխատանք է իրականացնում՝ թուրքական բանակի մասին տվյալներ հայթայթելով։ Նա գրում է, որ մի անգամ Բաթումի ճանապարհին հանդիպում է Պոլսից Սամսուն գնացող թուրքական զինվորների, որոնց հետո շփվում ու գերարժեքավոր տվյալներ է ձեռք բերում օսմանյան զորակոչի մասին։ Իր բոլոր նոթերը Մակու-Թավրիզ-Վան-Բայազետ-Էրզրում-Տրապիզոն-Պոլիս ճանապարհրորդությունների մասին նա հանձնում է ռուսական բանակին Բաթումում։ Ռուս խորհրդարանի պատգամավոր Միքայել Պապաջանովի միջնորդությամբ նրան Ռուսաստանում ներում է շնորհվում։ Դևոյանցին չի հաջողվում ընդունվել Թիֆլիսի զինվորական դպրոց, կրկին հանդիպում է Դրոյին ու մաս կազմում նրա հարյուրյակին՝ նվեր ստանալով վերջինիցս սպիտակ ձի՝ Զեմլյակ անունով[1]։

Հետոխուզական ցանկցի հիմնում

Պյոտր Օգանովսկի

Պյոտր Օգանովսկու (Պետրոս Օհանյանի) գլխավորությամբ Իգդիրում զորամասի կազմավորումից հետո ստեղծվում է նաև Հայկական շտաբ, ռուսական չորրորդ կորպուսի հետ հարաբերությունների պատասխանատուն եղել է Տիգրան Դևոյանցը։ Նա շփվում էր օրական հարյուրավոր գաղթականների հետ, որոնցից ստանում էր տեղեկություններ օսմանյան բանակի դասավորության ու տեղաշարժերի մասին։ Տվյալները նա փոխանցում էր ռուսական շտաբ, իսկ պատճեն ՀՅԴ բյուրո ու Հայոց ազգային խորհրդին[5]։ Նա տվյալներ էր փոխանցում նաև Օգանովսկու հետախուզության բաժնի պետ ազգությամբ լատիշ կապիտան Վլադիմիր Օզոլին, ում ջանքերի շնորհիվ կազմավորվում է սպաների 50 հոգանոց դպրոց, ինչպես նաև Քանաքեռում սպաների ու կամավորական խմբերի պատրաստման դպրոց։ Դևոյանցը ստեղծում է ծավալուն հետախուզական ցանց, որի տվյալների կարևորությունը հաստատում են թե գեներալ Եվգենի Մասլովսկին, թե ինքը Կովկասյան ճակատի հրամանատար Նիկոլայ Յուդենիչը։

Վլադիմիր Օզոլ
Օսմանյան բանակում ծառայող քրդական հեծելազորը Առաջին համաշխարհայինի տարիներին

Շտաբի հանձնարարությամբ մի անգամ Դևոյանցը հավաքել է տեղեկություններ Տամբատի գավառի քրդական ջոկատների, քանակի, ցեղապետերի մասին, գծել է տեղանքի մանրամասն քարտեզ։ Այդ տեղեկություններով հաջողվել է ձերբակալել ցեղապետերին, իսկ զինյալներին քշել դեպի Օսմանյան կայսրության խորքը։ Գավառը գրավելուց հետո Դևոյանցին շնորհվել է առաջին զինվորական՝ պրապորշչիկ[6] կոչումը[4]։

Դրանից հետո Կովկասյան ռազմաճակատի հետախուզության պետ Դանիիլ Դրացենկոն դիմում է հայկական շտաբին՝ Դևոյանցին իր ենթակայության տակ տեղափոխելու համար։ ՀՅԴ բյուրոն ու շտաբը չեն առարկում ու տեղափոխում են Դևոյանցին Վանի-Մուշի շրջանում աշխատելու համար։ Դևոյանցը բազմաթիվ տեղեկություններ է հավաքում հայերի կոտորածներ իրականացրած քուրդ բեկերի վերաբերյալ։ Դրանցից մի խումբ՝ թվով 800 քուրդ զինյալ, ովքեր մինչ այդ ջարդեր են իրականացրել Մուշում ու Բիթլիսում, իմանալով ռուսական բանակի առաջխաղացման մասին թաքնվել էին Մանազկերտի մոտ Ադա գյուղում։ Դևոյանցի տեղեկությունների օգնությանբ ռուսական գնդապետ Կարլեցկու զորքերը գտնում են այդ զինյալներին ու ռազմական կանոններով պատժում։ Մեկ այլ քրդական խումբ էլ, որոնք կոտորել էին Վանա լճի հյուսիսում հայկական գյուղերի բնակչությանը, ձերբակալվում են 372 բեկերի՝ ըստ Դևոյանցի կազմած ցուցակների, տարվում են Եփրատի մոտ գտնվող Օխչիան գյուղի մոտակայքում մինչ այդ 20 հայ երիտասարդների կողմից փորված փոսի մոտ, այնուհետև սպանվում ու թաղվում են այդտեղ[7]։

Դևոյանցի դեմ մեղադրանքները

Ռուսական զորքերը Վանում, 1915

Մանազկերտը ու Վանը գրավելուց հետո 1915 թվականի հուլիսի 11-ից սկսած ռուսական բանակն անսպասելի կերպով հետ նահանջեց ու չշարունակեց առաջխաղացումը։ Մեղադրանքներ ուղղվեցին Դևոյանցի հասցեին, թե իրբ նա սխալ տեղեկությունն է տրամադրել ռուսներին։ Լուրերը հասնում են Ռոստոմին ու Արամ Մանուկյանին, ովքեր շտապ Կարո Սասունիին գործուղում են ռազմաճակատ՝ հետաքննելու Դևոյանցի գործողությունները։ 1919 թվականին Դևոյանցը ասել է, որ այդ օրերին տեղյակ չի եղել, որ իրեն քննելու համար էր ժամանել Սասունու խումբը։ Դևոյանցին մեղադրում էին, թե նա եզրակացրել էր, որ թուրքերը մոտ 70 հազարանոց զորքով առաջ էին գալիս, մինչ դեռ դրանց թիվը իբր չէր անցնում 30 հազարը։

Աբդուլքերիմ փաշա

Իրականում Օսմանյան բանակի 11 դիվիզիաներից ու 89 գումարտակից բաղկացած մեծ խմբավորում էր առաջ գալիս Աբդուլքերիմ փաշայի հրամանատարությամբ, որի նպատակն էր ճեղքել ռուսական պաշտպանությունը Կոփ, Կարմունջ, Նազիկ գյոլ բնագծից (Վանա լճի արևմտյան կողմից, Մուշից հյուսիս) և հիմնական ուղղություն վերցնելով դեպի Ալաշկերտի հովիտը, գրավել Մանազկերտը, Ալաշկերտը, Կաղզվանը, շարժվելով դեպի Իգդիր-Երևան-Դիլիջան-Ղազախ-Թիֆլիս կամ Ելիզավետպոլ։ Դրանով իսկ Էնվեր փաշան մտադրված էր նաև իրականացնել 1914 թվականի Սարիղամիշի տապալված գրավումը։ Իսկ ռուսական բանակը 4 զորաջոկատներից բաղկացած տեղակայված էր Վանից Դայար՝ նոսրացած ու ձգված շուջ 400 կիլոմետրով։ Ըստ մասնագետների՝ թուրքերը միասնական բռունցք դառած կարող էին այդ պաշտպանությունը ցանկացած տեղում ճեղքել[8]։

Ամեն դեպքում այս երկու շաբաթով նահանջը քննադատվեց բազմաթիվ ռազմական գործիչների ու պատմաբանների կողմից, որոնց թվում են Թովմաս Նազարբեկյանը, Անդրանիկը, Արամ Մանուկյանը, պատմաբաններ Լեոն, Աշոտ Հարությունյանը, և այլք։

1917 թվականին ռուսական բանակի կողմից Էրզրումի գրավումից հետո Դևոյանցին տեղափոխում են Էրզրումի շտաբ ու շնորհում է Սուրբ Աննա «Քաջության համար» շքանշան։

Կարո Սասունի

1917 թվականի աշնանը Թիֆլիսի առաջնորդարանի մեծ դահլիճում Հայոց ազգային համախորհրդակցության օրերին Անդրանիկ Օզանյանը մատնացույց է անում Տիգրան Դևոյանցին ու հարցնում՝ արդյոք իր տեղեկությունը, որ տրամադրել էր գեներալ Օգանովսկուն կեղծ չէր, ինչից հետո ռուսական նահանջի արդյունքում տասնյակ հազարավոր հայեր տեղահան եղան ու հետագայում մահացան։ Դևոյանցը չլինելով պատգամավոր իր դասընկեր Դրաստամատ Կանայանի միջոցով ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով Անդրանիկի մեղադրանքները, ինչից հետո ժողովը համարել է հարցը փակված[9]։ Սրանից էլ հետո Դևոյանցը Հորիզոն թերթի 1917 թվականի նոյեմբերի 16-ի համարում հրապարակում է մի ծավալուն հոդված, որտեղ նշում է, որ գեներալ Օգանովսկին պետք է ապահոված լիներ աջ թևը Մանազկերտ-Խնուս գծի վրա մինչև Մուշի կողմ շարժվելը[10]։

Դևոյանցի դեմ մեղադրանքները կրկին անգամ առաջ են գալիս 1919 թվականին, երբ նոյեմբերին Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը հարցը դնում է դատական ատյանի դիմաց։ Նրա դեմ ցուցմունքներ են տալիս Տիգրան Գավասյանը, Տիգրան Ավետիսյանը, Կարո Սասունին, Մովսես Պետրոսյանը։ Սասունին մասնավորապես նշում է, որ 1) նահանջը տեղի էր ունեցել Դևոյանի սխալ կամ սուտ տվյալների հիման վրա, 2) ու որ կասկածներ կային, որ Դևոյանցը այդ նահանջը սարքել է՝ ծածկելու համար այդ ժամանակի իր արած զեղծումները։ Դևոյանցը մանրամասն ներկայացնում է հակափաստարկներ, ու դատարանը պարտադրում է նրան իր փաստերը գրավոր կերպով ներկայացնի հաջորդ լսման ժամանակ՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։ Սակայն 1920 թվականի փետրվարի 12-ի ու մի քանի գալիք նիստենրին նրա ցուցմունքները չեն քննվում, քանի որ իր դեմ խոսողների թվին են միանում Նիկոլ Աղբալյանը, Ղևորգ Ղազարյանը, Վահան Փափազյանը, Ալեքսանդր Շարաֆյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, կապիտան Հակոբյանը ու պոռուչիկ Դավթյանը։ Խոսում է նաև Սիմոն Վրացյանը, ով ի տարբերություն այլոց չի մեղադրել Դևոյանցին՝ պնդելով, որ ճշգրիտ ասելու փաստեր չկան։ Փաստարկների ոչ լիաժեքության ու կատարյալ խառնաշփոթի արդյունքում դատական ատյանը որևէ որոշում այդպես էլ չի կայացնում։

1915 թվականի ռուսական նահանջին հաջորդող իրադարձությունները

Գեներալ Կալիտինը ու շտաբի պետ Լաստոչկինը Կովկասյան ռազմաճակատում

1916-1917 թվականներին Տիգրան Դևոյանցը աշխատել է Երզնկայի ճակատում տեղաբաշխված գեներալ Կալիտինի գլխավորած 2-րդ կորպուսի հետախուզական բաժնում, հետագայում զբաղեցնելով հակահետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնը։ Կալիտինը՝ ծագումով թաթար, մի շարք նշանակումներ է անում Երզնկայում, այդ թվում քաղաքագլուխ, ոստիկանապետ ու շատ այլ պաշտոնների նշանակել է բացահայտ թուրքական գործակալներին։ Տարածաշրջանում ազատորեն գործում էր ազդեցիկ օսմանյան լրտեսական ցանց։ Դևոյանցի ու ՀՅԴ կողմից գործուղված Սեբաստացի Մուրադի ու Սեպուհի հետ միասին կազմում են շուրջ 800 հոգուց բաղկացած ցանկ՝ օսմանյան գործակալների՝ դրանց թվում նաև բազմաթիվ վրացիներ։ Ձերբակալվելուց ու Թիֆլիսի Մետեխի բանտ տեղափոխվելուց հետո համենայն դեպս նրանք, ում գործերով զբաղվում էին այնտեղ 65 քննիչ, որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։

Սեբաստացի Մուրադը Երզնկայում՝ 1916 թվականին

Էրզրումում Դևոյանցը կազմում է թուրք պարագլուխների ցանկ, որոնք մեղադրվում են հայերի կոտորածի մեջ։ Դրանց թվում Գեոնուզ Օղլու Ալի էֆենդի, Պուղչի, Մազար Արշալի Մեվլուդ, Գանդո Զադե և ուրիշներ, ովքեր ձերբակալվում ու կախահան են հանվում։ Կախահան են հանվում նաև 11 այլ ազդեցիկ բարձրաաստիճան թուրքեր, իսկ բազմաթիվ այլոք աքսորվում են՝ ներառյալ կեղծ փաստաթղթեր բաժանող մի շարք հանցագործներ։

Դևոյանցը, Մուրադն ու Սեպուհը մեծ ջանքեր են գործադրում քրդերի հետ բարիդրացիական կապեր հաստատելու համար՝ դրանով իսկ ապահովելով բազմաթիվ հայերի վերադարձը գերությունից։ Սակայն վիճակն ապակայունանում է 1917 թվականի հեղափոխություններից հետո։ Թուրքերը հարձակվում են Եզրնկայի վրա՝ ստանալով տեղի քրդերի ու այլ մահմեդականների աջակցությունը։

Գեներալ Իլյա Օդիշելիձե

1918 թվականի ապրիլի 25-ին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո դատարկվում է Կարսի մարզը։ Դևոյանցը ստանում է վրացի առաջնորդների ու հրամանատարների լրտեսության փաստեր ի օգուտ Գերմանիայի։ Դրանց թվում Ակակի Չխենկելին էր ու գեներալ-լեյտենանտ Իլյա Օդիշելիձեն էին։ Վերջինիս գաղտնի նամակները ուղղված թուրք Վեհիբ փաշային Դևոյանցին հաջողվում է բռնել։ Օդիշելիձեն հայտնում էր, որ ռուսները շուտով լքելու են ճակատը ու հավաստիացնում էր փաշային իր դրական վերաբերմունքի մասին։ Նա նաև խորհուրդ է տալիս Բայբուրդի սննդի պաշարները բռնագրավել ու բաշխել թուրքերի շրջանում։ Նամակների բովանդակության մասին Դևոյանցը տեղեկացրել է Օդիշելիձեի վերադաս գեներալ-լեյտենանտ Եվգենի Վիշինսկուն։ Օդիշելիձեն նաև մի քանի անգամ կասեցրել է թաթար բարեգործական կազմակերպության գրասենյակների խուզարկումը՝ միություն, որը ղեկավարում էր Մուսավաթական Սեիդովը ու փաստացի իրականացնում էր լրտեսական գործառույթ բարեգործության շղարշի տակ։ Ամեն անգամ գործողությունը արգելափակվում էր Օդիշելիձեի բերած բացատրությամբ, թե իբր իր վերադասները իր հետ համակարծիք են[1]։

Բանտարկությունը Վրաստանում

Մետեխի բանտը, լուսանկարված 1909-1914 թվականներին

Տիգրան Դևոյանցի հետ կապվել է հայկական բանակի գեներալ Հովսեփ Քիշմիշյանը, ով տեղեկացրել է, որ հնարավոր է պատերազմ վրացիների հետ, հետևաբար անհրաժեշտ է տեղեկատվություն վրացական զորքերի մասին։ Դևոյանցը իր ցանցի օգնությամբ տվյալներ է փոխանցել Հայաստան, սակայն դրանից հետո 1918 թվականի մայիսյան ճակատամարտերի օրերին նրան ձերբակալում են Վրաստանի Սամտրեդիա կայանում ու տեղափոխում Թիֆլիսի Մետեխի բանտ։ 1918 թվականի դեկտեմբերին նա դատապարտվում է 12 տարվա տաժանակիր աշխատանքների։ Նրա համար գրություններ են ուղարկում բրիտանական բանակի ներկայացուցչությունից։ 1919 թվականի մարտի 1-ով թվագրված զեկուցագիր է ուղարկվում ռազմական նախարար Հովհաննես Հախվերդյանի ու գլխավոր շտաբի պետ Միխայիլ Զինկևիչի կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրական Տիրգնյանին, որով կոչ էր արվում դիմել Վրաստանի ԱԳՆ-ին Դևոյանցիին ազատ արձակելու համար։ Դիմել է նաև Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայցուցիչ Լևոն Եվանգուլյանը։ Նամակները կամ մնում էին անպատասխան, կամ բացատրվում էր, թե գործը դեռ քննության փուլում է ու ոչինչ անել հնարավոր չէ։ Արդյունքում օգնում է Դևոյանցի բազմաթիվ սիրեցյալներից մեկը Ասյա անունով, ով կաշառում է բանտի պաշտոնյաների, կազմակերպում է նրա փախուստը բանտից։ Նրան տալիս են կեղծ փաստաթղթեր Երևանցի Արամ Ստեփանյան անունով, արհեստով՝ հյուսն, ու մաշված բանվորի շորերով լուսադեմին Հավլաբարից լուսադեմին հասցնում են Նավթլուղ, որտեղից մեկնող գնացքով ճանապարհում Երևան։ Վրաստանի պաշտոնական թերթը լույս է տեսել «Կեցցե Դևոյանցը» հոդվածող, որտեղ քնանդատում էին պաշտոնյաներին նման կարևոր բանտարկյալի բանտում պահել չկարողանալու համար։ Այս դեպքից հետո աշխատանքից ազատում են բանտապետը, գործը վարող քննիչն ու դատախազը։

Հայաստանի երկրորդ ռազմական նախարար Քրիստափոր Արարատյան

Երևանում Դևոյանցին ընդունում է ռազմական նորանշանակ նախարար Քրիստափոր Արարատյանը, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդը, ով համբուրելով իր սուրը՝ նվիրում է Տիգրան Դևոյանցին։

Աշխատանքը Արևմտահայաստանում

Հայաստանի վերադառնալուց օրեր անց՝ 1919 թվականի մայիսի 24-ին նա գնդապետ Շնեուրի հետ գործուղվում է Թուրքիա։ Վերջինս վերադառնում է՝ թողնելով Դևոյանցին հետախուզական գործունեություն իրականացնելու։ Այստեղ նրա հետ կապի են դուրս գալիս դաշնակից պետություններից մեկի ներկայացուցիչը, ով առաջարկում է Դևոյանցին կազմակերպել իրենց հետախուզությունը։ Դրան Դևոյանցը համաձայնվում է այն պայմանով, որ տվյալները կուղարկի նաև Հայաստան[11]։

1919 թվականի հուլիսի 18-ին Ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանի հրամանով Տիգրան Դևոյանցին շնորհվում է կապիտանի կոչում[11]։

Գեներալ Գաբրիել Ղորղանյան
Կոնստանդնուպոլիսը 1920 թվականին

Մի քանի ամսվա ընթացքում Դևոյանցը կազմակերպում է հետախուզական ցանց, որի անդամները ամեն օր փոխանցում էին տվյալներ երկրի բոլոր ծայրերից, որոնք հեռագրվում էին Պոլսի գլխավոր շտաբ, իսկ այնտեղից իրեն։ Դևոյանցը ամեն օր զեկուցում էր իր վերադաս գեներալ Գաբրիել Ղորղանյանին, ով այդ օրերին Փարիզի կոնֆերանսի մասնակիցների թվում էր, օպերատիվ իրավիճակը երկրում, թուրքական ու քրդական ստորաբաժանումների դիրքավորումների, առանձին կուսակցությունների անդամների գործունեության, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գործողությունների և այլն։ Նա գրում էր, որ ցանցը անխաթան աշխատում է, բայց անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց սղության պատճառով նա ստիպված է գրեթե չքավորի կյանք վարել, պարտքերի մեջ է։ Միայն հոկտեմբերի ամսին է նա ստացել պահանջված գումարը, բայց մնացած ամիսներին վիճակը սոսկալի էր[11]։

1919 թվականի դեկտեմբերին նրա մոտ է ժամանում Ղորղանյանի օգնական պորուչիկ Խան-Կոտուրսկին, ով հայտնում է, որ նախարարությունում ազգայնականացում է տեղի ունեցել, այն է որ ռուսական սպաներին փոխարինում են հայալեզու զինվորականները։ Գեներալ Նազարբեկյանը, Հախվերդյանը և շատ ուրիշներ հրաժարականների դիմումներ են ներկայացրել։ Խան-Կոտուրսկու հետ զրույցի արդյունքում պարզ է դառնում նաև, որ ամեն օր ուղարկվող տվյալները թուրքական զորքերի տեղաշարժերի, նախկինում հայերով բնակեցված գյուղերում բնակչության տեղաբաշխման ու քաղաքական կուլուարներում տեղի ունեցող իրդարձությունների մասին Երևանում գրեթե չեն վերլուծվում։ Ավելին՝ բարեփոխումների արդյունքում որոշվում է փակել ռազմական հետախուզական ծառայությունը ու բավարարվել միայն դիվանակգիտական հետախուզությամբ։ Այն իրականացնում էր Պոլսում Հայաստանի ներկայացուցիչ Ֆերնանդ Թախթաջյանը, ում հետ Դևոյանցը ուներ սառը հարաբերություններ՝ ըստ իրեն այն պատճառով, որ Թախթաջյանը բառացի խանդի զգացում ուներ, քանի որ գրեթե ոչ մի արժեքավոր աղբյուր չուներ, մինչ Դևոյանցի ամեն օրյա նամակներին լավատեղյակ էր։ Մինչև մեկնումը դաշնակից պետություններից մեկի ներկայացուցիչը Դևոյանցին առաջարկում է հրաժարվել Հայաստանում ծառայելուց ու շատ զգալի աշխատավարձով մնալ աշխատելու իրենց մոտ, ինչը սակայն Դևոյանցը մերժում է[11]։

Քյազըմ Քարաբեքիրը՝ Թուրքիայի 15-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո

1920 թվականին նա գործուղվում է ղեկավարելու Կարսի հետախուզությունը, սակայն շարունակում է ստանալ տվյալներ Պոլսի իր ցանցից։ Հերթական նամակում, որի հեղինակն է եղել Քյազըմ Քարաբեքիրը, նշված է եղել թուրքական բանակի հարձակման մասին Հայաստանի վրա՝ գրավելու Օլթին, Սարիղամիշը, Արդահանը, Կարսը ու Իգդիրը։ Նամակը փաստորեն դրանից ամիսներ անց մեկնարկած Թուրք-հայկական պատերազմի սցենարն էր։ Սակայն այս նամակը Հայաստանի շտաբի պետը լուրջ չի ընդունել, իսկ նախարարներից մեկը այն անվանել է «Դևոյանցի ցնդաբանություն»[11]։

1920 թվականին Տիգրան Դևոյանցը նշանակվում է ՀՀ ռազմական նախարարության հետախուզության բաժնի պետ[11]։

Հետագա տարիները

Հայաստանի Հանրապետության անկումից հետո Դևոյանցը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ապրում է որոշ ժամանակ։ Հետագայում նա տեղափոխվում է Բելգիա, որտեղ գրել է չափազանց արժեքավոր աշխատություններ իր հետախուզական կյանքի մասին[1]։

Այլ տվյալներ

Տիգրան Դևոյանցի հետախուզական ծածկանունը եղել է Դևո, Тигр և այլն։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Վիրաբյան, Վանիկ (2018). «Տիգրան Դևոյանցի հետախուզական գործունեությունը» (PDF). ԵՊՀ. Վերցված է 2020-07-04-ին.
  2. Դէոյեանց, Տ․ (1943). Կեանքիս դրուագներից, թիւ 6 (239), նոյեմբեր-դեկտեմբեր. Հայրենիք.
  3. Գևորգյան, Հ. Սեդրակ Ջալալյանի (Սեթո) գործը և հուշերը. էջ 20.
  4. 4,0 4,1 Դէոյեանց, Տ․ (1938). Կեանքիս դրուագներից, թիւ 2, յունւար-մայիս.
  5. Դէոյեանց, Տ․ (1943). Կեանքիս դրուագներից, թիւ 5, սեպտեմբեր-հոկտեմբեր. Հայրենիք հրատարակչություն.
  6. Վրացյան, Սիմոն (1993). Հայաստանի Հանրապետություն. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 12.
  7. Հայաստանի ազգային արխիվ, Ֆ․ Պ - 1457, ց․ 2, գ․ 28, թ․ 13-13 հակ․.
  8. Հարությունյան, Ա. Հ. Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադիվանագիտական պատմությունից (1914-1918). էջ 269.
  9. Ղազախեցյան, պրոֆ. Վ. Ն. (1992). Հայոց ազգային համախորհրդակցությունը, Թիֆլիս, 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր, փաստաթղթեր ու նյութեր. Բանբեր Հայաստանի արխիվների. էջ 150.
  10. Հորիզոն, 246 (247). Թիֆլիս. 1917-11-17.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Վիրաբյան, Վանիկ (2009). Հայաստանի Հանրապետության հետոխուզությունը և բանակը 1918-1920 թվականներին. Երևան: Լուսակն հրատարակչություն. ISBN 978-99941-2-298-1.