«Վաչագան Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
No edit summary |
||
Տող 13. | Տող 13. | ||
Թաղված է [[Արցախ]]ում իր կառուցած [[Եղիշե առաքյալի վանք|Ջրվշտիկ վանքի]] մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։ |
Թաղված է [[Արցախ]]ում իր կառուցած [[Եղիշե առաքյալի վանք|Ջրվշտիկ վանքի]] մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։ |
||
=== Վաչագան Բարեպաշտը Հայոց թագավոր === |
|||
V դ. 80–ական թթ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորության վերականգնումը։ Թագավորության հիմնադիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա ջին կես)։ Վաչագան թագավորը սուրբ նահատակ ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր։ Նրա բարենո րոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը։ Վա չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսների, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ վաղ կանոնագրություններից է։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյանի գլխավորած ազատագրական պայքարի արդյունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերականգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության։ |

10:00, 23 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ
Վաչագան Բարեպաշտ | |
---|---|
Մահացել է՝ | 510 |
Եղիշէ Առաքեալի վանք | |
Տոհմ | Արշակունիներ |
թագավոր | |
Հայր | Արսվաղեն |
Հավատք | Զրադաշտականություն |
Վաչագան Գ Բարեպաշտ (- 510), Արևելից կողմանք Հայոց (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր Արցախի և Ուտիքի) պետության հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
Տոհմական պատկանելությունը
Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։
Իշխանություն
Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։
Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։
Վաչագան Բարեպաշտը Հայոց թագավոր
V դ. 80–ական թթ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորության վերականգնումը։ Թագավորության հիմնադիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա ջին կես)։ Վաչագան թագավորը սուրբ նահատակ ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր։ Նրա բարենո րոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը։ Վա չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսների, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ վաղ կանոնագրություններից է։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյանի գլխավորած ազատագրական պայքարի արդյունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերականգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության։
Աղբյուրներ
- Մովսէս Կաղանկատուացի, «Աղվանից պատմութիւն»
- Ստեփանոս Օրբելյան, «Պատմութիւն տանն Սիսական» (1299)
- Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981
- Մ․Լ․ Շոմոն, Իրանիկա Հանրագիտարան, Աղվանք (M. L. Chaumont. Albania), 1986. (անգլերեն)
Ծանոթագրություններ
- ↑ Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981