«Պերգամոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: be:Пергам
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: nn:Pergamon
Տող 48. Տող 48.
[[ms:Pergamon]]
[[ms:Pergamon]]
[[nl:Pergamon]]
[[nl:Pergamon]]
[[nn:Pergamon]]
[[no:Pergamon]]
[[no:Pergamon]]
[[pl:Pergamon (miasto)]]
[[pl:Pergamon (miasto)]]

09:56, 26 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Պերգամոնի պետությունը Փոքր Ասիայում, մ.թ.ա. 188թ.

Պերգամոն (հին հունարեն՝ Πέργαμον or Πέργαμος), հելլենիստական պետություն Փոքր Ասիայի արևմտյան մասում: Իր պատմության ընթացքում Պերգամոնը պայքարում էր մյուս հելլենիստական պետությունների, հատկապես Սելևկյանների կայսրության և Պտղոմեոսյան Եգիպտոսի հետ: Եվմենես II-ի ժամանակ Պերգամոնը սկսում է դաշնակցել Հռոմի հետ, ընդդեմ Սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի: Վերջիվերջո Հռոմի հետ դաշինքը բերում է նրան, որ Ատտալոս III-ը երկիրը կտակում է Հռոմին: Մ.թ.ա. 133թ. Պերգամոնը դառնում է Հռոմեական նահանգ: Բայց շուտով սկսվում է Պերգամոնում ապստամբություն Արիստոնիկոսի գլխավորությամբ: Հռոմեացիներին միայն մ.թ.ա. 129թ. է հաջողվում ճնշել ապստամբությունը և Պերգամոնի թագավորության տարածքի վրա ստեղծել Ասիա պրովինցիան:

Պերգամոնի մշակույթը

Պերգամոն մայրաքաղաքում սկսեցին պատրաստել պերգամենտ թուղթը, որի վրա գրվում էին գրքեր: Դա շատ օգտակար և համեմատաբար էժան նյութ էր: Դա նպաստեց բազմաթիվ գրքերով լի գրադարանի ստեղծմանը քաղաքում: Այդտեղ հավաքվում էին գիտնականներ տարբեր երկրներից, քննարկում գիտական տարբեր թեմաներ: Պերգամոնի գրադարանը լուրջ մրցակից էր Եգիպտոսի Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանին: Հետագայում Պերգամոնի հրդեհից փրկված գրքերը տեղափսխվեցին Ալեքսանդրիայի գրադարան:

Պերգամոնի արքայացանկ