«Հրաշաղափ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «thumb|right|[[Հրագութան (ձախում) և հրաշաղափ (աջում)]] thumb|left|Պաղեստինցի ատաղձագործն օգտագործում է պարզունակ հրաշաղափ '''Հրաշաղափ''', կրակի ստացման պարզագույն և հնագույն տարբերակներից մեկը,...»:
(Տարբերություն չկա)

20:25, 8 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ

Հրագութան (ձախում) և հրաշաղափ (աջում)
Պաղեստինցի ատաղձագործն օգտագործում է պարզունակ հրաշաղափ

Հրաշաղափ, կրակի ստացման պարզագույն և հնագույն տարբերակներից մեկը, որի դեպքում ձողաձև փայտի շաղափաձև շփման միջոցով ստանում են կրակ: Ձողաձև փայտը պահելով ձեռքի ափերի մեջ` դրանց հառաջ ու հետ շարժման միջոցով այն շաղափաձև հպում են հրադաշտին: Որպես շփման արդյունք` ցուպիկի այն ծայրը, որը հպվում է հրադաշտին, տաքանում է այնքան, որ կարողանում է լուցել աբեթը[1]: Որպես հրաշաղափ հիմնականում օգտագործում են 25-50 սմ երկարություն և 1-2 սմ լայնություն ունեցող ցուպիկ:

Հրաշաղափն օգտագործվել է բազմաթիվ պարզունակ քաղաքակրթություններում` կրակ ստանալու համար[2]: Հրաշաղափի օգտագործումը սովորաբար ուսուցանվում է որպես գոյապահպանական հմտություն: Հրաշաղափի ճիշտ օգտագործման դեպքում այն կարող է կիրառվել որպես շաղափ` փայտը, քարը կամ ոսկրը ծակելու համար:

Ձեռնափերով ուղղահայաց ճնշում է գործադրվում ցուպիկի վրա` այն դրանց միջև թավալելու ընթացքում: Հրաշաղափի օգտագործման ընթացքում ձեռնափերը պարբերաբար իջնում են ցուպիկով և պետք է բարձրացվեն վեր[3]: Դրանից խուսափելու համար կարելի է ճեղք բացել ցուպիկի վերևի մասում` դրա մեջ պարանի կտոր ամրացնելով, որի վրա արված օղակներին կարող են ամրանալ բթերը: Հրաշաղափի փորձառու օգտագործողները կարողանում են ուղղահայաց ճնշումն ապահովել գրեթե առանց ձեռնափերի ներքև սահման:

Հրաշաղափի ավելի կատարելագործված տեսակ է աղեղնաշաղափը:


Տես նաև

Ծանոթագրություններ