«Շուշիի գորգերի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
→‎Պատմություն: աշխարհի տարբեր երկրներից գորգեր չեն բերվել․ նման հիմնավորումը հերքում է Վարդան ասծատրյանը
Տող 11. Տող 11.
== Պատմություն ==
== Պատմություն ==
[[File:Shushi Carpet Museum, Yerevan 2021.jpg|thumb|Շուշիի գործերի թանգարանի հիմնադիր [[Վարդան Ասծատրյան]]|ձախից]]
[[File:Shushi Carpet Museum, Yerevan 2021.jpg|thumb|Շուշիի գործերի թանգարանի հիմնադիր [[Վարդան Ասծատրյան]]|ձախից]]
Թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ [[Արցախի Հանրապետության անկախության հռչակում|Արցախի հանրապետության անկախության հռչակման]] խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է [[Վարդան Ասծատրյան|Վարդան Ասծատրյանը]], որը աշխարհի տարբեր երկրներից՝ [[Ավստրիա]]յից, [[Շվեյցարիա]]յից, [[Թուրքիա|Թուրքիայից]] ([[Ստամբուլ]]), [[Գերմանիա]]յից գտել և գնել է հին հայկական գորգեր՝ դրանք տեղափոխելով Արցախ։ Թանգարանի հավաքածուն ներառում է նաև հայտնի հայ գորգագործների հին գորգեր, որոնք բերվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերից։
Թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ [[Արցախի Հանրապետության անկախության հռչակում|Արցախի հանրապետության անկախության հռչակման]] խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է [[Վարդան Ասծատրյան|Վարդան Ասծատրյանը]] գնել է հին հայկական գորգեր։ Թանգարանի հավաքածուն ներառում է հայտնի հայ գորգագործների հին գորգեր, որոնք բերվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերից։ Հավաքածուի արժեքավոր նմուծներից երեքը գնվել են Ղարաբաղից [[Շվեյցարիա]] ([[Պատարա|Պատարա գյուղից]]), [[Ռուսաստան]] ([[Զմյուռնիա|Զմյուռնիայից]]) և [[Գերմանիա]] ([[Շուշի|Շուշիից]]) գաղթած հայկական ընտանիքներից։


Մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը թանգարանն ունեցել է երկու հիմնական շենք<ref name=":0">{{Cite web|url=http://hushardzan.am/18568/|title=ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ|last=|first=|date=05 / 12 / 2017|website=http://hushardzan.am|publisher=|accessdate=|archive-date=2018-02-10|archive-url=https://web.archive.org/web/20180210015249/http://hushardzan.am/18568/|dead-url=yes}}</ref>։ 2011 թվականին Շուշիում բացվել է թանգարան-հիմնադրամ, որի տարածքը տրամադրվել է ամերիկյան հովանավորների շնորհիվ։ Այնուհետև՝ 2012 թվականի օգոստոսին, [[Մոսկվա|մոսկվայաբնակ]] հովանավորի՝ Կարո Սարգսյանի կողմից անհատույց տրամադրվել է համապատասխան շենք՝ որպես գորգերի թանգարան<ref name=":0" />։
Մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը թանգարանն ունեցել է երկու հիմնական շենք<ref name=":0">{{Cite web|url=http://hushardzan.am/18568/|title=ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ|last=|first=|date=05 / 12 / 2017|website=http://hushardzan.am|publisher=|accessdate=|archive-date=2018-02-10|archive-url=https://web.archive.org/web/20180210015249/http://hushardzan.am/18568/|dead-url=yes}}</ref>։ 2011 թվականին Շուշիում բացվել է թանգարան-հիմնադրամ, որի տարածքը տրամադրվել է ամերիկյան հովանավորների շնորհիվ։ Այնուհետև՝ 2012 թվականի օգոստոսին, [[Մոսկվա|մոսկվայաբնակ]] հովանավորի՝ Կարո Սարգսյանի կողմից անհատույց տրամադրվել է համապատասխան շենք՝ որպես գորգերի թանգարան<ref name=":0" />։

10:44, 2 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ

Շուշիի գորգերի թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրԱրցախ
ՏեղագրությունՇուշիի շրջան
ՎայրՇուշի և Երևան
Հիմնադրվել է2011
ՀիմնադիրՎարդան Ասծատրյան
Քարտեզ
Քարտեզ

Շուշիի գորգերի թանգարան, հնագույն գորգերի և կարպետների թանգարան Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, որը հիմնադրվել է 2011 թվականին և բացվել է 2013 թվականին հավաքորդ Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և նրա գորգերի և կարպետների անձնական հավաքածուի հիման վրա[1]։

2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի մշակութային արժեքների տարհանումը Երևան։ Հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից 160-ից ավել գորգ և կարպետ, 30-ից ավել խեցեգործական առարկաներ և իրեր։ Ներկայումս թանգարանի գորգերից 71-ը ցուցադրվում է Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում[2]։

Պատմություն

Շուշիի գործերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյան

Թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը գնել է հին հայկական գորգեր։ Թանգարանի հավաքածուն ներառում է հայտնի հայ գորգագործների հին գորգեր, որոնք բերվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերից։ Հավաքածուի արժեքավոր նմուծներից երեքը գնվել են Ղարաբաղից Շվեյցարիա (Պատարա գյուղից), Ռուսաստան (Զմյուռնիայից) և Գերմանիա (Շուշիից) գաղթած հայկական ընտանիքներից։

Մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը թանգարանն ունեցել է երկու հիմնական շենք[3]։ 2011 թվականին Շուշիում բացվել է թանգարան-հիմնադրամ, որի տարածքը տրամադրվել է ամերիկյան հովանավորների շնորհիվ։ Այնուհետև՝ 2012 թվականի օգոստոսին, մոսկվայաբնակ հովանավորի՝ Կարո Սարգսյանի կողմից անհատույց տրամադրվել է համապատասխան շենք՝ որպես գորգերի թանգարան[3]։

Ցուցանմուշներ

Թանգարանում ցուցադրված են եղել ոչ միայն արցախյան գորգեր, այլ նաև ավանդական արհեստների հին առարկաներ, որոնք ստացել էին փորձագիտական գնահատական, անհրաժեշտության դեպքում վերականգնվել, ապա դրվել ցուցադրության[4]։

Մինչև 2020 թվականի նոյմեբերի 1-ը թանգարանն ունեցել է շուրջ 300 գորգ և կարպետ, որոնք գործված են եղել 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հիմնականում արցախյան ավանդական գորգեր են։ Մշտական ցուցադրությունը ներառել է թանգարանի մոտ 300 գորգերից 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն։

Բացի հայկական գորգերից, թանգարանում ցուցադրվել են նաև թուրքմենական, աֆղանական և պարսկական գորգերի օրինակներ, ինչպես նաև ռուսական մշակույթի որոշ արտեֆակտներ։ 2013 թվականի օգոստոսին թանգարան այցելած Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ գորգերի թանգարանը մեծ դեր է խաղում ազգային ավանդույթների և արժեքների պահպանման գործում՝ նպաստելով նաև Արցախում զբոսաշրջության զարգացմանը[5]։

Հավաքածուի տարհանում

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշի քաղաքի ծանր հրետակոծության ժամանակ՝ հոկտեմբերի 29-ին, հրթիռի պայթյունի հետևանքով վնասվել է թանգարանի շինությունները։ 2020 թվականի նոյեմբերի 1-ին հավաքածուի ամենաթանկարժեք նմուշները՝ մոտ 160 գորգ և կարպետ, հետագա ոչնչացումից փրկելու նպատակով տարհանվել են Երևան։ Հավաքածուի մնացած հատվածը՝ 100-120 գորգ, ինչպես նաև ցուցադրված կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարի և քարե դարի առարկաները, որոնք չի հաջողվել տեղափոխել, մնացել են Շուշիում[6]։

Ներկայումս հավաքածուի տարհանված նմուշները ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նշվել է թանգարանի հիմադրման տասնամյակը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Շուշիի գորգերի թանգարանում մշտական ցուցադրության է ներկայացված 120 գորգ». https://www.panorama.am. 05/12/2017. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը». armenpress.am. Վերցված է 2021-09-03-ին.
  3. 3,0 3,1 «ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ». http://hushardzan.am. 05 / 12 / 2017. Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում». http://orer.eu/hy/արցախյան-գորգերի-թանգարան-շուշի-քաղա/. 2017-11-13. Արխիվացված է օրիգինալից 2018-11-09-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Նախագահ Սահակյանն այցելել է Շուշի քաղաք». http://www.president.nkr.am. 2013-08-24. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. «Երևանում բացվեց Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-09-03-ին.

Արտաքին հղումներ