«Կարեն Անտաշյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 20. | Տող 20. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{DEFAULTSORT:Անտաշյան, Կարեն}} |
{{DEFAULTSORT:Անտաշյան, Կարեն}} |
||
[[Կատեգորիա:21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ]] |
[[Կատեգորիա:21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ]] |
07:26, 1 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ
Կարեն Անտաշյան | |
---|---|
Պատկեր:Karen Antashyan.JPG | |
Ծնվել է | փետրվարի 3, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (2005) |
Կայք | antashyan.com |
Կարեն Գառնիկի Անտաշյան (փետրվարի 3, 1983, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ։[1] Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։ «Այլերեն» հայերեն սայթաքումների բառարանի հիմնադիր։ Համագործակցող հեղինակ Երևան ամսագրում։
Կենսագրություն
1999-2005 սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում։ 2005-2007 թթ.-ը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2009 թ.-ին հիմնադրել է Գրանիշ գրական համայնքն ու կայքը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է։ Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուներից մեկն է համացանցում։ 2011-2015թ.-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ (Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Արամ Պաչյան, Աշոտ Գաբրիելյան ) հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը[2], որ հրատարակում էր գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ։ 2013 թ.-ից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2018 թվականին հիմնադրել և վարում է «Այլերեն - հայերեն» սայթաքումների բառարանը, որը հայերեն նորահայտ բառերի հավաքածու է հեղինակի մեկնաբանություններով։ 2019 թ-ին ստեղծել է բոնսայ արվեստին նվիրված առաջին հայկական հարթակը՝ Բոնսայի հանրագիտարանը։ 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, որտեղ լիազորությունները դադարեցրել է սեփական դիմումի համաձայն։[1] 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Կարեն Անտաշյանի «Ես մնում եմ, երկիր» բանաստեղծությունը ներառել է 11-րդ դասարանի լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականության ցանկում։ [3] Տիգրան Մանսուրյանի հետ համագործակցությամբ ստեղծել է «Երևան» ստեղծագործությունը[4], որի պրեմիերան կայացել է 2019 հուլիսի 13-ին։ Որպես համագործակցող հեղինակ հանրային հնչողություն ունեցող տարբեր հարցերի շուրջ պարբերաբար էսսեներ է հրապարակում Երևան ամսագրում։ 2021 թվականից անդամակցում է գրողների միջազգային ՓԵՆ ակումբի հայկական բաժանմունքին։[5] Չորս բանաստեղծական գրքերի հեղինակ է[6]։
Գրքեր
- «Դզոն», 2021 թ, Գրանիշ հրատարակչություն,[7]
- «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014 թ, Անտարես հրատարակչություն, [8]
- «Անտաշատ», 2009 թ, հեղինակային հրատարակություն,
- «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004 թ, ՀԳՄ հրատարակչություն, [2]
Մրցանակներ և պարգևներ
- Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010 թ.
- Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար։
- Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008 թ.
Աղբյուրներ
|
- ↑ «Կարեն Անտաշյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-11-29-ին.
- ↑ «Հանդես | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-11-30-ին.
- ↑ «ԿԳՄՍ-ն ներկայացրել է 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակը․ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված են». www.tert.am. Վերցված է 2021-11-30-ին.
- ↑ «Հետևիր արևին, արի Երևան». կայացավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, Վերցված է 2021-11-30-ին
- ↑ «Կարեն Անտաշյանի հեղինակային էջը ՓԵՆ ակումբի էջում». penarmenia.org (ամհարերեն). Վերցված է 2021-11-29-ին.
- ↑ «Կարեն Անտաշյանի գրքերը – Կարեն Անտաշյան». Վերցված է 2021-11-29-ին.
- ↑ «Կարեն Անտաշյանի «ԴԶՈՆ» բանաստեղծությունների ժողովածուն․ «Բարձր գրականություն»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021-11-30-ին.
- ↑ Երբ բանաստեղծը քուրմ է դառնում, Վերցված է 2021-11-29-ին