«Կարեն Անտաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող|ուշագրավ աշխատանք(ներ)=|կայք=https://antashyan.com/
{{շահերի բախում}}
| պատկեր = Karen Antashyan.JPG
{{Տեղեկաքարտ Գրող|ուշագրավ աշխատանք(ներ)=|կայք=https://antashyan.com/}}
}}


'''Կարեն Գառնիկի Անտաշյան''' ({{ԱԾ}}), հայ [[բանաստեղծ]], էսսեիստ։<ref>{{Cite web|url=https://granish.org/authors/karen-antashyan/|title=Կարեն Անտաշյան {{!}} Գրանիշ|language=en-US|accessdate=2021-11-29}}</ref> Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։ [https://ayleren.com/ «Այլերեն»] հայերեն սայթաքումների բառարանի հիմնադիր։ Համագործակցող հեղինակ [[Երևան (ամսագիր)|Երևան ամսագրում]]։
'''Կարեն Գառնիկի Անտաշյան''' ({{ԱԾ}}), հայ [[բանաստեղծ]], էսսեիստ։<ref>{{Cite web|url=https://granish.org/authors/karen-antashyan/|title=Կարեն Անտաշյան {{!}} Գրանիշ|language=en-US|accessdate=2021-11-29}}</ref> Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։ [https://ayleren.com/ «Այլերեն»] հայերեն սայթաքումների բառարանի հիմնադիր։ Համագործակցող հեղինակ [[Երևան (ամսագիր)|Երևան ամսագրում]]։

06:11, 1 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ

Կարեն Անտաշյան
Պատկեր:Karen Antashyan.JPG
Ծնվել էփետրվարի 3, 1983(1983-02-03) (41 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (2005)
Կայքantashyan.com

Կարեն Գառնիկի Անտաշյան (փետրվարի 3, 1983(1983-02-03), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ։[1] Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։ «Այլերեն» հայերեն սայթաքումների բառարանի հիմնադիր։ Համագործակցող հեղինակ Երևան ամսագրում։

Կենսագրություն

1999-2005 սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում։ 2005-2007 թթ.-ը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2009 թ.-ին հիմնադրել է Գրանիշ գրական համայնքն ու կայքը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է։ Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուներից մեկն է համացանցում։ 2011-2016թ.-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ (Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Արամ Պաչյան, Աշոտ Գաբրիելյան ) հրատարակել է «Գրանիշ» գրական հանդեսը[2], որ հրատարակում էր գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ։ 2013 թ.-ից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2018 թվականին հիմնադրել և վարում է «Այլերեն - հայերեն» սայթաքումների բառարանը, որը հայերեն նորահայտ բառերի հավաքածու է հեղինակի մեկնաբանություններով։ 2019 թ-ին ստեղծել է բոնսայ արվեստին նվիրված առաջին հայկական հարթակը՝ Բոնսայի հանրագիտարանը։ 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, որտեղ լիազորությունները դադարեցրել է սեփական դիմումի համաձայն։[1] 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Կարեն Անտաշյանի «Ես մնում եմ, երկիր» բանաստեղծությունը ներառել է 11-րդ դասարանի լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականության ցանկում։ [3] Տիգրան Մանսուրյանի հետ համագործակցությամբ ստեղծել է «Երևան» ստեղծագործությունը[4], որի պրեմիերան կայացել է 2019 հուլիսի 13-ին։ Որպես համագործակցող հեղինակ հանրային հնչողություն ունեցող տարբեր հարցերի շուրջ պարբերաբար էսսեներ է հրապարակում Երևան ամսագրում։ 2021 թվականից անդամակցում է գրողների միջազգային ՓԵՆ ակումբի հայկական բաժանմունքին։[5] Չորս բանաստեղծական գրքերի հեղինակ է[6]։

Գրքեր

  • «Դզոն», 2021 թ, Գրանիշ հրատարակչություն,[7]
  • «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014 թ, Անտարես հրատարակչություն, [8]
  • «Անտաշատ», 2009 թ, հեղինակային հրատարակություն,
  • «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004 թ, ՀԳՄ հրատարակչություն, [2]

Մրցանակներ և պարգևներ

  • Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010 թ.
  • Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար։
  • Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008 թ.

Աղբյուրներ

  1. «Կարեն Անտաշյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-11-29-ին.
  2. «Հանդես | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-11-30-ին.
  3. «ԿԳՄՍ-ն ներկայացրել է 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակը․ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված են». www.tert.am. Վերցված է 2021-11-30-ին.
  4. «Հետևիր արևին, արի Երևան». կայացավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, Վերցված է 2021-11-30-ին
  5. «Կարեն Անտաշյանի հեղինակային էջը ՓԵՆ ակումբի էջում». penarmenia.org (ամհարերեն). Վերցված է 2021-11-29-ին.
  6. «Կարեն Անտաշյանի գրքերը – Կարեն Անտաշյան». Վերցված է 2021-11-29-ին.
  7. «Կարեն Անտաշյանի «ԴԶՈՆ» բանաստեղծությունների ժողովածուն․ «Բարձր գրականություն»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021-11-30-ին.
  8. Երբ բանաստեղծը քուրմ է դառնում, Վերցված է 2021-11-29-ին