«Քեյթ Քորի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Քեյթ Քորի''' ({{lang-en|Kate Cory}}, ամբողջական անուն՝ ''Kate Thompson Cory'', {{ԱԾ}}), ամերիկացի նկարիչ և լուսանկարիչ։ Մի քանի տարի ապրելով հոպի հնդկացիների շրջանում՝ նա պատկերել է նրանց կյանքն ու առօրյան մոտ վեց հարյուր լուսանկարում: == Կենսագրություն == Ծնվել է 1861...»:
(Տարբերություն չկա)

11:07, 27 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Քեյթ Քորի
անգլ.՝ Kate Cory
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1861(1861-02-08)[1]
ԾննդավայրՈւոկիգան, Իլինոյս, ԱՄՆ[2][3]
Մահացել էհունիսի 12, 1958(1958-06-12)[1] (97 տարեկան)
Մահվան վայրՓրեսքոթ, Արիզոնա, ԱՄՆ[2][3]
ԳերեզմանArizona Pioneers Home Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔուփեր Յունիոն և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտությունլուսանկարիչ և նկարչուհի
ԱշխատավայրՔուփեր Յունիոն
Պարգևներ և
մրցանակներ
 Kate Cory Վիքիպահեստում

Քեյթ Քորի (անգլ.՝ Kate Cory, ամբողջական անուն՝ Kate Thompson Cory, փետրվարի 8, 1861(1861-02-08)[1], Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ[2][3] - հունիսի 12, 1958(1958-06-12)[1], Փրեսքոթ, Արիզոնա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի նկարիչ և լուսանկարիչ։

Մի քանի տարի ապրելով հոպի հնդկացիների շրջանում՝ նա պատկերել է նրանց կյանքն ու առօրյան մոտ վեց հարյուր լուսանկարում:

Կենսագրություն

Ծնվել է 1861 թվականի փետրվարի 8-ին Իլինոյս նահանգում՝ Ուոկիգանում[5] ՝ Ջեյմս Յանգ Քորի (1828-1901) և նրա կնոջ՝ Էլիզա Քելոգ Քորի (1829-1903) ընտանիքում[6][7][8]։ Քեյթ Քորին Ֆաննի Քորիի՝ «Little Miss Muffet» կոմիքսները նկարազարդողի զարմուհին է[9]։

Աղջկա հայրը աբոլիցիոնիստ էր և Ստորգետնյա երկաթուղու մասնակից․ նրանց տան նկուղում կար գաղտնի սենյակ, որտեղից նրա ազատ սևամորթ ծառաները սպիտակամորթ ստրուկներին տեղափոխում էին դեպի Վոկեգան նավահանգիստում (Waukegan Harbour) նրանց սպասող նավակներ։Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա եղել է թերթի հաջողակ խմբագիր և հաճախ միայնակ վարել է Waukegan Gazette-ը։ 1880 թվականին Քորի ընտանիքը տեղափոխվել է Նյուարկ՝ Նյու Ջերսի նահանգ, որտեղից Քեյթի հայրը մասնակցել է Նյու Յորքի Ուոլ Սթրիթի գործերին։

Քեյթ Քորին նկարչություն և լուսանկարչություն է սովորել Նյու Յորքի Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում և Cooper Union-ում, որտեղ որոշ ժամանակ աշխատել է որպես հրահանգիչ: Նա աշխատել է որպես նկարչուհի և քանդակագործ, ինչպես նաև զբաղվել է լուսանկարչությամբ։ Նա ապրում էր որպես կոմերցիոն նկարչուհի՝ նկարները տեղադրելով Recreation հանդեսում և մասնակցելով Նյու Յորքի «Pen and Brush Club»-ին: 1895 թվականից սկսած՝ նկարիչ Չարլզ Վոլկարի հետ համագործակցությամբ[10] ստեղծել է ձեռքով նկարված խեցեղեն (բաժակներ և ափսեներ), որոնցում պատկերված են այնպիսի պատմական դեմքեր, ինչպիսիք են Ուիլյամ Փենը և Ալեքսանդր Համիլթոնը: Նրանց ընդհանուր խանութը՝ Volkmar and Cory Pottery-ը, գտնվում էր Նյու Յորքի Քուինս քաղաքում:

Pen and Brush Club ակումբում Քորին ծանոթացել է նկարիչ Լուի Ակինի (Louis Akin) հետ[11], որը նոր էր վերադարձել ԱՄՆ-ի Հարավ-Արևմուտքից։ Նա ստեղծել է նկարներ հոփի հնդկացիների պատկերմամբ, որպեսզի խթանի զբոսաշրջությունը Santa Fe Railroad երկաթուղու երթուղու երկայնքով։ Նրա հետաքրքրությունը ԱՄՆ արևմուտքի նկատմամբ առաջացրել էր Էռնեստ Սեթոնը և երբ Ակինը նրան պատմել է 1905 թվականին Հյուսիսային Արիզոնայում նկարիչների գաղութ հիմնելու իր ծրագրերի մասին, Քորին գնացքով մեկնել է հոփերի արգելոց։ Գնացքից իջնելուց հետո հասկացել է, որ դարձել է միակը այս արտ-գաղութում։ Չնայած դրան, նա այստեղ է մնացել մինչև 1912 թվականը, եղել է միակ կինը, որը ներգրավված է եղել անհայտ հոփի ժողովրդի մեջ։ Քորին սովորել է հոփ լեզուն, նկարել է այդ ազգության բնանկարներ և մարդկանց։ Նա արել է նաև մոտ 600 լուսանկար՝ պատկերելով հոփիների կյանքի բոլոր բնագավառները, ինչպես հասարակական, այնպես էլ հոգևոր։ Քեյթ Քորին այս վայրը լքել է 1912 թվականին, նրա հայացքները կյանքի նկատմամբ փոխվել են հոփի ժողովրդի հետ շփումից և ժամանակակից կենսական պահանջներից հրաժարվելու պատճառով։ 1915 թվականին Սմիթսոնյան ինստիտուտը գնել է Քորիի 20 նկար՝ ստեղծված այն ժամանակահատվածում, երբ նա ապրում էր հոփիների հետ[12]։

1913 թվականին Քորին տեղափոխվել է Պրեսկոթ՝ Արիզոնա նահանգ, որտեղ բնակվել է հոփի աշխատողների կառուցած և կահավորած քարե տանը։ Նա իր աշխատանքները ներկայացրել է Արսենալի «Arizona Desert» ցուցահանդեսում՝ դրա համար ստանալով պատվավոր մրցանակ։ Նրա որոշ աշխատանքներ գտնվում են Սմոքի թանգարանում՝ Պրեսկոթում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://americanart.si.edu/artist/kate-t-cory-1001
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://rkd.nl/explore/artists/380064
  4. https://azbigmedia.com/business/business-leaders/women-business/here-are-the-arizona-womens-hall-of-fame-inductees-for-2019/
  5. Search: Kate Cory Death and Dispositions. Sharlot Hall Museum, Prescott, Arizona. Retrieved March 31, 2014.
  6. Tricia Loscher. «Kate Thomson Cory: Artist in Hopiland.» The Journal of Arizona History. 2002 . 43:1. p. 1.
  7. Kate Cory, Waukegan, Illinois 1880 census. Tenth Census of the United States, 1880. (NARA microfilm publication T9, 1,454 rolls). Records of the Bureau of the Census, Record Group 29. National Archives, Washington, D.C.
  8. Brookhaven Press. The Past and Present of Lake County, Illinois: Containing a History of the County — its Cities, Towns, &c., a Biographical Directory of Its Citizens, War Record of Its Volunteers in the Late Rebellion, Portraits of Early Settlers and Prominent Men, General and Local Statistics, Map of Lake County, History of Illinois, Illustrated, History of the Northwest, Illustrated, Constitution of the United States, Miscellaneous Matters, Etc., Etc. Brookhaven Press; 1877. 978-1-58103-880-4. p. 331.
  9. Claudette Simpson, «A Little Background on Artist Kate Cory.» The Prescott Courier. September 13, 1974. p. 16.
  10. Charles Volkmar (1841—1914)
  11. Louis Akin (1868—1913)
  12. «Many and Varieties of Activities of Women: Working among the Indians.» Atlanta Constitution Magazine Section. December 15, 1915.