«Էլիգուդերզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 9. Տող 9.


== Բնակչություն ==
== Բնակչություն ==
2006 թվականի դրությամբ քաղաքի բնակչության թիվը կազմում էր 78 690 մարդ<ref name="world-gazetteer" />, ազգային կազմում գերակշռում են [[Բախտիարներ|բախտիարները]], [[լոռեր]]ը և պարսիկները, դավանականում՝ [[Շիա իսլամ|շիիթ մուսուլմանները]]։
Բնակչությունը՝ {{բնակ}}<ref name="world-gazetteer" />, ազգային կազմում գերակշռում են [[Բախտիարներ|բախտիարները]], [[լոռեր]]ը և պարսիկները, դավանականում՝ [[Շիա իսլամ|շիիթ մուսուլմանները]]։
{{Բնակչություն|1986=53 843|1991=58 648|1996=69 447|2006=78 690|2012=84 355<ref>предполагаемое</ref>}}
{{Բնակչություն|1986=53 843|1991=58 648|1996=69 447|2006=78 690|2012=84 355<ref>предполагаемое</ref>}}



16:46, 23 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Էլիգուդերզ
ՏեսակԻրանի քաղաք
Երկիր Իրան
ՎարչատարածքCentral District?
ԲԾՄ1982 մետր
Մասն էԱլիգուդարզի գավառ
Քարտեզ
Քարտեզ

Էլիգուդերզ[1] (պարս.՝ الیگودرز), քաղաք Իրանի հարավում՝Լոռեսթան նահանգում։ Էլիգուդերզ շահրեստանի վարչական կետրոնը։ Բնակչության թվով նահանգի հինգերորդ քաղաքը[2]։

Աշխարհագրություն և կլիմա

Ռուհոլլահ Խոմեյնի հրապարակը Էլիգուդերզում

Քաղաքը գտնվում է Լոռեսթանի արևելյան մասում՝ կենտրոնական Զագրոսի լեռնային տեղանքում, ծովի մակարդակից 1982 մետր բարձրության վրա[3], Խորամաբադից՝ նահանգի վարչական կենտրոնից, 120 կմ արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 290 կմ հարավ-արևմուտք։ Կլիման բարեխառն է՝ տարվա ընթացքում շատ են ցուրտ օրերը (մինչև 120), ինչը հատուկ է առաջին հերթին բարձրլեռնային դիրք ունեցող քաղաքներին։ Տարեկան միջին ջերմաստիճանը +13 °C է։ Տեղումների միջին քանակը 270 մմ է[4]։

Բնակչություն

Բնակչությունը՝ 89 268 մարդ (2016)[5][2], ազգային կազմում գերակշռում են բախտիարները, լոռերը և պարսիկները, դավանականում՝ շիիթ մուսուլմանները։

Բնակչության թվաքանակը
19861991199620062012
53 84358 64869 44778 69084 355[6]

Տեսարժան վայրեր

Էլիգուդերզի արևմուտքում գտնվում է լեռնաշղթան, որի բարձունքներից մեկը (Օշտորնան Կուխը)[7], ունի ծովի մակարդակից 4000 մետր բարձրություն և ծածկված է սառցադաշտով։ Սառցադաշտի հալված ջրերը մի շարք լճեր են սնուցում, որոնք գտնվում են լեռնաշղթայի լանջերին: Դրանցից ամենամեծը Գահար լիճն է[8] (կամ Գոլ Գահար), 1,5 կմ երկարությամբ և 600 մետր միջին լայնությամբ։ Քաղաքի շրջակայքում է գտնվում նաև Տամանդար լեռը[9] (3250 մ)՝ տարածաշրջանի ամենախոշոր որսահանդակներից մեկի հետ։

Բնիկներ

  • Մեհդի Կարուբի՝ իրանցի պետական գործիչ

Ծանոթագրություններ

  1. Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
  2. 2,0 2,1 World Gazetteer Արխիվացված 9 փետրվարի 2013 թվականին. (անգլ.)
  3. Физико-географические данные (անգլ.)
  4. Официальный сайт города Արխիվացված է Հունվար 19, 2012 Wayback Machine-ի միջոցով: (պարս.)
  5. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  6. предполагаемое
  7. Oshtoran kooh Mountain (անգլ.)
  8. Gahar Lake (անգլ.)
  9. Tamandar Mountain (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիգուդերզ» հոդվածին։