«Լոգոյսկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
հեռացվել է Կատեգորիա:Քաղաքներ ՀոթՔաթ գործիքով
Տող 127. Տող 127.
* {{cite web |title = Глобус Беларуси: Логойск |url = http://b4w.narod.ru/logojsk/index.htm |archiveurl = https://web.archive.org/web/20100730121157/http://b4w.narod.ru/logojsk/index.htm |archivedate = 2010-07-30 |deadlink = yes }}
* {{cite web |title = Глобус Беларуси: Логойск |url = http://b4w.narod.ru/logojsk/index.htm |archiveurl = https://web.archive.org/web/20100730121157/http://b4w.narod.ru/logojsk/index.htm |archivedate = 2010-07-30 |deadlink = yes }}


[[Կատեգորիա:Քաղաքներ]]
[[Կատեգորիա:Բելառուսի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Բելառուսի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]

08:59, 19 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Լոգոյսկ
Տեսակcity of raion subordinance?
Երկիր Բելառուս
ՎարչատարածքLahojsk District?
ԲԾՄ192 մետր[1]
Քարտեզ
Քարտեզ

Լոգոյսկ (բելառուս․՝ Лагойск), քաղաք Բելառուսի Մինսկի մարզում, Լոգիսկ շրջանի շրջկենտրոն։ Գտնվում է Մինսկից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ Գաինա գետի ափին։ Քաղաքի կողքով անցնում է հանրապետական նշանակության ճանապարհ։

Պատմություն

Նապոլեոն Օրդայի նկար

Տարեգրություններում առաջինա անգամ հիշատակվել է Լոգոժեսկ անվանումով Պոլոցկի կազմում։ 12-րդ դարում դարձել է Լոգոժևսկյան իշխանության կենտրոն, 13-րդ դարում մտել է Լիտվական մեծ իշխանության կազմի մեջ։ Լոգոսկո անունով որպես լիտվական քաղաք հիշատակվում է «Ռուսական մոտ և հեռու քաղաքների ցանկ»-ում։ Տարբեր ժամանակաշրջաններում հանդիսացել է Յագայլոյի, Սկիրգայլոյի, Վիտովտի չարտարինյան իշխանների, ինչպես նաև Տիշկևիչ կոմսերի տիրույթ։ 1505 թվականին Ղրիմի խանության հետ պատերազմում քաղաքը գրավվել է թաթարների կողմից, ավերվել և ամբողջովին վառվել է։ 1700—1721 թվականների Հյուսիսային պատերազմի ժամանակ նվաճվել է շվեդական զորքերի կողմից, հենց այդ ժամանակ էլ քանդվել է Լոգոյան դղյակը, որի տեղում 1765 թվականին կառուցվել է Բազիլանյան օրդենի մենաստանը։ 1793 թվականին Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանման ժամանակ հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։ 1814—1819 թվականներին Լոգոյսկում կառուցվել է Տիշկևիչների պալատը, որը ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Ըստ որոշ տվյալների՝ 1842 թվականին Կոստանդին և Եվստաֆի Կիշկևիչ եղբայրների կողմից քաղաքում հիմնադրվել է հնագիտական թանգարան, որի հավաքածուները հիմք են հանդիսացել 1855 թվականին ստեղծված Վիլենսկի հնագիտական թանգարանի համար։ 1897 թվականին Լոգոյսկը դառնում է Բորիսովյան շրջանի վոլոստի կենտրոն։ 1890-ական թվականներին տեղանքում բնակվում էր 1180 բնակիչ, մեծամասնությունը՝ հրեաներ՝ 685 մարդ, գործում էր սինագոգ, հրեական աղոթատներ, ուղղափառ եկեղեցի և կաստյոլ[2]։

1924 թվականից Լոգոյսկի շրջկենտրոնն է,1938 սեպտեմբերի 27-ին դառնում է քաղաքատիպ ավան[3]։ 1998 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։

Բնակչություն

Բնակչության թիվ[4][5][6][7][8][9]։
1939 1959 1970 1979 1989 2006 2018
3450 5545 4226 5320 7992 9862 13 099
Ազգային կազմը
ըստ 2009 թվականի մարդահամարի
ժողովուրդ Քանակը %
Բելոռուսներ 9778 91,33%
Ռուսներ 685 6,4%
Ուկրաինացիներ 107 1%
Լեհեր 39 0,36%
Հայեր 20 0,19%
Ազգային կազմը ըստ 1939 թվականի մարդահամարի[10]
Ժողովուրդ Քանակ %
Բելոռուսներ 2336 68,7%
Հրեաներ 864 25,4%
Ռուսներ 82 2,4%
Ուկրաինացիներ 56 1,6%
Լեհեր 14 0,4%

Տնտեսությունը

Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն են[11]

  • Մասնավոր «Ամիկոդոր-Լոգոյսկ» (արտադրում է անտառ-արդյունաբերական համալիրի տեխնիկա, նախկինում ПРУП «Էպոս գործարան, որը զբաղվել է հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրությամբ 2011 թվականին միավորվել է «Անկադոր» ОАО ընկերությանը[12]
  • ИПООО «Մինավտոր» (արտադրանքը մետաղից և պլասմասայից սարքավորումներ
  • «Լեկֆարմ» (Դեղագործական) ՀՍՊԸ
  • РУП «Լոգոյան կոմունալ տնտեսություն»
  • «Պոլիպրինտ» ՍՊԸ
  • «Լոգոպոլիմեր ՍՊԸ
  • «Բելմեդուտիլիզացիա» ՍՊԸ[13]

Կրթություն

Քաղաքում գործում է երկու միջնակարգ դպրոց և մեկ գիմնազիա։ Աշխատում են նաև լրացուցիչ կրթական կենտրոններ՝ Մանկական ստեղծագործական կենտրոն, Արվեստի մանկական կենտրոն, Օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզային դպրոց։ Գործում է չորս մանկապարտեզ։ 2012 թվականին շահագործման է հանձնվել թիվ 4 «Անտառային հեքիաթ» մսուրը՝ 230 տեղ նախագծային հզորությամբ[14]։

Մշակույթ

Քաղաքում գործում է Կոստանտին և Եվստաֆիա Տիշկևիչների պատմագիտական թանգարանը և Սերգեյ Ֆեոդորովիչ Դավիդովիչի Գեղարվեստական պատկերասրահը։ 1998 թվականի հունվարին բացվել է Արվեստների տունը, որը միավորել է ժողովրդական վարպետներին և արհեստագործներին։ Մշակույթի շրջանային կենտրոնը կազմակերպում է երեխաների և երիտասարդների համար ծառայություններ, անցկացնում է խաղային ժամանցային ծրագրեր։ Լոգինսկի մշակույթի տանը գործում են.

  • Էստրադային ստուդիա մեծերի և փոքրերի համար
  • Ակվարել պարային համույթ (մեծերի և փոքրերի խմբեր)
  • «Օրքեստրա» դրամատիկական խմբակ
  • «Բրավիե գուսարի» փողային նվագախումբ
  • «Շչոդրիցա» ժողովրդական երգի նվագախումբ
  • «Ժիվիցա» ժողովրդական նվագախումբ
  • «P.S.» Վոկալ-գործիքային նվագախումբ

Սպորտ

Մասսայական սպորտային միջոցառումներ իրականացնելու համար օգտագործում են հետևյալ կառույցները.

  • Լագոյսկ ֆիզկուլտ-առաողջարանային համալիրները՝ սպորտային և մարզային դահլիճներով, ֆիտնեսի դահլիճով, վերակաանգնողական կենտրոնով, բացօթյա կառույցներով.
  • «Ատլետ» ֆիզկուլտ-առաողջարանային համալիրները ըմբշամարտի և բոքսի դահլիճներով, սեղանի թենիս խաղալու շինությամբ, վարժանքների դահլիճով, սաունայով.
  • Ֆարտունա խաղային կենտրոն
  • Տիշկևիչյան այգու ստադիոն։

Ծանոթագրություններ

  1. GeoNames — 2005.
  2. «Логойск». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. СССР. Административно-территориальное деление союзных республик : изменения, происшедшие за время с 1/X 1938 г. по 1/III 1939 г.. — М. : Изд-во Ведомостей Верховного Совета РСФСР, 1939.
  4. Минская область в цифрах. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45–48.
  5. Минская область в цифрах. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 44–48.
  6. «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019-02-06-ին.
  7. «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019-02-06-ին.
  8. «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019-02-06-ին.
  9. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019-02-06-ին.
  10. Логойский район
  11. Промышленность — Логойский районный исполнительный комитет
  12. Производственное унитарное предприятие «Амкодор-Логойск»
  13. Общество с ограниченной ответственностью "БЕЛМЕДУТИЛИЗАЦИЯ"
  14. «Детский сад на 230 мест открылся в Логойске» (ռուսերեն). БЕЛТА. Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին. Վերցված է 2012-09-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ