«Ամեն տեղ երկինք կա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:1966 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:1966 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Խորհրդային դրամա ֆիլմեր]]

15:50, 18 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Ամեն տեղ երկինք կա
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորՆիկոլա Մաշչենկո
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև և Ալեքսանդր Սացկի
ՕպերատորՎիլեն Կալյուտա
ԵրաժշտությունՎլադիմիր Հուբա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն63 րոպե

«Ամեն տեղ երկինք կա» (ռուս.՝ «Всюду есть небо»), 1966 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոն։

Սյուժե

Տանյան փոքրիկ աղջիկ է, որը դարձել է խիստ ինքնամփոփ ողբերգական մի դեպքի պատճառով. մահացել է նրա հայրը՝ ռազմական օդաչուն, խաղաղ ժամանակ, երբ կատարում էր փորձնական թռիչք։ Հոր հանդեպ փոքրիկ աղջկա կարոտն անտանելի է դառնում, նա նույնիսկ վազում է թռչող ինքնաթիռներին նայելու համար՝ հույս ունենալով, որ վերջապես հայրիկին կտեսնի այնտեղ, բայց նա այդպես էլ չի վերադառնում։ Տանյայի կյանքում հայտնվում է մայոր Լուկյանովը, որը շատ արագ կարողանում է մտերմանալ աղջկա հետ։ Գտնելով ընկեր՝ աղջիկը հրավիրում է նրան տուն և ծանոթացնում է իր մոր հետ։ Բայց տագնապը բույն է դնում մանկական հոգու մեջ. չէ՞ որ Լուկյանովն էլ օդաչու է, միայն ոչ թե «№ 33» ինչպես իր հայրն էր, այլ «№ 57»…

Դերերում

Նկարահանումներ

Ֆիլմում կարելի է տեսնել ՄիԳ-21 գերձայնային ինքնաթիռները։ Ֆիլմի գլխավոր խորհրդատուն եղել է Վասիլի Կոլեսնիկը, նկարահանումների համար թռիչքներն իրականացրել է 1-ին դասի օդաչու մայոր Օրեստ Պոլյակովը։

Քննադատություն

Ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոյի վաղ ֆիլմերից մեկն է, որում, ինչպես նշվում է ավելի ուշ քննադատությամբ, «Նա դեռ միայն շոշափում էր իր ապագա ոճը» (կինոգետ Ալեքսանդր Լիպկով)[1], բայց այդ ֆիլմը, կինոգետ Իվան Կորնիենկոյի խոսքով, արդեն «վկայել է ռեժիսորի տաղանդի հասունության, արդիականության բանաստեղծական ընկալման նրա երջանիկ շնորհի մասին»[2]։

Ծանոթագրություններ

  1. А. Липков — Человек и небо // Многоцветный экран ТВ: Сборник.- Искусство, 1977. — 208 с. — стр. 26, тоже в Телевидение и радиовещание, 1974. — стр. 65
  2. Кино Советской Украины: страницы истории / Иван Сергеевич Корниенко. — М.: Искусство, 1975.- 239 с. — стр. 213

Աղբյուրներ

  • There Is Sky Everywhere // World Filmography, Vol. 2 / Peter Cowie. — Tantivy Press, 1977. — 723 p. — page 670
  • Всюду есть небо // Советские художественные фильмы: 1966—1967. — М.: Нива России, 1995. — стр. 26